Մալմյոյի պատկերասրահ
Մալմյոյի կոնստհալ[1] (շվեդ.՝ Malmö konsthall), գեղարվեստի թանգարան Շվեդիայի Մալմյո քաղաքի կենտրոնում։ Բացվել է 1975 թվականին։ Թանգարանի շենքին 1974 թվականին շնորհվել է «Kasper Salin Prize» մրցանակ։ Պատկերասրահը վերանորոգվել և ընդլայնվել է 1994 թվականին, նրան է միացվել հարևանությամբ գտնվող «Hantverkshuset» պատմական աղյուսով կառուցված շենքը, այստեղ անցկացվում են ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ժամանակավոր ցուցահանդեսներ։
Մալմյոյի պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և kunsthalle? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մալմյո շրջան |
Վայր | Մալմյո |
Հիմնադրվել է | 1975 |
Կայք | konsthall.malmo.se |
![]() | |
![]() |
Պատմություն և նկարագիր
խմբագրելՄալմյոյի կոնստհալը բացվել է 1975 թվականին՝ դառնալով ժամանակակից արվեստի ստեղծագործությունների Եվրոպայի ամենամեծ ցուցասրահներից մեկը։ Թանգարանի շենքը նախագծել է շվեդ ճարտարապետ Կլաս Անսհելմը (Klas Anshelm, 1914-1980), որի վրա զգալի ազդեցություն է թողել քանդակագործ Կոնստանդին Բրանկուզիի փարիզյան արվեստանոց կատարած այցը։
Ցուցասրահը կառուցված է բետոնից, ապակուց, փայտից և ալյումինից։ Առաստաղը պատրաստվել է «գմբեթաձև», ցուցասրահը իր ձևավորման մեջ համատեղում է ինչպես բնական, այնպես էլ արհեստական լույսի աղբյուրները. տանիքի մեծ թեք պատուհանը թույլ է տալիս, որ արևի լույսը ներթափանցի սրահ։ Թանգարանների ցուցասրահին 1974 թվականին Շվեդիայի ճարտարապետների ասոցիացիայի կողմից շնորհվել է Կասպեր Սալինի (Kasper Salin Prize) մրցանակ։ Պատկերասրահը վերանորոգվել և ընդլայնվել է 1994 թվականին։ Ցուցասրահը ընդգրկում է հարևանությամբ գտնվող «Hantverkshuset» (Craft Building) պատմական արդյունաբերական աղյուսով կառուցված շենքը։ Թանգարանում տեղ է հատկացված նաև գրախանութի, մանկական տարածքի և ռեստորանի համար։
21-րդ դարում Կոնստհալում անցկացվում են ժամանակակից արվեստի գործերի ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներառում են ինչպես հայտնի հեղինակների («ժամանակակից արվեստի դասականներ»), այնպես էլ սկսնակ նկարիչների փորձնական գործեր։ Ցուցասրահում անցկացվում է տարեկան մոտ տասը ցուցահանդես, որոնց հաճախում են ավելի քան 200000 այցելուներ։ Երբեմն ցուցասրահում անցկացվում են դասական մոդեռնիզմի աշխատանքների ցուցահանդեսներ։ Այնտեղ ցուցադրվում են Էդվարդ Մունկի, Վան Գոգի, Լուիզա Բուրժուայի և Դավիթ Շրիգլիի գործերը, ներկայացված հեղինակների թվում են նաև Խոան Միրոն, Վասիլի Կանդինսկին, Պաուլ Կլեեն, Ջովաննի Ջակոմետին, Կիտ Հարինգը և Թոնի Քրեգը։ Գեղանկարչության և քանդակի ցուցահանդեսներից բացի ցուցասրահն օգտագործվում է նաև այլ միջոցառումների համար, կազմակերպվում են թատերական ներկայացումներ, կինոցուցադրումներ և դասախոսություններ։ Թանգարանում կազմակերպվում են նաև կրթական միջոցառումներ մեծահասակների և երեխաների համար։ 2019 թվականի ամառվա վերջին թանգարանում անցկացվել է պարարվեստի վարպետ Իվոնա Ռայներերի «Yvonne Rainer+Weld — Again? What now?» անհատական «ցուցահանդեսը», որն անցկացվել է որպես պարային ներկայացում և կինոնկար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «В Эрмитаже покажут скульптуры Энтони Гормли». shuum.ru. Журнал «Шум». 2011 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
Գրականություն
խմբագրել- Malmö Konsthall, nästan 20 / katalog, Sune Nordgren. — Malmö: Tryckeriteknik, 1994. — 54 с. — ISBN 9789177040675
Արտաքին հղումներ
խմբագրել- «Malmö Konsthall: Public Institution». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալմյոյի պատկերասրահ» հոդվածին։ |