Լիամ Հեմսվորթ
Լիամ Հեմսվորթը (անգլ.՝ Liam Hemsworth, ծնվել է 1990 թվականի հունվարի 13֊ին)[4], ավստրալիացի դերասան, ով մարմնավորել է Ջոշ Թեյլորին օճառային օպեռա «Հարևանները» սերիալում և Մարկուսի՝ մանկական հեռուստասերիալ «Փիղ֊արքայադուստրը»։ 2010 թվականին նա նկարահանվում է ամերիկյան «Վերջին երգը», իսկ 2012 թվականին «Քաղցած խաղերը» ֆիլմում, որպես Գեյլ Հոթրոուն։ Հեմսվորթի ավագ եղբայրներ Լյուկը և Քրիսը նույնպես դերասաններ են։
Լիամ Հեմսվորթ անգլ.՝ Liam Hemsworth | |
---|---|
Հեմսվորթը 2015 թվականի San Diego Comic-Con International-ին «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2»-ը գովազդելիս | |
Ծնվել է | հունվարի 13, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[2] |
Կրթություն | Heathmont College? և Newhaven College? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Քրեյգ Հեմսուորթ, մայր՝ Լեոնի Հեմսուորթ |
Ամուսին(ներ) | Մայլի Սայրուս[3] |
Կյանքի վաղ տարիներ
խմբագրելՀեմսվորթը ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում։ Նրա մայրը՝ Լեոնը անգլերենի ուսուցչուհի է, իսկ հայրը, Քրեյգ Հեմսվորթը, սոց֊աշխատող[5][6][7]։ Նա ունի երկու ավագ եղբայրներ Քրիսը և Լյուկ Հեմսվորթները, ովքեր նույնպես դերասաններ են[8] Մի առիթով Հեմսվորթն ասել է, որ իրենց մեջ կա «ընկերական աշխատանքային մրցակցություն»։ «Մենք եղբայրներ ենք և միշտ մրցում ենք, բայց դա լավ բան է։ Դա մեզ միշտ ստիպում է առաջ գնալ և չնայած շատ հանգամանքների, մենք միշտ ուրախ ենք մնում»[9]։
Երբ Հեմսվորթը 8 տարեկան էր, նա և իր ընտանիքը կրկին տեղափոխվում են Ֆիլիպ կղզի[10] մի փոքր Ավստրալիական կղզի, որը գտնվում է Մելբուրնի հարավում. Հեմսվորթն ասել է, որ իր կյանքի մեծ մասը նա անցկացրել է այնտեղ սերֆինգով զբաղվելով[11] 2009 թվականի մարտին Հեմսվորթը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որպեսզի խորանա դերասանական կարիերայի մեջ[12]։ Նա և իր եղբայր Քրիսը սկզբում մնում են Քրիսի մենեջեր Վիլիամ Ուարդի տանը՝ մինչև Լոս Անջելեսում առանձնատուն ձեռք բերելը[9]։
Դերասանական կարիերա
խմբագրել2007 ֊ 10․ Կարիերայի սկիզբը
խմբագրելԴերասան դառնալու երազանքը Հեմսվորթի մոտ հնարավոր է դառնում վեցամսյա պարապմունքներից հետո[9] Նա իր ավագ եղբայրների համար դառնում է լուրջ մրցակից՝ խաղալով դպրոցական պիեսներում[11]։ Իր առաջին լսումներին նա տասնվեց տարեկան էր[13], և 2007 թվականին խաղացել է «Home and Away» և «McLeod's Daughters»հեռուստասերիալներում, որպես հրավիրված աստղ[14] 2007 թվականի հուլիսի 8֊ից Հեմսվորթը սկսեց նկարահանվել Ավստրալիական օճառային օպերա «Հարեվաններում», որտեղ նախկինում խաղացել էր Լյուկը[15]։ Հեմսվորթի կերպարը՝ Ջոշ Թեյլորը աթլետիկ մի երիտասարդ է, ով հարաբերություններ է սկսում ավտովթարից անդամալույծ մնացած մի աղջկա՝ Բրիջեթ Նապյերի հետ[16]։ 2008 թվականին Հեմսվորթը նկարահանվում է «Փիղ֊աղջիկը» մանկական հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում է Մարկուսին՝ ռոք խմբի կիթառիստ[14][17]։ Ավելի ուշ նա դերեր ունեցավ հեռուստատեսությունում՝ «Բավարարում» հեռուստասերիալում և «Եռանկյունը» (2009) բրիտանական ֆիլմում[14][18]։
2009 թվականին Հեմսվորթը ընտրվում է Սիլվեստր Ստալոնեի հետ՝ «Անզուսպները» (2010) ֆիլմում, սակայն նա դուսր է գալիս սցենարից և վերադառնում հաջորդ՝ «Անզուսպները 2»֊ում[8][8]։ 2009 թվականի մարտին Հեմսվորթը գնում է Նահագներ՝ մաղավոր ստուգման[12]։ 2010 թվականին Դիսնեյը հայտարարում է, որ կցանկանար Հեմսվորթին տեսներ Վերջին երգը ֆիլմում, ինչին հաձայվնում է այն պատճառով, որ իրեն շատ էր հետաքրքրել Մայլի Սայրուսի հետ խաղալը[19]։ Ավելի ուշ Հեմսվորթը հայտնվում է Սայրուսի «When I Look At You» երգի տեսահոլովակում[20], որը ձայնագրվել է 2009 թվականի օգոստոսի 16֊ին[21]։
