Բացել գլխավոր ցանկը

Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2017)

Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում 2017 (ֆր.՝ Élection présidentielle française de 2017), որի առաջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 23-ին: Քանի որ առաջին փուլում հաղթողը չի որոշվել, մայիսի 7-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության թվով 11-րդ ընտրություններն են, որի արդյունքում ընտրված անձը հինգ տարի ժամկետով կնախագահի Ֆրանսիան: Առաջին փուլի արդյունքներով հաղթանակ է տարել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը:

Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2017)
Ֆրանսիա
2017 թվականի մայիսի 7
Emmanuel Macron crop.jpg Le Pen, Marine-9586 (cropped).jpg
Թեկնածու Էմանուել ՄակրոնՄարին Լը Պեն
Կուսակցություն «Առաջ» կուսակցություն Ազգային ճակատ
Ընտրաձայների քանակ: 66,10 % (հաղթանակ) 33,90 %

Տեսակ Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում և բացարձակ մեծամասնության համակարգ

Պաշտոն Ֆրանսիայի հանրապետության նախագահ

Թեկնածուներ Մարին Լը Պեն[1][2], Ժան Լասսալ[1][3], Ժան Լյուկ Մելանշոն[1][4], Ֆիլիպ Պուտու[1][5], Ֆրանսուա Ֆիյոն[1][6], Բենուա Ամոն[1][7], Նատալի Արտո[1], Նիկոլյա Դյուպոն Էնյան[1], Էմանուել Մակրոն[1], Ժակ Շեմինադ[1] և Ֆրանսուա Ասելինո[1]

Հաղթող Էմանուել Մակրոն

Նախորդ Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում 2012

Ֆրանսիայի առաջատար կուսակցությունները (Հանրապետականները և Սոցիալիստներ) փրայմերիզների ժամանակ իրենց թեկնածուներին առաջադրել են 2016 թվականին: 2016 թվականի նոյեմբերի 20-ին Նիկոլա Սարկոզին հանել է իր թեկնածությունը և հայտարարել քաղաքական կարիերան ավարտելու մասին[8]: 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չի առաջադրվի երկրորդ անգամ և հանել է իր թեկնածությունը[9]:

Երկրորդ փուլի արդյունքներով Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը:

Բովանդակություն

ՄասնակիցներԽմբագրել

ՀարցումներԽմբագրել

2017Խմբագրել

ՀունվարԽմբագրել

Կազմակերպություն Անցկացման ժամանակ Հարցվածների
թվաքանակ
                           
SP LO NPA FI EELV PS PS PS PS EM MoDem LR DLF FN
Ipsos 20.01.2017 1,443 <0.5 % 1 % 1 % 15 % 2 % 9 % - - - 18 % - 25 % 2 % 27 %
<0.5 % 1 % 1 % 14 % 2 % - 7 % - - 20 % - 26 % 2 % 27 %
<0.5 % 1 % 1 % 13 % 2 % - - 8 % - 20 % - 26 % 2 % 27 %
Ipsos 10.01.17-15.01.17 15,921 <0.5 % 1 % 1 % 14 % 2.5 % 9 % - - - 17 % 5 % 23 % 2.5 % 25 %
<0.5 % 1 % 1 % 15 % 2.5 % 10 % - - - 19 % - 24 % 2.5 % 25 %
<0.5 % 1 % 1 % 13 % 2.5 % - 6 % - - 19 % 5 % 24 % 2.5 % 26 %
<0.5 % 1 % 1 % 14 % 2.5 % - 7 % - - 21 % - 25 % 2.5 % 26 %
<0.5 % 1 % 1 % 14 % 2.5 % - - 7 % - 21 % - 25 % 2.5 % 26 %
BVA 06.01.17-08.01.17 946 - 1 % 1 % 13 % 2.5 % 11 % - - - 16 % 5 % 24 % 1.5 % 25 %
1.5 % 1 % 12.5 % 3 % - 6.5 % - - 20 % 5 % 24 % 1.5 % 25 %
1 % 0.5 % 12.5 % 2.5 % - - 6 % - 20 % 6 % 24 % 1.5 % 26 %
1 % 1 % 13 % 2.5 % - - - 5 % 20 % 6 % 24 % 1.5 % 26 %
Ifop-Fiducial 03.01.17-06.01.17 1,860 0 % 0.5 % 1 % 12 % 2 % 10.5 % - - - 17 % 5.5 % 24 % 1.5 % 26 %
0 % 1 % 1 % 11.5 % 2 % - 5.5 % - - 19 % 7 % 24.5 % 2 % 26.5 %
0.5 % 1 % 1 % 11.5 % 2 % - - 6 % - 19 % 7 % 24.5 % 1.5 % 26 %
0 % 1 % 1.5 % 13 % 2.5 % - - - 2.5 % 20 % 7 % 25 % 1.5 % 26 %
Elabe 03.01.17-04.01.17 995 - 1 % 2.5 % 14 % 1 % 12 % - - - 16 % 7.5 % 23 % 1 % 22 %
1 % 2 % 13 % 1 % - 7 % - - 20 % 7 % 24 % 2 % 23 %
0.5 % 2 % 13 % 1 % - - 6 % - 21 % 8 % 24 % 1.5 % 23 %
0.5 % 2 % 14 % 1 % - - - 3 % 22 % 7 % 25 % 1.5 % 24 %
1 % 2 % 14 % 1.5 % 13 % - - - 18 % - 26 % 1.5 % 23 %
0.5 % 2 % 14 % 1.5 % - 9 % - - 24 % - 26 % 1 % 22 %
1.5 % 1.5 % 14.5 % 1.5 % - - 6 % - 23 % - 26 % 2 % 24 %
1 % 2 % 15 % 1.5 % - - - 3 % 24 % - 28 % 1.5 % 24 %

