Սթոքպորտ
Սթոքպորտ (անգլերեն՝ Stockport), խոշոր քաղաք անգլիական Մեծ Մանչեսթեր վարչաշրջանում։ Գտնվում է 9,8 կմ հարավ Մանչեսթերից։ Բնակչությունը 136 082 մարդ է։
Քաղաք | ||
---|---|---|
Սթոքպորտ | ||
Stockport | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Շրջան | Հյուսիս-արևմտյան Անգլիա | |
Համայնք | Մեծ Մանչեսթեր | |
Քաղաքապետ | Նորման Ա. Կրիտչլի | |
Մակերես | 126,1 կմ² | |
ԲԾՄ | 59 մետր | |
Բնակչություն | 136 082 մարդ (2001) | |
Խտություն | 4613 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 0161 | |
Պաշտոնական կայք | stockport.gov.uk | |
| ||
Պատմություն
խմբագրելԳտնված միկրոլիտներից կարելի է ենթադրել, որ քաղաքը բնակեցված է եղել դեռևս մեզոլիթի ժամանակաշրջանից։ Մի շարք գործիքներ էլ վկայում են, որ նեոլիթի ժամանակաշրջանում նույնպես այստեղ մարդիկ են ապրել։ Որոշ գտածոներ էլ ապացույցն են նրա, որ բնակչություն է եղել և բրոնզե դարում։
Հնարավոր է, որ այս շրջանը դեպոպուլյացիայի է ենթարկվել՝ կապված եղանակային փոփոխությունների հետ։ Այդ է վկայում մ.թ.ա. 1200 թվականից մինչև մ.թ.ա.70 թվականը ընկած ժամանակը, որի մասին տեղեկություններ չեն հաղորդվում[1]։
Կան նաև որոշ տեղեկություններ հռոմեական զինվորական բազային մասին, որ տեղակայված է Ստոկպորտի տարածքում[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՍտոկպորտը գտնվում է Լոնդոնից 253 կմ դեպի հյուսիս, Գոյթ և Թեյմ գետերի հատման շրջանում։ Կանգնած է բարձրաբերձ վայրում։
Բնակչություն
խմբագրելՄեծ Բրիտանիայի 2001 թվականին կատարած մարդահամարի համաձայն՝ Ստոկպորտում բնակվում էր 136 082 մարդ, 58 687 տնային տնտեսություն։ Բնակչության խտությունը 4613 մարդ/կմ²։ Յուրաքանչյուր 100 կնոջը հասնում էր 94 տղամարդ։ 16 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց 32 % միայնակ էին (երբեք չամուսնացած) և 50,2 % ամուսնացած[3]։
Բնակչության դինամիկան՝ սկսած 1901 թվականից | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարեթիվ | 1901 | 1911 | 1921 | 1931 | 1939 | 1951 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 |
Բնակչություն | 92,832 | 108,682 | 123,309 | 125,490 | 134,132 | 141,650 | 142,543 | 139,598 | 136,792 | 132,813 | 136,082 |
Քաղաք-կոմսություն 1901-1971[4] • Քաղաք-շրջանի մասը 1981-2001[5][6][7]
|
Տեսարժան վայրերը
խմբագրելՍտոկպորտում են գտնվում.
- Մեծ Բրիտանիայի գլխարկների միակ թանգարանը - Hat Works
- Ռատուշա ճարտարագետ Թոմաս Ալֆրեդ Բրամուելից
- Թունելների թանգարան Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից
- Խոշորագույն այգի, որ տանում է 1858 թվականի պատմություն
- Սուրբ Եղիսաբեթ եկեղեցի
- «Staircase House» թանգարանը՝ տեղակայված միջնադարյան կառույցում։ Այնտեղ կան ցուցանմուշներ, որոնց պատմությունը գերազանցում է 10 հազար տարվա պատմությունը[8]։
Քույր քաղաքները
խմբագրելՀայտնի բնակիչները
խմբագրել- Տիբոր Ֆիշեր (ծնվ. 1959) - անգլիացի գրող
- Դոմինիկ Հովարդ (ծնվ. 1977) - ռոք-երաժիշտ, «MUSE» խմբի թմբկահարը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Arrowsmith 1997, էջեր. 9–14
- ↑ Dent 1977, էջ. 1
- ↑ KS04 Marital status: Census 2001, Key Statistics for urban areas, Statistics.gov.uk, 2 February 2005 Retrieved on 5 August 2008.
- ↑ Stockport County Borough, Vision of Britain Retrieved on 24 July 2008.
- ↑ 1981 Key Statistics for Urban Areas GB Table 1, Office for National Statistics, 1981
- ↑ 1991 Key Statistics for Urban Areas, Office for National Statistics, 1991
- ↑ KS01 Usual resident population: Census 2001, Key Statistics for urban areas, National Statistics, Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1–ին-ին Retrieved on 24 July 2008.
- ↑ About the Museum, Stockport Story Museum, Արխիվացված է օրիգինալից 2007-06-30-ին, Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1–ին-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթոքպորտ» հոդվածին։ |