Էլոդի Գոսյուեն ( ֆր.՝ Élodie Gossuin ; Դեկտեմբերի 15 , 1980, Reims, Marne, Ֆրանսիա ), ֆրանսիացի ժուռնալիստուհի, քաղաքական գործիչ, հեռուստառադիոհաղորդավարուհի։ 2001 թվականին հաղթել է «Միսս Ֆրանսիա» գեղեցկության մրցույթում, այնուհետև՝ «Միսս Եվրոպա» մրցույթում, այդ նույն տարում «Միսս Տիեզերք» մրցույթում զբաղեցրել է 10-րդ տեղը; 2005 թվականից հիմնականում աշխատել է հեռուստատեսությունում և ռադիոյում։

Էլոդի Գոսյուեն
Ծնվել էդեկտեմբերի 15, 1980(1980-12-15)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՌեյմս
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, գեղեցկության մրցույթի մասնակից և մոդել
ԱշխատավայրRFM? և Fun Radio?
Զբաղեցրած պաշտոններՌեգիոնալ խորհրդատու
Քաղաքական կուսակցությունԺողովրդական շարժման միություն
Կայքelodiegossuin.net
 Élodie Gossuin Վիքիպահեստում

Հեռուստատեսությունում խմբագրել

2004 թվականին Էլոդին մասնակցել է La Ferme Célébrités ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանին, զբաղեցրել 3-րդ տեղը և շահել 150 հազար եվրո, որը հատկացրել է բարեգործական նպատակների։ Նա տասն անգամ՝ 2001, 2003, 2008 (իր ամուսնու հետ), 2009, 2011, 2012, 2014, 2018, 2019 և 2021 թվականներին մասնակցել է Ֆորտ Բոյար շոուին։

2021 թվականին Փարիզում վարել է Մանկական Եվրատեսիլը։

Գրքեր խմբագրել

  • Élodie Gossuin, Mes rêves, mes passions, mes espoirs, Éditions Michel Lafon, 2004. 978-2749901145

Անձնական կյանք խմբագրել

 
Էլոդի Գոսյուենը, Օլիվյե Մինը և Կառլան ՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղորդավարներ

Էլոդին 2006 թվականի հուլիսի 1-ից ամուսնացած է Բերտրան Լահարիի հետ[2]։ Զույգը ունի չորս երեխա (երկուական զույգեր՝ որդի և դուստր՝ Ժյուլ և Ռոուզ Լահարիները (ծնված 2007 թվականի դեկտեմբերի 21-ին)[3] և որդի և դուստր Լեոնարդ և Ժոզեֆինա Լահարիները (ծնված 2013 թվականի հոկտեմբերի 11-ին[4][5] :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeneaStar
  2. «Vive les mariés !» (ֆրանսերեն). Voila.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  3. «Biographie d'Élodie Gossuin» (ֆրանսերեն). Plurielles.fr.
  4. «Élodie Gossuin: Elle attend son troisième enfant !» (ֆրանսերեն). aufeminin.com. 2013 թ․ մայիսի 29.
  5. «Elodie Gossuin : Découvrez les prénoms de ses jumeaux !». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլոդի Գոսյուեն» հոդվածին։