Առաջին փուլի արդյունքներԽմբագրել

Փարիզի ժամանակով ժամը 19:00-ին փակվել են Ֆրանսիայի բոլոր ընտրատեղամասերը, որոնք բացվել էին առավոտյան 08:00-ին: Բելգիական RTBF հեռուստաընկերության փոխանցմամբ Ժան Լյուկ Բելանշոնը ստացել է ձայների մեծամասնությունը մերձծովյան երեք շրջաններում՝ Սեն Պիեռ և Միքելոնում, Մարտինիկայում և Ֆրանսիական Գվիանայում[17]:

Սոցիոլոգիական ինստիտուտներից մեկի անցկացրած էքզիթ փոլի համաձայն Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պեն գլխավորում են առաջատարների ցուցակը: Էքզիթ փոլի արդյունքների համաձայն, Մակրոնին նախապատվությունը տվել է ընտրողների 24%-ը, Լը Պենին՝ 22%-ը, Ֆիյոնին՝ 20,5%, իսկ Մելանշոնին՝ 18%-ը: Ընդ որում, Ֆրանսիայում մինչև ընտրատեղամասերի փակվելը արգելվում է էքզիթ փոլերի որևէ արդյունք հրապարակել, այդ իսկ պատճառով էքզիթ փոլերի հիմնական պատվիրատուները շվեյցարական, բելգիական և գերմանական լրատվամիջոցներն են: Սակայն չեն նշվում հարցումներ անցկացրած սոցիոլոգիական ինստիտուտների անունները[18]:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով նախագահական ընտրությունների առաջին փուլում իր հաղթանակը, նշել է, որ իրենք Ֆրանսիայի պատմության մեջ նոր էջ են բացում[19]: Նա նաև նշել է, որ դառնալու է «բոլոր ֆրանսիացիների նախագահը»[20]:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զանգահարել է Մակրոնին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը[21]:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վերջնական տվյալներով առաջին փուլում հաղթանակ է տարել Էմանուել Մակրոնը: Ձայների 90%-ի հաշվարկման արդյունքում, նա հավաքել է ձայների 23,72 %-ը: Մարին Լը Պենը հավաքել է ձայների 21,90%-ը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու 2017 թվականի մայիսի 7-ին[22]:

Երկրորդ փուլի արդյունքներԽմբագրել

 
Դեղինով նշված դեպարտամենտներում հաղթել է Մակրոնը, կապույտով նշված դեպարտամենտներում՝ Լը Պենը

