Ռիշար Բերի (Ռիշար Էլի Բենգուիգու) (հուլիսի 31, 1950(1950-07-31)[1][2][3][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ 1972 թվականից սկսած հայտնվել է ավելի քան 100 ֆիլմերում։ Նա նկարահանվել է «Ջութակահարը» ֆիլմում, որը մասնակցել է Կաննի կինոփառատոնին[6]։

Ռիշար Բերի
ֆր.՝ Richard Berry
Ծնվել էհուլիսի 31, 1950(1950-07-31)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 12-րդ շրջան, Փարիզ
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[3][4][5][…]
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և երգիչ
Ամուսին(ներ)Jeane Manson?, Ջեսիկա Ֆորդ և Pascale Louange?
Երեխա(ներ)Ժոզեֆին Բերի, Mila? և Coline?
Պարգևներ և մրցանակներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ

Անձնական կյանքը խմբագրել

Նրա ծնողները ալժիրյան ծագում ունեցող ֆրանսիացիներ էին և զբաղվում էին կոմերցիոն գործունեությամբ։ Մանկությունն անցել է փարիզյան արվարձաններից մեկում՝ 10–րդ օկրուգում։ Բոլոն–Բիանկուրեում նրա ծնողներն ունեցել են հագուստի բուտիկ։ 16 տարեկանում Ռիշարը տարվում է թատրոնով, միանում է սիրողական դերասաններից կազմված մի թատերախմբի և սկսում է հետաքրքրվել դասական արվեստի ներակայցուցիչներով՝ Ժան Ռասին, Պիեռ Կոռնեյլ, Մոլիեր, Պիեռ Բոմարշե։ 1969 թ. նա հաղթահարում է մրցույթը և ընդունվում է Դրամատիկ արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա, որտեղ նրա ուսուցիչներն էին Ժան Լարան Կոշեն և Անտուան Վիտեզը։ Նա ստացել է իր առաջին մրցանակը 1973 թ., մինչ Կոմեդի Ֆրանսեզ տեղափոխվելը, իսկ 1973–1980 թթ․ նա եղել է Կոմեդի ֆրանսեզ թատրոնի սան։ Նա հարաբերություններ է ունեցել Քեթրին Հիգլի հետ և ունի մի աղջիկ Փիեր Հիգլը։ Ամուսնացել է լուսանկարչուհի և դերասանուհի Ջեսիկա Ֆորդի հետ, որից ունեցել է դուստր՝ դերասանուհի Ժոսեֆինա Բերին[7], այնուհետև ամուսնալուծվելով Ջեսիկա Ֆորդից 1984 թ. ամուսնանում է դերասանուհի և երգչուհի Ջեյն Մենսոնի հետ, սակայն 1986 թ. ամուսնալուծվում են։ 2009 թվականից հարաբերություններ է ունեցել դերասանուհի Պասկալ Լավինի հետ, և 2014 թ.ն ունեցել է մի աղջիկ[7]։ 2005 թվականին նա իր երիկամներից մեկը նվիրաբերեց իր քրոջը՝ Մարի Բերիին, ով ի ծնե ուներ երիկամների գենետիկ հիվանդություն՝ Ալպորտ սինդրոմ։ Ռիշար Բերին շախմատի սիրահար է ու կոլեկցիոներ, ունի ժամացույցների հավաքածու[7]։ Նրա եղբայրը՝ Ֆիլիպ Բերին քանդակագործ է, իսկ նրա նախկին կինը դերասանուհի Ժոզիան Բալասկոն էր։

Կարիերա խմբագրել

1974 թվականին Ռիշարը իր դեբյուտն է կատարել Կլոդ Պինոտի «Ապտակ» ֆիլմում, նկարահանվելով Լինո Վենտուրայի և Աննի Ժիրարդոյի հետ։ Չորս տարի անց՝ 1978 թվականին Էլի Շուրակին նրան առաջարկում է իր առաջին գլխավոր դերը, որը պետք է կատարեր «Իմ առաջին սերը» ֆիլմում, նկարահանվելով Անուկ Էմեի և Նատալի Բեյի հետ։ Նա նկարահանվել է ռեժիսոր Ալեքսանդր Արկադիի «Հատուցման օրը», «Հատուցման օրը 2», «Մեծ դիմակահանդես», «Սուրբ դաշինք», «Սաշայի համար» և «Վերջին լուսաբացը» ֆիլմերում։ 1992 թվականին նա «Պարադի փողոց 588» ֆիլմում կատարում է գլխավոր դեր՝ Ազատ Զաքարյան/Պիեր Զաքար։ Ռիշարը նկարահանվել է նաև ֆրանսիացի ռեժիսոր Քրիստինե Պասկալի երեք ֆիլմերում՝ «Անբարոյականը», Ամուսնական դավաճանության տեխնիկա և «Փոքրիկ իշխանն ասաց» ֆիլմերում։ Ռիշարի աշխատանքը, որպես լավագույն դերասան առաջադրվել և արժանացել է «Սեզար» կինոմրցանակին, նաև մասնակցել է Մոնրեալի կինոփառատոնին և ստացել մրցանակ լավագույն կատարման համար։ 2001 թ. Ռիշարը, որպես ռեժիսոր Պատրիկ Տիմսիտի հետ նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Գայթակղելու արվեստը»[8] և Սեսիլ դը Ֆրանսին տալիս է իր առաջին մեծ դերը կինոյում։ Երկու տարի անց՝ 2003 թվականին նա հրավիրում է Սեսիլ դը Ֆրանսին նկարահանվելու իր «Ես կեսարն եմ» ֆիլմում, այդ ֆիլմում նկարահանվում էր նաև նրա դուստր Ժոզեֆինա Բերին։ Այս երկու կատակերգական ֆիլմերից հետո նա նկարահանում է հոգեբանական թրիլեր՝ «Սև արկղ» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարում էին Մարիոն Քոտիարը և Խոսե Գարսիան։ Նույն թվականին նա նկարահանվում է Ֆրանսիս Վեբերի «Անհաջողակը» կատակերգությունում Ժերար Դեպարդիեի և Ժան Ռենոյի հետ միասին։ Ռիշարը նկարահանվել է Ֆրանսիս Վեբերի ֆիլմերից չորսում։ 2010 թ. վարձույթով սկսեց ցուցադրվել Ռիշարի չորրորդ ռեժիսորական աշխատանքը՝ «22 փամփուշտ․ Անմահը», գլխավոր դերերում հանդես են գալիս Ժան Ռենոը, Կադ Մերադը և Ժան–Պիեր Դարուսինը։ Ֆիլմի հիմքում ընկած են իրական դեպքեր։

Ընտանիք խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Ռեժիսոր, սցենարիստ խմբագրել

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 MusicBrainz artist ID
  4. Record #107724720 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. «Կանի ֆիլմերի փառատոն։ «Ջութակահարը»». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 29 օգոստոսի 2009թ-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Ռիշար Բերի։ Պասկալ Լավին, Մարի Բերի․․․». Pure Trend.
  8. Interview de Frédéric Taddéi dans Regarde les hommes changer sur Europe 1, le 21 mars 2010.

Արտաքին հղումներ խմբագրել