2009 թվականի սեպտեմբերին Հեմսվորթը հայտվնում է Ավստրալիական վճարովի հեռուստաընկերություն Foxtel֊ի հատուկ ընթրիքին[22]։ 2010 թվականի մարտին Details ամսագիրը Հեմսվորթին դասել էր «Հոլիվուդի հաջորդ գլխավոր տղամարդկանց» ցուցակում[18]։ Նույն ամսին, ավելի ուշ, հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի Հեմսվորթը պետք է նկարահանվի «Արաբական գիշերները» 3D ֆիլմում, որի ռեժիսորն է Չակ Ռասսելը[23]։ Ավելի ուշ ինֆորմացիան հաստատվեց[24]։
Հեմսվորթը եղավ 2010 թվականի «Նիքելոդեոնի ավստրալիական երեխաների մրցանակաբաշխության» հաղորդավարը։ Նա և Սայրուսը հաղթեցին «Սիրված համբույր» անվանակարգում[25]։
Հեմսվորթը նկարահանվում է Zac Brown Band֊ի «Colder Weather»֊ի տեսահոլովակում[26]։
2011 ֊ այժմ
խմբագրել2011 թվականի ապրիլի 4֊ին Lionsgate֊ը հայտարարում է, որ Հեմսվորթը կլինի Քաղցած խաղերը ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Գեյլ Հոթրոունը, որը լույս է տեսնում 2012 թվականին[27]։ 2011 թվականի հունիսին նա խաղում է պատերազմական֊դրամա «Սեր և ազնվություն» (2013) ֆիլմում, որի աստղերն են Էմի Թեգարդենը և Թերեզա Փալմերը[28]։
2013 թվականին Հեմսվորթը հայտնվում է «Էմփայր֊սթեյթ» ֆիլմում՝ Էմմա Ռոբերթսի և «Պարանոյա»֊ում, որտեղ գլխավոր դերերում են Հարիսոն Ֆորդը, Գարի Օլդմենը և Էմբեր Հարդը։
Նա Գեյլ Հոթորնի դերով հայտնվում «Քաղցած խաղեր»֊ի բոլոր երեք սիկվելներում՝ «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» (նոյեմբեր, 2013), «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1» (նոյեմբեր, 2014) և «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2» (դուրս է գալու 2015 թվականի նոյեմբերին)։
Անձնական կյանք
խմբագրել«Վերջին երգը» ֆիլմի նկարահանումներից հետո Հեմսվորթը սկսում է հանդիպել ֆիլմի գլխավոր դերասանուհի Մայլի Սայրուսի հետ[29]։ Երեք տարի «ընդմիջումներով» հարաբերություններից հետե, զույգը 2012 թվականի հունիսին հայտարարում է նշանադրության մասին[30]։ Նրանք միասին ապրեցին Լոս Անջելեսում[31], սակայն ավարտեցին իրենց հարաբերությունները 2013 թվականի սեպտեմբերին[32]։ 2014 թվականի հուլիսին Հեմսվորթն ասում է, որ ինքն ու Սայրուսը «միշտ կմնան լավագույն ընկերներ», քանի որ ունեն «ամուր կապ»[33]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր | |||
---|---|---|---|
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Դեր |
2009 | «Եռանկյուն» | Triangle | Վիկտոր |
2009 | «Նախանշան» | Knowing | Սփենսեր |
2010 | «Վերջին երգը» | The Last Song | Ուիլ Բլեյքլի |
2012 | «Քաղցած խաղեր» | The Hunger Games | Գեյլ Հոթորն |
2012․ | «Սեր և ազնվություն | Love and Honor | Միքի Ռայթ |
2012 | «Անզուսպները 2» | The Expendables 2 | Բիլլի «փոքրիկ» Թիմոնս |
2013 | «Էմփայր֊սթեյթ» | Empire State | Քրիս Պոտամիտիս |
2013 | «Պարանոյա» | Paranoia | Ադամ Քեսսիդի |
2013 | «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակ» | The Hunger Games: Catching Fire | Գեյլ Հոթորն |
2014 | «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1» | The Hunger Games: Mockingjay - Part 1 | Գեյլ Հոթորն |
2014 | «Քաթ Բենք» | Cut Bank | Դուեյն Մաքլարեն |