Մայիսի 7-ին առավոտյան ժամը 08:00-ին Ֆրանսիայում բացվել են երկրի բոլոր ընտրական տեղամասերը: Նախագահի թեկնածուներ Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը մասնակցել են քվեարկությանը: Էմանուել Մակրոնը իր քաղաքացիական պարտքը կատարել է Պա դը Կալե դեպարտամենտի Տուկ կոմունայում, իսկ Մարին Լը Պենը քվեարկել է նույն դեպարտամենտի Էնեն Բոմոն կոմունայում: Նախագահ Ֆրանսուա Օլանդը քվեարկության է մեկնել` ընտրատեղամասերից բացվելուց երկու ժամ անց: Այն բանից հետո, երբ նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից, կանանցից մեկը նրան ծաղիկ է նվիրել, որը նախագահը նվիրել է իրեն ուղեկցող կանանցից մեկին[23]:

Բելգիական «Le Soir» պարբերականի փոխանցմամբ, Էմանուել Մակրոնը հաղթում է մերձծովյան տարածքներում և դեպարտամենտներում: Այսպես, Մակրոնը Սեն Պիեռ և Միքելոն դեպարտամենտում հավաքել է ձայների 63,3%-ը, իսկ Մարին Լը Պենը հավաքել է ձայների 36,7%-ը: Սեն Մարտեն (Ֆրանսիա)ում Մակրոնը հավաքել է 67,6% ձայն, իսկ Լը Պենը` 32,4%: Ֆրանսիական Գվիանայում Մակրոնը հավաքել է ձայների 65%-ը, իսկ Լը Պենը` 35%: Մարտինիկա կղզում Մակրոնը հավաքել է ձայների 77,5 %-ը, իսկ Լը Պենը` 22,5%-ը: Քվեարկությունները այս տարածքներում տեղի է ունեցել մայիսի 6-ին[24]:

Փարիզի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմում է 28,23%: Տվյալները վկայում են, որ ֆրանսիացիները անբավարար ակտիվությամբ են քվեարկում[25]:

Femen հասարակական կազմակերպության ակտիվիստները ցույց են կազմակերպել նախագահի թեկնածու Մարին Լը Պենի շտաբի առջև: Կիսամերկ հինգ աղջիկներ պաստառ են փակցրել Էնեն Բոմոն կոմունայի այն ընտրատեղամասի մոտ, որտեղ պետք է քվեարկեր նախագահի թեկնածուն: Պաստառի վրա գրված է եղել` «Մարինը իշխանության ղեկին, Մարիաննան՝ հուսահատության մեջ»: Ակցիայի մասնակիցները ձերբակալվել են: Ֆրանսիական ԶԼՄ-ներն էլ փոխանցում են, որ մայիսի 6-ին էլ Էյֆելյան աշտարակի վրա Greenpeace-ի ակտիվիստները փակցրել են պաստառ` ընդդեմ Մարին Լը Պենի[26]:

Ֆրանսիայի ոստիկանությունը գործ է հարուցել Էմանուել Մակրոնի շտաբի վրա կիբերհարձակումների փաստի առթիվ: Ավելի վաղ, Մակրոնի շտաբը հայտարարել էր, որ կիբերհարձակումներ են տեղի ունեցել նախագահի թեկնածուի գլխավոր շտաբի համակարգիչների վրա: Ֆրանսիական ԶԼՄ-ները տարածել են հայտարարություն, որ կիբերհարձակում գործած սերվերները գտնվում են Ռուսաստանի տարածքում[27]:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հորդորել է ֆրանսիացիներին քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին: Օբաման նշել է, որ Մակրոնը այն անձն է, ով կարող է անսասան պահել ֆրանսիական ժողովրդավարությունը[28]:

«Սպուտնիկ» լրատվականի ֆրանսիական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որ Կոտ դ'Օր դեպարտամենտում գողացել են ավելի քան 800 քվեաթերթիկներ, որոնց վրա գրված էր Մարի Լը Պենի անունը: Այդ ընթացքում, Մակրոնի քվեաթերթիկներին ոչ ոք ձեռք չի տվել: Ըստ լրագրողների, այդ քայլին դիմել են քաղաքացիները, ովքեր դեմ են Ազգային ճակատ կուսակցության գործունեությանը[29]:

Բելգիական RBTF հեռուստաընկերությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի, նախնական տվյալներով, Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 62-65%-ը[30]:

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել ֆրանսիացիներին քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին, քանի որ Մակրոնը այն թեկնածուն է, ով կարող է ապահովել ներգաղթյալների անվտանգությունը Ֆրանսիայում[31]:

