Դարանդա, քաղաք (գյուղ, ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք) պատմական Փոքր Հայքում, Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Դարանդայի գավառակում։ Գտնվում է Եփրատի աջ կողմում, Մալաթիա քաղաքից հյուսիս-արևմուտք, Թոխմախսու գետի ափին, բլրի վրա։

Քաղաք
Դարանդա
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակԴարանդայի գավառակ
Այլ անվանումներԴալանդա, Դալանդիս, Դարենդե, Դերենտե, Թարանդա, Սարացեն, Տատուրաս, Տարանդա, Տարանտա, Տարենտե, Տերենդե, Տերենդեհ, Տերենտայա, Տերենտայու բերդ, Տերենտե, Տուրանդա
ԲԾՄ958 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն29 045 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաշոտեցի
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքdarende.bel.tr
Դարանդա (Թուրքիա)##
Դարանդա (Թուրքիա)

Պատմություն

խմբագրել

Քաղաքի մասին հիշատակել են բյուղանդական և հայ պատմիչները։ Եղել է պավլիկյան շարժման հայնտի կենտրոններից։

1316 թվականին եգիտպացիները գրավում են քաղաքը և կոտորվում նրա հազարավոր բնակիչներին։ XVII-XVIII դարերում բնակություն են հաստատում թուրքերը, սակայն բնակիչների մի մասը դարձյալ հայեր էին։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին թուրքերից բացի քաղաքն ուներ 500 տուն՝ 4500 հայ բնակչով։

Տնտեսություն

խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Բարեկարգ ճաևապարհով կապված էր Սեբաստիայի հետ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Հայերն ունեին 3 եկեղեցի և մի վանք։ Քաղաքը հայտնի է եղել իր անառիկ բերդով։

Անվանի մարդիկ

խմբագրել

Դարանդայում է ծնվել բանաստեղծ Գ. Գասպարյանը (1923-?)[1]:

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 53

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարանդա» հոդվածին։