Ժաքի Ներսեսյան
Ժաքի Ներսեսյան (Աբրահամ Ժակի Ներսիսյան, նոյեմբերի 16, 1950, Սենտ Էտիեն), ֆրանսահայ դերասան։ Հայտնի դերերից է Աբգարը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում։
![]() ֆր.՝ Jacky Nercessian | |
---|---|
Ծնվել է | 1950 նոյեմբերի 16 |
Ծննդավայր | Սենտ-Էտիե, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
IMDb | ID 0626158 |
jackynercessian.blogspot.com | |
Կենսագրություն Խմբագրել
Ժաքի Ներսեսյանը ծնվել է Սեն Էտյենում։ Մանկությունն անցել է Սեն Էտյենում։ Հայրը՝ Բարսեղը, հինգ եղբայրներից և քույրերից կրտսերն է եղել, ծնվել է Յոզղաթում 1912 թվականի հունվարի 1-ին։ Մայրը՝ սովորական ատաղձագործի դուստր Լյուսի Բարտևյանը, ծնվել է 1918 թվականի հուլիսի 15-ին՝ Գալիպոլիում` Անրի Վերնոյի հայրենիքում, մեծացել է Հունաստանում։ Փախչելով հունական քաղաքացիական պատերազմից (1945-1949)` Լյուսին, ծնողների հետ հասնում է Ֆրանսիա։ Բարսեղի հետ նրան ծանոթացնում է իր զարմիկներից մեկը[1]։
Գործունեություն Խմբագրել
Անգլիայում ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը՝ պաստոր դառնալու համար և օծում ստացել Սենտ-Էտիենում։ Աշխատել է որպես պաստոր։
Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, աշխատել է աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Շաբրոլը, Անրի Վերնոյը, Լյուկ Բեսոնը[2]։ Խաղում է նաև թատրոնում։ «Ռենեսանս» թատրոնում խաղացել է մեկ թատերաշրջան և շրջագայության է մեկնել «Վերջին կանչը» ներկայացմամբ։ 2009 թվականին «Սպլենդիդ» թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի «Բոլորը սիրում են Ջուլիետին» բեմադրության մեջ։
- Աբգար՝ Անրի Վերնոյի «Մայրիկ»
- պրոֆեսոր Էսպերանդյո՝ Լյուկ Բեսոնի «Ադել Բլան-Սեկ»
- Մուսթաֆա՝ Իսմայել Ֆերուխի «Երկար ճամփորդություն»
- հրեա սեփարդ՝ Պիչիպոյի «Միսիոները, Շահերեզադան և գիշերային հաճույքները»
- Սի Կադուր՝ «Պատրանքների Ալժիր»
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ժաքի Ներսեսյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16
- ↑ Ժաքի Ներսեսյանի մասին shanttv.com կայքում
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ժաքի Ներսեսյան Archived 2012-04-07 at the Wayback Machine.
- Ժաքի Ներսեսյանի բլոգը
- Press-conference in Yerevan
- Աշխարհի հայերը - Ժակի Ներսիսյան Archived 2016-03-04 at the Wayback Machine.