2015 | «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2» | The Hunger Games: Mockingjay - Part 2 | Գեյլ Հոթորն |
2015 | «Հելենայի ճանապարհով» | By Way of Helena | Դեվիդ Քինգսթոուն |
2015 | «Դերձակուհի» | The Dressmaker | Թեդի Մաքսուինի |
2016 | Անկախության օրը | Independence Day: Resurgence | Ջեյք Մորիսոն |
Հեռուստատեսություն | |||
Տարի | Սերիալ | Բնօրինակ անվանում | Դեր |
2007 | «Ճանապարհ դեպի տուն» | Home and Away | 1 սերիա |
2007 | «Մաքլեոդի դուստրերը» | McLeod’s Daughters | Դեյմոն |
2007-2008 | «Հարևանները» | Neighbours | Ջոշ Թեյլոր |
2008-2009 | «Փիղ֊աղջիկը» | The Elephant Princess | Մարկուս |
2009 | «Բավարարում» | Satisfaction | Մարկ |
Երաժշտական տեսահոլովակներ | |||
Տարի | Ավանում | Կատարող | Դեր |
2009 | «When I Look at You» | Մայլի Սայրուս * |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010 | «Վերջին երգը» | Young Hollywood Breakthrough of the Year | Հաղթանակ |
2010 | «Վերջին երգը» | Nickelodeon Australian Kids' Choice Awards Favorite Kiss | Հաղթանակ |
2010 | «Վերջին երգը» | Teen Choice Awards Male Breakout | Հաղթանակ |
2010 | «Վերջին երգը» | Teen Choice Awards Best Liplock | Առաջադրված |
2010 | «Վերջին երգը» | Teen Choice Award for Best Movie Drama | Առաջադրված |
2010 | «Վերջին երգը» | Teen Choice Awards Best Movie Chemistry | Առաջադրված |
2012 | «Քաղցած խաղեր» | een Choice Scene Stealer: Male | Առաջադրված |
2012 | «Քաղցած խաղեր» | Chemistry | Հաղթանակ |
2012 | «Քաղցած խաղեր» | MTV Movie Award for Best Breakthrough Performance | Առաջադրված |
2012 | «Քաղցած խաղեր» | MTV Movie Award for Best Cast | Առաջադրված |
2012 | «Քաղցած խաղեր» | Teen Choice Award for Choice Hottie-Male | Առաջադրված |
2014 | «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» | Teen Choice Award for Actor Sci-Fi/Fantasy | Առաջադրված |
2015 | «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1» | Teen Choice Award for Actor Sci-Fi/Fantasy | Սպասվող |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1013257499 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Barr S. Miley Curys and Liam Hemsworth Finalise Divorce After Eight-Month Marriage (բրիտ․ անգլ.) — Britain: 2020. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
- ↑ «Լիամ Հեմսվորթի կենսագրությունը․ Դերասան (1990–)». Biography.com / Fyi (A&E Networks). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Սայրուսն իր Նոր տարին անցակցրել է Ֆիլիպ կղզում». Herald Sun. 2010 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Rapkin, Mickey (2011 թ․ նոյեմբերի 28). «The Hunger Games' Liam Hemsworth Has No Idea What's About to Hit Him: Cover Stars». Details. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 From Ira Madison (2009 թ․ մայիսի 4). «The Verge: Chris Hemsworth». Movieline. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Brothers LA's hot new family». Herald Sun. 2009 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Miley Cyrus Stole My Boyfriend». Woman's Day. 2009 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 11,0 11,1 Talbot, Lindsay (2009 թ․ նոյեմբերի 18). «Exclusive Q&A and Clip with The Last Song's Liam Hemsworth». Teen Vogue. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 12,0 12,1 Smith, Krista (2010 թ․ հունվար). «The Brothers Hemsworth». Vanity Fair. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «A kiss wasn't just a kiss: Liam Hemsworth and Miley Cyrus' on-set romance». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «Liam Hemsworth». Mark Morrisey & Associates. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Hemsworth bros face off». Herald Sun. 2007 թ․ հուլիսի 13. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Declan Napier». Neighbours.com.au. Neighbours. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «The Elephant Princess». Jonathan-m-shiff.com.au. The Elephant Princess. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 18,0 18,1 Walters, David (2010 թ․ մարտ). «The Next Generation of Hollywood's Leading Men». Details. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Conn, Leslie (2009 թ․ մայիսի 19). «Casting for Miley Cyrus movie under way». Savannah Morning News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Savannah, 'The Last Song' featured in Miley Cyrus music video». Savannah Morning News. 2009 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Shankman, Adam (2009 թ․ օգոստոսի 16). «Twitter / Adam Shankman: Just wrapped "When I Look...». Twitter. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Miley Cyrus Aussie lover Liam Hemsworth mum on romance at Foxtel event». The Daily Telegraph. 2009 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Comic Book & Sci-Fi Movie News – Heat Vision – The Hollywood Reporter». Heatvisionblog.com. 2013 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Sneider, Jeff (2010 թ․ ապրիլի 19). «Exclusive: Hemsworth to Star in College Hoops Movie». TheWrap.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Williams, Carly. «Liam Hemsworth to host Australian Nickelodeon Kids' Choice Awards». Herald Sun. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Two-Time GRAMMY Winners Zac Brown Band Premiere "Colder Weather" Video Tomorrow at 11am ET on ZacBrownBand.com». Higherrockmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Hunger Games Casting News: Lionsgate Confirms That The Roles Of Peeta & Gale Have Been Officially Cast! – Hunger Games». Hungergamesmovie.org. 2011 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Trumbore, Dave (2011 թ․ հունիսի 25). «Liam Hemsworth Goes AWOL; Teresa Palmer, Austin Stowell, and Aimee Teegarden Also in Talks to Join». Collider. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Miley Cyrus Discusses Her Chemistry With Liam Hemsworth On 'Ellen'». MTV. 2010 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2012-04-28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Miley Cyrus, Liam Hemsworth Are Engaged». People. 2012 թ․ հունիսի 6.
- ↑ Webber, Stephanie (2013 թ․ սեպտեմբերի 14). «Miley Cyrus Stops Following Fiance Liam Hemsworth on Twitter». Us Weekly. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Miley Cyrus and Liam Hemsworth End Engagement». People. 2013 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Liam on Miley: "We'll always be best friends"». New York Post. 2014 թ․ հուլիսի 6. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիամ Հեմսվորթ» հոդվածին։ |