Բողոքի ակցիաներ Վրաստանում (2018)

Բողոքի ակցիաներ Վրաստանում (վրաց.՝ საქართველოში საპროტესტო აქცია), քաղաքացիական անհնազանդության և զանգվածային անկարգությունների շարք, որը սկսվել է 2018 թվականի մայիսի 31-ին վրաց մայրաքաղաք Թբիլիսիում։ Ցուցարարների նպատակը գործող իշխանությունների հրաժարականն ու դատական համակարգի ազատականացումն է։ Բողոքի ակցիաների պատճառը Թբիլիսիի ընդհանուր իրավասության դատարանի ընդունած նախադեպային վճիռն է, որն արդարացնում էր Սարալիձեի որդու սպանության մեջ կասկածվող երկու երիտասարդներին։

Բողոքի ակցիաներ Վրաստանում
Ամսաթիվ2018 թվական, մայիս-հունիս
ՎայրԹբիլիսի, Վրաստան
Նպատակդատական մարմնի կողմից կեղծ դատավճռի ընդունում
Հակամարտող կողմեր

Վրաստան Վրաստանի կառավարություն

  • Վրաստանի ոստիկանական ուժեր
  • Վրաստանի ազգային անվտանգության ծառայություն

Ժողովրդական ուժեր՝

  • ցուցարարներ
  • քաղաքացիական հասարակություն
Ղեկավարներ
Զազա Սարալիձե

Անչափահաս դպրոցականների սպանությունը մեծ արձագանք է ստանում Թբիլիսիում։ Ցույցերի առաջին իսկ օրը գործը քննող դատավոր Իրակլի Շոթաձեն հրաժարական է տալիս, իսկ ցուցարարները սկսում են պայքարել հանուն գործող իշխանությունների հրաժարականի։

Նախապատմություն խմբագրել

2017 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի կենտրոնական հատվածում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ժամանակ դանակի հարվածներ ստացած երկու դպրոցականներ Դավիթ Սարալիձեն և Լևան Դադունաշվիլին մահացել են։ Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ սկզբնական շրջանում վիճաբանությունը սկսվել է վերջիններիս դպրոցում։ Մահվան դեպքերի արձանագրումից հետո հարցաքննվում են շուրջ 100 անձինք, ևս երկուսը՝ կալանավորվում։ Դատական նիստը դռնփակ անցկացվում է Թբիլիսիի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։