Մուկեշ (հինդի` मुकेश, ամբողջ անունը` Մուկեշ Չանդ Մատհուր, հուլիսի 22, 1923(1923-07-22)[1], Նյու Դելի, Հնդկաստան - օգոստոսի 27, 1976(1976-08-27)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), հնդիկ երգիչ, Մոհամեդ Ռաֆիի, Մաննա Դեյի և Կիշոր Կումարի հետ միասին համարվում է հնդկական կինոյի արտակադրային երգի «ոսկե ձայներից» մեկը[2][3]։ Հիմնականում հայտնի է որպես «Ռաջ Կապուրի ձայն»։

Մուկեշ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհինդի՝ मुकेश
Ծնվել էհուլիսի 22, 1923(1923-07-22)[1]
Նյու Դելի, Հնդկաստան
Երկիր Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Մահացել էօգոստոսի 27, 1976(1976-08-27)[1] (53 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ԺանրերԳազել, դասական երաժշտություն և բհաջան
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, արտակադրային երգի կատարող և կինոպրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԿրթությունHindu College, University of Delhi?
Ստորագրություն
Ստորագրություն
 Mukesh Chand Mathur Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մուկեշը ծնվել է Դելիում և ընտանիքի տասը երեխաներից վեցերորդն էր։ Երաժշտությամբ հետաքրքրվել է պատանի հասակում, երբ հարևան սենյակից լսում էր իր քրոջը դասավանդող երաժշտության ուսուցչի ձայնը։ Դպրոցն ավարտելուց հետո շուրջ յոթ ամիս աշխատել է Դելիում գործող հասարակական աշխատանքների կազմակերպությունում ` շարունակելով հոր գործը։ Միաժամանակ իր ուժերը փորձել է երգի և ձայնագրությունների ասպարեզում։ Իր քրոջ հարսանիքին երգելիս, նրան նկատել է մասնագիտությամբ դերասան` հեռավոր ազգականներից մեկը, ով նրան իր հետ տարել է Բոմբեյ և կազմակերպել վոկալի ուսուցումը։ Այդ ժամանակ էլ կայացել է Մուկեշի կինոդեբյուտը «Nirdosh» (1941 թ.) ֆիլմում ` որպես երգիչ և դերասան։ Որպես արտակադրային երգիչ նա հանդես է եկել ավելի ուշ` 1945 թվականին նկարահանված «Pehli Nazar» ֆիլմում։ 1974 թվականին Մուկեշի բազմաթիվ պարգևներին ավելացավ նաև Filmfare Awards մրցանակը։

Անձնական կյանքը

խմբագրել

1946 թվականին Մուկեշն ամուսնացել է գուջարաթյան միլիոնատեր բրահմանի դստեր հետ։ Քանի որ նա պատկանում էր ցածր կաստայի, չուներ սեփական տուն և մշտական եկամուտ, այդ իսկ պատճառով հարսնացուի հետ ստիպված է եղել ընտանիքից դիմել փախուստի։ Շատերը նրանց կանխագուշակում էին դժբախտ կյանք և ամուսնալուծություն։ Սակայն Մուկեշն իր կնոջ հետ ապրեց տասնամյակներ և 1976 թվականին նշեց ամուսնության 30-ամյակը։ Նրանց ընտանիքում ծնվել են հինգ երեխա (երկուսն ընտրել են հոր մասնագիտությունը՝ արտակադրային երգիչներ)։ Մուկեշի թոռը դերասան Նիլ Նիտին Մուկեշն է։

1970-ական թվականների սկզբին Մուկեշի մոտ ի հայտ եկան առողջական խնդիրներ։ 1976 թվականի օգոստոսի 27-ին նա մահացավ սրտի նոպայից՝ ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում, ուր մեկնել էր համերգներ տալու։ Իր ողջ ստեղծագործական կյանքում նա ձայնագրել էր մոտ 1200 երգ։ Երգերից շատերը, որոնք չէին հնչել նրա կենդանության օրոք, հնչում էին նրա մահվանից հետո նկարահանված շատ ֆիլմերում։ Մուկեշի ձայնով երգում էին Ռաջ Կապուրի կերտած կերպարները՝ «Թափառաշրջիկը», «Պարոն 420», «Սանգամ», «Իմ անունը ծաղրածու է» և այլ ֆիլմերում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. Sangita Gopal, Sujata Moorti. Global Bollywood: Travels of Hindi Song and Dance. University of Minnesota Press, 2008. ISBN 0-8166-4579-5, P.94.
  3. Ashish Rajadhyaksha and Paul Willemen. Encyclopedia of Indian Cinema. Oxford University Press, 1994. ISBN 0-85170-455-7, P.169
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուկեշ» հոդվածին։