Զբոսաշրջությունը Հյուսիսային Մակեդոնիայում

Զբոսաշրջությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում (մակեդոներեն՝ Туризам во Македонија), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։ Մակեդոնիա պետությունը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա՝ Հունաստանից հյուսիս։ Ծովափից զուրկ պետություն է։ Ըստ զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Հյուսիսային Մակեդոնիան զբոսաշրջության ցուցանիշներով ցարգացող երկիր է։

Կանեոյի Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ բյուզանդական եկեղեցի և ճարտարապետական հուշարձան, որը նվիրված է Հովհաննես Մկրտչին։

Ամեն տարի Հյուսիսային Մակեդոնիա է այցելում շուրջ 700 հազար զբոսաշրջիկ, որոնց ներդրումները ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվառկված չեն։ Պետության որոշ շրջաններ ունեն հարուստ բնական և մշակութային ժառանգություն։ Չնայած այդ ամենի՝ այստեղ կա ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ընդամենը մեկ օբյեկտ՝ Օխրիդ հնագույն քաղաքը, որը հայտնի է նաև «Բալկանյան Երուսաղեմ» և «Մակեդոնյան Երուսաղեմ» անվանումներով։ Հյուսիսային Մակեդոնիայի կարևոր զբոսաշրջային կենտրոններից են մայրաքաղաք Սկոպյեն, Օխրիդ առողջավայրը և խոշորագույն քաղաքներից Բիտոլոն։ Հյուսիսային Մակեդոնիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոնը շարունակում է մնալ մայրաքաղաք Սկոպյեն։ Սկպոյեն հնագույն քաղաք է, որը հիշատակվել է դեռևս մ․թ․ա․ 3-րդ դարում հիշատակել է Կլավդիոս Պտղոմեոսի կողմից՝ «Սկուպի» անտիկ անվան տակ։ 15-րդ դարում կառուցված Վարդար գետի վրայով անցնող քարե կամուրջը համարվում է Սկոպյե քաղաքի խորհրդանիշը։ Քաղաքը հայտնի է նաև եկեղեցիների առատությամբ, որոնց մարգարիտը համարվում է Սուրբ Կլիմենտ Օրիդսկի մայր տաճար։ Վերջինիս օծման արարողությունը տեղի է ունեցել 1990 թվականին։ Որպես զբոսաշրջային պետություն և հանգստավայր՝ Հյուսիսային Մակեդոնիան առավել գրավիչ է Թուրքիայի, Սերբիայի, Հունաստանի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Ալբանիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լեհաստանի, Խորվաթիայի և մասամբ ճանաչված Կոսովոյի բնակիչների համար։

Վիճակագրություն խմբագրել

Ըստ 2015 թվականի տվյալների՝ Մակեդոնիայի Հանրապետություն այցելած քաղաքացիների մեծամասնությունը ժամանել են հետևյալ տաս պետություններից[1]։

N Երկիր Զբոսաշրջիկների քանակ
1   Թուրքիա 90,857
2   Սերբիա 43,613
3   Հունաստան 38,829
4   Նիդերլանդներ 32,217
5   Բուլղարիա 29,314
6   Ալբանիա 18,493
7   Գերմանիա 17,939
8   Լեհաստան 17,054
9   Խորվաթիա 15,135
10   Կոսովո 13,950
Ընդհանուր 485,530

Ծանոթագրություններ խմբագրել