Բացել գլխավոր ցանկը

Մամուկա Բախտաձե (վրաց.՝ მამუკა ბახტაძე, հունիսի 9, 1982(1982-06-09), Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի պետական և քաղաքական գործիչ, 2018 թվականի հունիսի 20-ից՝ Վրաստանի վարչապետ[1]։

Մամուկա Բախտաձե
მამუკა ბახტაძე
Mamuka Bakhtadze MSC 2019.jpg
Դրոշ
Վրաստանի վարչապետ
Դրոշ
 հունիսի 20, 2018
Նախորդող Գիորգի Կվիրիկաշվիլի
 
Կուսակցություն՝ Վրացական երազանք
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն վրացի
Ծննդյան օր հունիսի 9, 1982(1982-06-09) (37 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, ԽՍՀՄ
 
Կայք՝ gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id=202
 
Ինքնագիր Mamuka Bakhtadze signature.svg

2017 թվականի նոյեմբերից զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Վարչապետի պաշտոնում ընտրվել է Թբիլիսիում սկսված զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում գործող կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո։ Անդամակցում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը[2]։

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Բախտաձեն ասել է[2]

Aquote1.png Ինձ համար այս պաշտոնի ստանձնումը մեծ պատիվ է: Իմ գործունեության ընթացքում հիմնական առաջնահերությունները լինելու են վրաց ժողովրդի աշխարհքաղաքական ընտրության` Եվրատլանտյան ինտեգրման գործընթացի հետագա ծավալումը, ինչպես նաև նորարարական, համապարփակ բարեփոխումների անցկացումը
- Մամուկա Բախտաձե
Aquote2.png


ԿենսագրությունԽմբագրել

Մամուկա Բախտաձեն ծնվել է 1982 թվականի հունիսի 9-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Նախնական կրթությունը ստանալուց հետո ավարտել է Մոսկվայի և Թբիլիսիի պետական համալսարանները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Վրաստանի ֆինանսների նախարարը առաջադրվել է վարչապետի պաշտոնում»։ mof.ge (վրացերեն)։ Վերցված է 2018-06-21 
  2. 2,0 2,1 «Մամուկա Բախտաձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-06-21 

Արտաքին հղումներԽմբագրել