Գիորգի Կվիրիկաշվիլի (վրաց.՝ გიორგი კვირიკაშვილი), վրացի քաղաքական և պետական գործիչ։ Ծնվել է 1967 թ. հուլիսի 20-ին, Թբիլիսիում2015 թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2018 թ. հունիսի 13-ը Վրաստանի վարչապետ։

Գիորգի Կվիրիկաշվիլի
Դրոշ
Դրոշ
Վրաստանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
2015 - 2018
Նախորդող Իրակլի Ղարիբաշվիլի
 
Կուսակցություն՝ Վրացական երազանք
Կրթություն՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Թբիլիսիի պետական համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան
Մասնագիտություն՝ ֆինանսիստ
Ազգություն վրացի
Դավանանք քրիստոնեություն, ուղղափառ
Ծննդյան օր հուլիսի 20, 1967 (56 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Թբիլիսի
Քաղաքացիություն  Վրաստան
 
Ինքնագիր Изображение автографа

Կրթություն խմբագրել

1984-1991 թթ. սովորել է Թբիլիսի պետական բժշկական համալսարանում։ 1995 թ. ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը՝ տնտեսագետի մասնագիտությամբ, 1998 թ.՝ Իլինոյսի համալսարանը՝ ֆինանսիստի մասնագիտությամբ։

Գործունեությունը խմբագրել

1993-1996 թթ. աշխատել է «Միացյալ Վրացական Բանկում»՝ հասնելով վարկային դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնին։

1996-1997 թթ. եղել է «Trade Invest Bank»-ի գլխավոր տնօրենի տեղակալ։

1998-1999 թթ. եղել է Միացյալ Վրացական Բանկի բիզնեսի զարգացման և մասնաճյուղերի ցանցի մենեջմենթի տնօրենը։

1999 թ.-ից աշխատել է պետական քարտուղարությունում՝ որպես ֆինանսական, արժութային և արտաքին տնտեսական հարաբերությունների ծառայության փոխտնօրեն։

1999-2004 թթ. եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ։

2004-2006 թթ. աշխատել է Առաջին Կոմերցիոն բանկում (այժմ՝ «ՏաոՊրիվատԲանկ») որպես մենեջմենթի գծով խորհրդական։

2006-2011 թթ. եղել է «Քարթու Բանկի» գլխավոր տնօրեն։

2012-2015 թ. եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, 2013-2015 թթ.՝ նաև փոխվարչապետ։

2015 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

2015-2018 թթ. Վրաստանի վարչապետ։