Մայքլ Քին

ֆուտբոլիստ

Մայքլ Քին (անգլ.՝ Michael Keane, հունվարի 11, 1993(1993-01-11)[1][2], Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Football pictogram.svg
Մայքլ Քին
Michael Keane
Michael Keane 2017.jpg
Քինը Էվերթոնի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Michael Vincent Keane
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Իռլանդիա Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1993(1993-01-11)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 191 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 4
Պատանեկան կարիերա
2004-2011 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2015 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 1 (0)
2012-2013   Անգլիա Լեսթեր Սիթի 22 (2)
2013-2014   Անգլիա Դերբի Կաունտի 7 (0)
2014   Անգլիա Բլեքբուրն Ռովերս 13 (3)
2014-2015   Անգլիա Բարնլի 10 (0)
2015-2017 Անգլիա Բարնլի 90 (7)
2017-ներկա Անգլիա Էվերթոն 50 (1)
Ազգային հավաքական
2010 Իռլանդիա Իռլանդիա Մ17 2 (0)
2011 Իռլանդիա Իռլանդիա Մ19 2 (0)
2012 Անգլիա Անգլիա Մ19 5 (0)
2014 Անգլիա Անգլիա Մ20 3 (0)
2013-2015 Անգլիա Անգլիա Մ21 16 (3)
2017-ներկա Անգլիա Անգլիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 27-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Մանչեսթեր ՅունայթեդԽմբագրել

Քինը Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան է։ Իր առաջին պայմանագիրը կնքել է 2011 թվականի հունվարի 11-ին, երբ լրացավ նրա 18 ամյակը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 25-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչի Օլդերշոտ Թաունի դեմ խաղում[5][6]։ 2012 թվականի մայիսի 15-ին Քինը ճանաչվեց Մանչեսթեր Յունայթեդի Ռեզերվի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ[7][8]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[9][10]։

2012 թվականի նոյեմբերի 6-ին Քինը իր թիմակից Ջեսի Լինգարդի հետ մինչև դեկտեմբերի 3-ը վարձավճարով միացավ Լեսթեր Սիթիին[11][12]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 6-ին՝ Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[13][14]։ Դեկտեմբերի 5-ին Քինի վարձավճարը երկարաձգվեց 1 ամսով[15][16]։ 2013 թվականի հունվարի 4-ին վարձավճարը երկարացվեց մինչև հունվարի վերջը՝ հնարավորություն տալով անգլիացուն Լեսթերի կազմում հանդես գալ Անգլիայի գավաթում[17]։ Հունվարի 24-ին Քինը երկարաձգեց իր վարձավճարը մինչև մրցաշրջանի ավարտը։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց փետրվարի 12-ին՝ Անգլիայի գավաթի Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[18][19]։ Չեմպիոնշիպում իր առաջին գոլը խփեց մարտի 5-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[20][21]։ Մարտի 12-ին նա գոլ խփեց Կարդիֆ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[22]։ Լեսթերի կազմում Քինը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[23]։

2013 թվականի նոյեմբերի 28-ին Քինը մինչև 2014 թվականի հունվարի 2-ը վարձավճարով միացավ Դերբի Կաունտիին[24][25]։ Իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 7-ին՝ Բլեքփուլի դեմ խաղում[26][27]։ 2014 թվականի հունվարի 2-ին վարձավճարը երկարաձգվեց ևս 1 ամսով[28]։ Հունվարի 30-ին Դերբին ետ ուղարկեց Քինին[29]՝ ակումբի կազմում անցկացրած 8 խաղից հետո[30]։ Մարտի 7-ին անգլիացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Բլեքբուրն Ռովերս՝ ստանալով 16 համարի մարզաշապիկը[31][32]։ Իր դեբյուտը նշեց մարտի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բարնլիի դեմ խաղում[33][34]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 29-ին՝ Միլուոլի դեմ խաղում[35]։ Ապրիլի 12-ին Քինը գոլի հեղինակ դարձավ Շեֆիլդ Ուենսդեյի դեմ խաղում[36]։ Ապրիլի 26-ին նա գոլ խփեց Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[37]։ Բլեքբուրնի կազմում Քինը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[30]։

Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Քինը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 24-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի կազմում փոխարինելով Քրիս Սմոլինգին Սանդերլենդի դեմ խաղում[38]։ Օգոստոսի 26-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի Միլտոն Քինս Դոնսի դեմ խաղում[39][40]։ Մանչեսթեր Յունայթեդի առաջին թիմի կազմում Քինը անցկացրեց 5 հանդիպում։

ԲարնլիԽմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 2-ին Քինը մինչև 2015 թվականի հունվարը վարձավճարով տեղափոխվեց Բարնլի[41][42][43]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 4-ին՝ փոխարինելով Կիրան Տրիպիերին Լեսթեր Սիթիի դեմ խաղում[44]։ 2015 թվականի հունվարի 8-ին Քինը Բարնլիին միացավ լրիվ տրանսֆերով՝ ակումբի հետ կնքելով 3.5 տարվա պայմանագիր[45]։ 2014-15 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[46], իսկ Բարնլին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[47][48]՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը առաջնությունում[49]։

 
Քինը (ձախից) Բարնլիի կազմում խաղալիս 2016 թվականին

Իր առաջին գոլը Բարնլիի կազմում Քինը խփեց 2015 թվականի օգոստոսի 15-ին՝ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[50]։ Օգոստոսի 22-ին անգլիացին խփեց Բրենտֆորդի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[51]։ 2016 թվականի ապրիլի 2-ին Քինը գոլի հեղինակ դարձավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղի ավելացված րոպեներին՝ փրկելով Բարնլիին պարտությունից[52]։ Ապրիլի 19-ին նա գոլ խփեց Միդլսբրոյի դեմ խաղի 92-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[53]։ 2015-16 մրցաշրջանում Քինը անցկացրեց 44 հանդիպում առաջնությունում[54]՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և ընգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[55]։ Բարնլին հաղթեց Չեմպիոնշիպը ու տեղափոխվեց Պրեմիեր Լիգա[56][57]։

Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում Քինը խփեց 2016 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում[58]։ 2017 թվականի հունվարի 7-ին՝ Անգլիայի գավաթի Սանդերլենդի դեմ խաղում անգլիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես թիմի ավագ[59]։ Փետրվարի 25-ին նա գոլ խփեց Հալլ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[60]։ Ապրիլի 13-ին անգլիացին դարձավ 6 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր նոմինացվեցին ՊՖԱ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ անվանակարգում[61][62][63]։ Բարնլիի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում Քինը մասնակցեց 108 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

ԷվերթոնԽմբագրել

2017 թվականի հուլիսի 3-ին Քինը 5 տարվա պայմանագիր կնքեց Էվերթոնի հետ[64][65][66][67]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ[68][69][70][71]։ Իր դեբյուտը Էվերթոնի կազմում նշեց հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ռուժոմբերոկի դեմ խաղում[72]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[73][74]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայի խմբային փուլում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[75]։ Իր առաջին մրցաշրջանում Քինը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[76]։

Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում Էվերթոնի կազմում Քինը խփեց 2018 թվականի օգոստոսի 25-ին՝ Բորնմուտի դեմ խաղում[77][78]։ Այս խաղում նա ստացավ գանգի վնասվածք՝ բաց թողելով 1 ամիս[79][80][81][82]։

Միջազգային կարիերաԽմբագրել

 
Քինը Անգլիայի Մ19 հավաքականի կազմում 2012 թվականին

Քինը իրավասու էր ներկայացնել Իռլանդիան ու Անգլիան միջազգային ասպարեզում և հանդես է եկել երկու երկրների երիտասարդական հավաքականներում։ 2012 թվականին նա Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[83]։ Անգլիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ հանդիպման ավելացված ժամանակում 1-2 հաշվով պարտվելով Հունաստանին[84]։ 2015 թվականին Քինը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը, սակայն խաղադաշտ դուրս չեկավ ոչ մի խաղում[85]։

