«Քամի Քամի», հայ երգչուհի Մալենայի երգն է, որը հաղթել է Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում[2]։ Այն 2021 թվականի դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած մրցույթում երգը ստացել է 224 միավոր[3]։

«Քամի Քամի»
Մալենայի սինգլը
Թողարկվածնոյեմբերի 18, 2021
Ժանրspace age pop?[1]
ԵրգահանTokionine
Տևողություն2:54
ԼեյբլTKN
ՀեղինակՎահրամ Պետրոսյան  • Tokionine  • Մալենա  • Դավիթ Ծերունյան
Մալենայի սինգլների ժամանակագրություն
«Why»
(2020)
«Քամի Քամի»
(2021)
«Chem Haskanum»
(2021)

Երգը հիմնականում հայերեն է, որոշ անգլերեն արտահայտություններով։ Երգերի բառերը քամու մասին են, որոնք ձեզ տանում են դեպի հեռու։

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

Քամի Քամի երգը ներքին կարգով ընտրվել էր Հայաստանը ներկայացնելու դեկտեմբերի 19-ին Փարիզում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում՝ կազմակերպված France Télévisions-ի և Եվրոպական հեռարձակողների միության կողմից։ Երգի անունը, ինչպես նաև նրա խոսքերը հայտնի դարձան նոյեմբերի 18-ին, իսկ երգը թողարկվեց հաջորդ օրը։

Երգը մրցույթում հաղթեց 224 միավորով; 6 միավոր ավելի, քան փոխչեմպիոն Լեհաստանի երգը։ Այն առցանց քվեարկությունից ստացել է ամենաշատ միավորները ՝ 109 միավոր, մինչդեռ ժյուրիի քվեարկությամբ երրորդն էր՝ 115 միավորով։ Լեհաստանի և Պորտուգալիայի ժյուրիները Հայաստանին տվել են ամենաբարձր 12 միավոր գնահատականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nava P. Armenia at Junior Eurovision 2021: Maléna with “Qami Qami” — 2021.
  2. «Maléna - Armenia - Paris 2021». junioreurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Final of Paris 2021». junioreurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.