Բիլլի Ռեյ Սայրուս (անգլ.՝ Billy Ray Cyrus) (օգոստոսի 25, 1961(1961-08-25)[1][2][3][…], Flatwoods, Գրինապ շրջան, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և դերասան, քանթրի ժանրի կատարող։

Բիլլի Ռեյ Սայրուս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBilly Ray Cyrus
Ի ծնե անունանգլ.՝ William Ray Cyrus
Ծնվել էօգոստոսի 25, 1961(1961-08-25)[1][2][3][…] (62 տարեկան)
Ֆլատվուդս, Կանտուկի նահանգ, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՔանթրի, քանթրի փոփ, քանթրի ռոք և country blues?[4][5]
Մասնագիտություներաժիշտ, դերասան
Գործիքներկիթառ, դաշնամուր
ԼեյբլCurb Records, Disney Music Group, Lyric Street Records, Mercury Records, Monument Records, Walt Disney Records, Warner Bros. Records и Word Records
ԿրթությունGeorgetown College?
ԱմուսինCindy Cyrus? և Tish Cyrus?
Պարգևներ
Կայքbillyraycyrus.com
 Billy Ray Cyrus Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բիլլի Ռեյ Սայրուսը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Ֆլատվուդս քաղաքում։ Նրա հայրը զբաղվել է քաղաքականությամբ, իսկ պապը՝ քարոզիչ։ Փոքր տարիքում նա երգել է եկեղեցու երգչախմբում, իսկ ազատ ժամանակ նվագում էր կիթառ։ Դպրոցն ավարտելուց հետո Բիլլն ընդունվել է Ջորջթաունի քոլեջը և մի որոշ ժամանակ թողել է երաժշտությամբ զբաղվելը, նվիրվելով իրեն սովորելուն և բեյսբոլին։

1980-1990 թվականներին Սայրուսն աշխատել է «Mercury Nashville Records» ձայնագրման ստուդիայում, իսկ 1990-ականների սկզբին զբաղվել է իր երաժշտական կարիերայով։ Նրա ալբոմները բարձր ժողովրդականություն են վայելում ամերիկացիների շրջանում՝ «Some Gave All», «It Won’t Be the Last», «Trail of Tears», «Shot Full of Love», «Time Flies», «Wanna Be Your Joe», «Home at Last»։ Նրան աջակցել է Ջեք Մաքֆեդենը[6]։

1990 թվականին Բիլլի Ռեյը խաղացել է իր առաջին կարևոր դերը ֆիլմում, խաղալով «Զիլ Ջեք» ֆիլմում։ Դրան հաջորդել է ոչ մեծ դերը Դեյվիդ Լինչիի Mulholland Drive կինոնկարում։ Իսկ 2001 թվականին նա խաղացել է «Doc» ֆիլմի գլխավոր հերոսի դերը, իսկ 2006 թվականին խաղացել է «Հանա Մոնտանա» ֆիլմում, խաղացել է նաև «The Spy Next Door» (2009) ֆիլմում։

Ընտանիք խմբագրել

1986 թվականին Բիլլի Ռեյ Սայրուսը ամուսնացել է Կատրին Սմայլի հետ, 1991 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ Ծնվեց նրանց որդին՝ Քրիստափոր Կոդին, ով ապրում է իր մոր հետ՝ Հարավային Կարոլինայում։

Սկավառակագրություն խմբագրել

 
Բիլի Սայրուսը 2009 թվականի հունվարի 19-ին դստեր՝ Մայլի Սայրուսի հետ

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Some Gave All (1992)
  • It Won't Be the Last (1993)
  • Storm in the Heartland (1994)
  • Trail of Tears (1996)
  • Shot Full of Love (1998)
  • Southern Rain (2000)
  • Time Flies (2003)
  • The Other Side (2003)
  • Wanna Be Your Joe (2006)
  • Home at Last (2007)
  • Back to Tennessee (2009)
  • I'm American (2011)
  • Change My Mind (2012)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանումը Բնօրինակ անվանում Դեր
1995 Դայակ The Nanny կամեյոն
1999 Սիրային նավակ․ հաջորդ ալիք The Love Boat: The Next Wave Լասսո Լարին Լարսեն
2001 Ծայրահեղ Ջեք Radical Jack Ջեք
2001-2004 Դոկտոր Դոկտոր Քլին Քեսիդի
2002 Մալհոլանդ Դրայվ Mulholland Drive Գեն
2002 Ցանկանում եմ, որ մեռնես Wish You Were Dead Դեն Լոնգո
2004 Մահ և Տեխաս Death and Texas Սպոդի Պերկինս
2004 Էլվիսը լքեց շինությունը Elvis Has Left the Building Հենք
2006-2011 Հանա Մոնտանա Hannah Montana Ռոբին Ռոյ Սյուարտ
2008 Bait Shop Հոթ Ռոդ Ջոնս
2008 Հանա Մոնտանա և Մայլի Սայրուս Hannah Montana & Miley Cyrus: Best of Both Worlds Concert կամոյե
2009 Թռչելով Flying By Ջորջ Բարոն
2009 Հանա Մոնտանա․ ֆիլմ Hannah Montana: The Movie Ռոբին Ռեյ Ստյուարտ
2010 Լրտեսը հարևանությամբ The Spy Next Door Կոլտոն Ջեյմս

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Ռեյ Սայրուս» հոդվածին։