Անգլիայի ազգային հավաքական Քինը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Գարեթ Սաութգեյթի կողմից որպես վնասվածք ստացած Գլեն Ջոնսոնի փոխարինող Մալթայի և Սլովենիայի դեմ խաղերի համար[86][87][88], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[89][90]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի մարտի 22-ին՝ Գերմանիայի դեմ ընկերական խաղում[91][92]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հունվարի 27-ի դրությամբ[93]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2011–12 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 1 0 1 0
2012–13 0 0 0 0 0 0 2 0 2 0
2014–15 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 4 0 5 0
Լեսթեր Սիթի (վարձավճար) 2012–13 Չեմպիոնշիպ 22 2 3 1 2 0 27 3
Դերբի Կաունտի (վարձավճար) 2013–14 7 0 1 0 0 0 8 0
Բլեքբուրն Ռովերս (վարձավճար) 2013–14 13 3 0 0 0 0 13 3
Բարնլի 2014–15 Պրեմիեր Լիգա 21 0 2 0 0 0 23 0
2015–16 Չեմպիոնշիպ 44 5 2 0 0 0 46 5
2016–17 Պրեմիեր Լիգա 35 2 4 0 0 0 39 2
Ընդհանուր 100 7 8 0 0 0 0 0 108 7
Էվերթոն 2017–18 Պրեմիեր Լիգա 30 0 0 0 7 1 1 0 38 1
2018–19 20 1 1 0 1 0 22 1
Ընդհանուր 50 1 1 0 7 1 2 0 60 2
Կարիերայի ընդհանուր 193 13 13 1 7 1 8 0 221 15

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հունվարի 27-ի դրությամբ[93]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 4 0
2018 1 0
Ընդհանուր 5 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Բարնլի