Ֆրանսիայի պետական TF1 հեռուստաընկերությունը հայտնել է, որ նախնական տվյալներով, ավելի քան 65,5%-ով Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը[32]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Liste officielle des candidats à l’élection présidentielle — 2017.
  2. 2,0 2,1 Maupoil T. Q. Marine Le Pen officialise sa candidature à l'élection présidentielle // Le FigaroParis: 2016. — ed. size: 322497 — ISSN 0182-5852
  3. 3,0 3,1 Clavel G. Jean Lassalle, le député qui marche, est candidat à la présidentielle // HuffPost / L. PolgreenNew York: 2016.
  4. 4,0 4,1 Hausalter L. Mélenchon annonce sa candidature en 2017… sans prévenir le Front de gauche // Marianne — 2016. — ISSN 1275-7500
  5. 5,0 5,1 Desmoulières R. B. Philippe Poutou (NPA) candidat à la présidentielle : « Le plus simple, c’est que ce soit moi qui y retourne » // Le MondeParis: 2016. — ed. size: 364240 — ISSN 0395-2037
  6. 6,0 6,1 François Fillon confirme sa candidature à la primaire UMP // Le Journal du Dimanche — 2015. — ISSN 0242-3065
  7. 7,0 7,1 Berdah A., Ravinel S. d. Benoît Hamon officialise sa candidature à la primaire à gauche // Le FigaroParis: 2016. — ed. size: 322497 — ISSN 0182-5852
  8. Потрясение Франции: Николя Саркози поставил крест на карьере
  9. Олланд официально отказался идти на второй срок
  10. «Primaire de l'UMP : Fillon sera candidat "quoi qu'il arrive"»։ Le Monde։ May 9, 2013։ Վերցված է September 8, 2014 
  11. «Benoît Hamon passe en primaire»։ Liberation։ September 3, 2015։ Վերցված է February 9, 2016 
  12. «Macron quits to clear way for French presidential bid»։ BBC։ 30 August 2016 
  13. «Jean-Luc Mélenchon annonce sa candidature à l’élection présidentielle»։ Le Monde։ February 10, 2016։ Վերցված է April 2, 2016 
  14. «Nathalie Arthaud candidate à la présidentielle de 2017 pour Lutte ouvrière»։ Le HuffPost։ March 14, 2016։ Վերցված է April 2, 2016 
  15. «Philippe Poutou candidat du NPA pour 2017»։ L'express։ March 20, 2016։ Վերցված է April 2, 2016 
  16. «Debout la France, le défi régional pour lancer Nicolas Dupont-Aignan vers la présidentielle»։ France 3։ November 25, 2015։ Վերցված է February 9, 2016 
  17. https://news.am/arm/news/386139.html
  18. https://news.am/arm/news/386175.html
  19. https://news.am/arm/news/386194.html
  20. https://haqqin.az/news/98200
  21. https://haqqin.az/news/98150
  22. https://news.am/arm/news/386199.html
  23. «Французы выбирают судьбу: Макрон или Ле Пен - Обновляется 13:42»։ Վերցված է 2017-05-07 
  24. lesoir.be։ «Présidentielle: Macron serait en tête avec plus de 60% (direct)»։ lesoir.be։ Վերցված է 2017-05-07 
  25. «Ֆրանսիայի նախագահական ընտրություններում մասնակցությունը առաջին 4 ժամերին կազմել է 28,23 տոկոս»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-05-07 
  26. «Femen-ի ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Մարին Լե Պենի դեմ» 
  27. «Ֆրանսիայում Մակրոնի շտաբի վրա ցանցահենային հարձակումների փաստով գործ են բացել. AFP» 
  28. «WikiLeaks on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-07 
  29. «Sputnik France on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-07 
  30. «Présidentielle (direct): la victoire de Macron ne fait plus de doutes, tensions entre FN et médias»։ RTBF Info (fr-FR)։ 2017-05-07։ Վերցված է 2017-05-07 
  31. «Мэр Лондона поддержал Макрона в борьбе за пост президента Франции»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-07 
  32. «French election results: Emmanuel Macron beats Marine Le Pen with 65 per cent of vote - exit polls»։ The Telegraph (en-GB)։ Վերցված է 2017-05-07