Գեորգի Զաուրի Գախարիա (վրաց.՝ გიორგი ზაურის ძე გახარია, մարտի 19, 1975(1975-03-19), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի քաղաքական գործիչ, 2019 թվականի սեպտեմբերի 9-ից Վրաստանի կառավարության ղեկավար[1][2][3]։ Վրաստանի ներքին գործերի նախարարը և փոխվարչապետն էր 2017 թվականի նոյեմբերի 13-ից։ 2016-2017 թվականներին եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։

Գեորգի Գախարիա
 
Կուսակցություն՝ Վրացական երազանք և Վրաստանի համար
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 19, 1975(1975-03-19) (49 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Վրաստան
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Գեորգի Գախարիան ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1994-2000 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ ստանալով քաղաքական գիտությունների մագիստրոսի գիտական աստիճան։2002-2004 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բարձրագույն բիզնես դպրոցը։

Աշխատանքը Վրաստանի կառավարության կազմում խմբագրել

Մասնավոր բիզնեսում աշխատելուց հետո (SFK Group-ում՝ որպես գլխավոր տնօրեն, Lufthansa Service Holding AG.-ում՝ որպես Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ և Ռուսաստանի երկրների գծով բիզնեսի զարգացման տնօրեն)՝ 2013 թվականի մարտին, նշանակվել է Վրաստանի բիզնես-օմբուդսմեն։ 2014 թվականի դեկտեմբերից աշխատանքը համատեղել է Վրաստանի կառավարության էկոնոմիկայի խորհրդի քարտուղարի աշխատանքի հետ։ Գեորգի Կվիրիկաշվիլին, 2016 թվականի նոյեմբերին դառնալով վարչապետ, Գեորգի Գախարիային նշանակել է իրեն փոխարինող՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ 2017 թվականի նոյեմբերի 13-ին նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Զբաղեցրել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում[4][5][6][7]։ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին ընտրվել է վարչապետ՝ ստանձնելով երկրի կառավարության ղեկավարի լիազորությունները[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. ԳԵՈՐԳԻ ԳԱԽԱՐԻԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
  3. Ուժային վարչապետը՝ խորհրդարանում, ոչխարները՝ դրսում
  4. Кандидатом на пост премьера Грузии стал глава МВД Гахария — Новости — Мир — Коммерсантъ
  5. Գեորգի Գախարիան կդառնա Վրաստանի նոր վարչապետը
  6. Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան
  7. Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան
  8. Գեորգի Գախարիան ընտրվեց Վրաստանի նոր վարչապետ, հաստատվեց կառավարության կազմը

Արտաքին հղումներ խմբագրել