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. 3,0 3,1 3,2 https://www.thefa.com/england/mens-seniors/squad/michael-keane
  4. «England - M. Keane - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-01-27 
  5. «Aldershot Town - Manchester United, Oct 25, 2011 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  6. «Aldershot 0-3 Man Utd» (en-GB)։ 2011-10-25։ Վերցված է 2019-01-27 
  7. 7,0 7,1 «Michael Keane wins United Reserves award - Official Manchester United Website»։ www.manutd.com։ 2012-08-10։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին։ Վերցված է 2019-01-27 
  8. «Manchester United Player of the Year Awards 2012»։ The Peoples Person (en-US)։ 2012-05-15։ Վերցված է 2019-01-27 
  9. «Manchester United - Newcastle United, Sep 26, 2012 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  10. «Man Utd 2-1 Newcastle» (en-GB)։ 2012-09-26։ Վերցված է 2019-01-27 
  11. «City Bolstered By United Loan Double»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  12. «Lingard and Keane join Leicester - Official Manchester United Website»։ www.manutd.com։ 2012-11-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-09-ին։ Վերցված է 2019-01-27 
  13. «Bolton Wanderers - Leicester City, Nov 6, 2012 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  14. «Bolton 0-0 Leicester» (en-GB)։ 2012-11-06։ Վերցված է 2019-01-27 
  15. «Keane and Lingard extend Leicester loans - Official Manchester United Website»։ www.manutd.com։ 2012-12-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2019-01-27 
  16. «Man Utd's Michael Keane & Jesse Lingard extend Leicester City loans» (en-GB)։ 2012-12-05։ Վերցված է 2019-01-27 
  17. «Keane Stays For A Further Month»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  18. «Leicester City - Huddersfield Town, Feb 12, 2013 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  19. «Leicester 1-2 Huddersfield» (en-GB)։ 2013-02-12։ Վերցված է 2019-01-27 
  20. «Leicester City - Leeds United, Mar 5, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  21. «Leicester 1-1 Leeds» (en-GB)։ 2013-03-06։ Վերցված է 2019-01-27 
  22. «Cardiff City - Leicester City, Mar 12, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  23. «Michael Keane | Football Stats | Everton | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-27 
  24. «Man Utd: Michael Keane joins Derby County on loan» (en-GB)։ 2013-11-28։ Վերցված է 2019-01-27 
  25. «Transfer news: Manchester United loan Michael and Will Keane to Derby and Wigan respectively»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  26. «Derby County - Blackpool FC, Dec 7, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  27. «Derby County 5-1 Blackpool» (en-GB)։ 2013-12-07։ Վերցված է 2019-01-27 
  28. «Derby County extend loan of Manchester United defender Michael Keane who is now set to face Chelsea in FA Cup»։ www.derbytelegraph.co.uk։ 2014-01-05։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-05-ին։ Վերցված է 2019-01-27 
  29. «Keane Returns To Manchester United»։ www.dcfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  30. 30,0 30,1 «Michael Keane | Football Stats | Everton | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-27 
  31. «Rovers complete Keane capture»։ www.rovers.co.uk (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-13-ին։ Վերցված է 2019-01-27 
  32. Jones Gary (2014-03-04)։ «Manchester United starlet Michael Keane heading for switch»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  33. «Blackburn Rovers - Burnley FC, Mar 9, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  34. «Blackburn Rovers 1-2 Burnley» (en-GB)։ 2014-03-09։ Վերցված է 2019-01-27 
  35. «Millwall FC - Blackburn Rovers, Mar 29, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  36. «Sheffield Wednesday - Blackburn Rovers, Apr 12, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  37. «Charlton Athletic - Blackburn Rovers, Apr 26, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  38. «Sunderland AFC - Manchester United, Aug 24, 2014 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  39. «Milton Keynes Dons - Manchester United, Aug 26, 2014 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  40. Turbervill Huw (2014-08-26)։ «MK Dons v Manchester United, Capital One Cup: as it happened» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-01-27 
  41. «Mike Keane signs for Burnley on loan - Official Manchester United Website»։ www.manutd.com։ 2014-11-19։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-19-ին։ Վերցված է 2019-01-27 
  42. Maston Tom։ «Burnley announce Michael Keane loan from Manchester United | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  43. Williamson Patrick (2014-09-02)։ «Done Deal: Burnley Sign Manchester United Defender Michael Keane On Loan Deal»։ CaughtOffside (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  44. «Leicester City - Burnley FC, Oct 4, 2014 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  45. «Mike Keane to join Burnley - Official Manchester United Website»։ www.manutd.com։ 2015-01-08։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-08-ին։ Վերցված է 2019-01-27 
  46. «Michael Keane | Football Stats | Everton | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-27 
  47. Whaling James (2015-05-09)։ «Burnley relegated from the Premier League despite victory over Hull»։ mirror։ Վերցված է 2019-01-27 
  48. migration (2015-05-10)։ «Football: Burnley relegated from Premier League, Manchester United close in on top four»։ The Straits Times (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  49. «Premier League 2014-15»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  50. «Burnley FC - Birmingham City, Aug 15, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  51. «Burnley FC - Brentford FC, Aug 22, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  52. «Brighton & Hove Albion - Burnley FC, Apr 2, 2016 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  53. «Burnley FC - Middlesbrough FC, Apr 19, 2016 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  54. «Michael Keane | Football Stats | Everton | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-27 
  55. 55,0 55,1 «PFA awards: Leicester and Spurs dominate Premier League team» (en-GB)։ 2016-04-21։ Վերցված է 2019-01-27 
  56. 56,0 56,1 Corless Liam (2016-05-07)։ «Championship round-up: Burnley seal title with comfortable win at Charlton»։ mirror։ Վերցված է 2019-01-27 
  57. Beck Tom։ «Burnley Promoted to Premier League for 2016-17 Season: Latest Comments, Reaction»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  58. «Burnley FC - Watford FC, Sep 26, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  59. «Sunderland AFC - Burnley FC, Jan 7, 2017 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  60. «Hull City - Burnley FC, Feb 25, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  61. «Men’s PFA Young Player of the Year 2017»։ www.thepfa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  62. «English players dominate PFA Young Player of the Year nominees»։ The Sun (en-GB)։ 2017-04-13։ Վերցված է 2019-01-27 
  63. Jones Matt։ «PFA Awards 2017: Player of the Year, Young Player of the Year Nominees Revealed»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  64. «Keane: "Everton Is The Perfect Club For Me" | Everton Football Club»։ www.evertonfc.com։ Վերցված է 2019-01-27 
  65. «Michael Keane: Everton sign England defender from Burnley» (en-GB)։ 2017-07-03։ Վերցված է 2019-01-27 
  66. «Michael Keane joins Everton from Burnley»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  67. AS Diario (2017-07-03)։ «Everton sign England defender Michael Keane from Burnley»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  68. «Transfer news: Everton sign Burnley defender Michael Keane for £25m | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  69. Christenson Marcus (2017-07-03)։ «Everton complete signing of Burnley defender Michael Keane for £25m»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-01-27 
  70. «Everton seal deals for Keane and Sandro»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-07-03։ Վերցված է 2019-01-27 
  71. «Everton Officially Announce Signing of Burnley's Michael Keane for Potential £30m Fee»։ 90min.com (անգլերեն)։ 2017-07-03։ Վերցված է 2019-01-27 
  72. «Everton FC - MFK Ruzomberok, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  73. «Everton FC - HNK Hajduk Split, Aug 17, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  74. «Everton 2-0 Hajduk Split» (en-GB)։ 2017-08-18։ Վերցված է 2019-01-27 
  75. «Atalanta BC - Everton FC, Sep 14, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  76. «Michael Keane | Football Stats | Everton | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-27 
  77. «AFC Bournemouth - Everton FC, Aug 25, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  78. «Bournemouth 2-2 Everton: Cherries fight back to draw» (en-GB)։ 2018-08-25։ Վերցված է 2019-01-27 
  79. «Hairline Skull Fracture Sidelines Keane For Three To Four Weeks | Everton Football Club»։ www.evertonfc.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին։ Վերցված է 2019-01-27 
  80. «Everton defender Michael Keane hospitalised after clash of heads with Idrissa Gueye»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  81. «Everton confirm Michael Keane suffered a fractured skull against Bournemouth»։ The Independent (անգլերեն)։ 2018-08-26։ Վերցված է 2019-01-27 
  82. «Everton defender Keane suffers ‘small hairline fracture of the skull’»։ Evening Standard (անգլերեն)։ 2018-08-26։ Վերցված է 2019-01-27 
  83. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - England – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  84. «England U19 - Greece U19, Jul 12, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  85. uefa.com։ «Under-21 2015 - History - England»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  86. «Michael Keane: England call up Burnley defender following Glen Johnson injury» (en-GB)։ 2016-10-04։ Վերցված է 2019-01-27 
  87. Association Press (2016-10-04)։ «Injured Glen Johnson is replaced in England squad by Michael Keane»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-01-27 
  88. hermesauto (2016-10-04)։ «Football: Michael Keane replaces injured Glen Johnson in England squad»։ The Straits Times (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  89. «England - Malta, Oct 8, 2016 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  90. «Slovenia - England, Oct 11, 2016 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  91. «Germany - England, Mar 22, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  92. «Germany 1-0 England» (en-GB)։ 2017-03-22։ Վերցված է 2019-01-27 
  93. 93,0 93,1 «Michael Keane»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 

Արտաքին հղումներԽմբագրել