Թոնի Քրեգ

բրիտանացի քանդակագործ

Տոնի Քրեգ (անգլ.՝ Tony Cragg, ապրիլի 9, 1949(1949-04-09)[1][2][3][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քանդակագործ։

Թոնի Քրեգ
անգլ.՝ Tony Cragg
Tony Cragg (cropped).jpg
Ծնվել էապրիլի 9, 1949(1949-04-09)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունՈւիմբլդոնի Արվեստի քոլեջ
Ստեղծագործություն(ներ)Jurassic Landscape?, Column? և Subcommittee?
Ոճաբստրակցիոնիզմ և ժամանակակից արվեստ
Ժանրաբստրակցիոնիզմ
Մասնագիտությունքանդակագործ, համալսարանի դասախոս, արվեստագետ, նկարիչ-փորագրող և կոնցեպտուալ արվեստագետ
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա, ԳԴՀ Արվեստների ակադեմիա, Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Սուրբ Ղուկասի ակադեմիա[5]
Կայքtony-cragg.com
Commons-logo.svg Tony Cragg Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Քրեգը ծնվել է 1949 թվականի ապրիլի 9-ին Լիվերպուլում ավիացիոն արտադրության ինժեների ընտանիքում։ 1966 թվականից մինչև 1968 թվականն աշխատել է Ռետինային արտադրության բնագավառում հետազոտությունների ազգային ընկերությունում։ Չելթնեմ քաղաքի Արվեստի և դիզայնի Գլոստերշիրսկի քոլեջում կազմակերպված դասընթացներում սկսել է ուսումնասիրել արվեստ, 1969-1973 թվականներին ուսումը շարունակել է Ուիմբլդոնի արվեստի դպրոցում, որտեղ նրա ուսուցիչն է եղել Ռոջեր Էկլինգը, ով նրան ծանոթացրել է քանդակագործ Ռիչարդ Լոնգի և Բիլ Վուդրոուի հետ։ Քրեգն Արվեստի թագավորական քոլեջում իր ուսումնառությունն ավարտել է 1973-1977 թվականներին։ Նա հեռացավ Մեծ Բրիտանիայից 1977 թվականին և փոխադրվեց Գերմանիայի Վուպերտալ քաղաք, որտեղ ապրում և աշխատում է մինչ օրս։ 2009 թվականից նա Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորն է[6]։

ՍտեղծագործությունԽմբագրել

Քրեգի վաղ շրջանի շատ գործեր կատարվել են գտածո նյութերից և ձեռքի տակ եղած միջոցներով։ 1970-ական թվականներին նա քանդակները պատրաստում էր օգտագործելով այնպիսի հասարակ ոճաձևեր, ինչպիսիք են դարսումը, բաժանումը և կոտորակումը։ 1977 թվականին, տեղափոխվելով Գերմանիա, Քրեգը պատրաստում է մի քանի հատակադիր քանդակներ, տարբեր կենցաղային առարկաներից, պլասմասե մանկական խաղալիքներից, փողոցից գտնված և ըստ գույների տեսակավորված պլաստիկ նյութերից։ Հրաժարվելով հավասարեցնել քանդակագործական ստեղծագործությունը, ըստ իր արտահայտության դեպի «ծանրաքաշ դրամատիզմի», կամ պողպատից աշխատանքների, նա իր համար որպես նյութ ընտրեց պլաստիկը։ Նրա պատային և հատակային որոշ աշխատանքներ դարձան բացահայտ գաղափարական, հատկապես պատի վրա պլաստիկից արված այն դրվագները, որտեղ ոստիկանները կամ հատուկ ջոկատայինները ռետինե մահակներով ցրում են ցուցարարներին։ Արտահայտչականության այդպիսի բովանդակությունն ու կատարման յուրահատկությունը կարելի է դասել 1977-1979 թվականների բրիտանական պանկ- հեղափոխությանը, որը ոչ պիտանի նյութերը դարձնում էր նորաձևություն, իսկ բողոքի ճիչերը՝ երաժշտություն։ 1984 թվականին Քրեգը ժամանակակից անպետքության ձևերի մեջ գտնում է ավելի հին սիմվոլիկա, եռաչափ կառուցվածքով իրենց դարն ապրած փայտանյութի կտորներ, որոնցով ձևավորում է ցուլի գլուխ, նավակ կամ կոտոշ։

1981 թվականին կայանում է «Առարկաները և քանդակագործությունը» նորարարական ցուցահանդեսը, որը միաժամանակ անցկացվում է Լոնդոնի Ժամանակակից արվեստի թանգարանում և Բրիստոլի Առնոլֆինի պատկերասրահում, որտեղ կանոնակարգվեց «ուրբանիստական նյութերի» կիրառումը։ Քրեգի հետ համատեղ դրա մասնակիցները դարձան Բիլ Վուդրոուն, Էդվարդ Ալինգտոնը, Ռիչարդ Դիկոնը, Էնթոնի Գորմլին, Անիշ Կապուրը, Բրայան Օրգանը, Պիտեր Ռենդել-Փեյջը և Ժան-Լյուկ Վիլմուտը։ Ապա հետևեց բրիտանական պավիլիոնի ցուցադրությունը 1982 թվականի Վենետիկի բիենալեում և այնուհետև ցուցահանդեսը ցուցահանդեսի ետևից։ Սկզբնապես հենվելով Լոնդոնի Լիսսոնի պատկերասրահի վրա` «Նոր բրիտանական քանդակը» առաջարկում է մի շարք գեղագիտական պահանջներ։ Քրեգը փորձում է վերանայել պատկերավորման հանդեպ հարաբերությունները, արդեն գոյություն ունեցող առարկաների օգտագործման միջոցով, այդպիսով գնալով պոպ-արտի հետքերով։ Սկսած 1983 թվականից Քրեգը պատրաստեց քանդակների շարք, որոնցում փորձարկեց ֆորմայկայից (հրակայուն պլաստիկ) նյութակազմվածքի նախշերը, պլաստմասսայից և «պատրաստիր ինքդ» կարգի շինվածքների նյութեր։ Նա իրար էր միացնում սեղանները, գրադարակները, սպասքապահարանները և տարբեր նյութերի կտորտանքներ և ստացված շինվածքը երեսապատում սովորական և արհեստական կտորներով, որը հիշողության մեջ տպավորվել է որպես ռեստորանային ինտերիեր։ «Terris Novalis»-ը նկարչի միակ խոշորամասշտաբ աշխատանքն է Մեծ Բրիտանիայում (տեղադրվել է 1997 թվականին)։ Ավելի ուշ Քրեգը իր ստեղծագործության մեջ սկսեց օգտագործել այնպիսի ավանդական նյութեր, ինչպիսիք են փայտը, բրոնզը և մարմարը` հաճախ դրանցից ստեղծելով հասարակ ֆորմաներ[7]։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • 1981 European Cases
  • 1981 Britain Seen from the North
  • 1982 New Stones
  • 1985 New Figuration
  • 1986 Raleigh
  • 1986 Città
  • 1987 The Spill
  • 1987 Instinctive Reactions
  • 1988 George and the Dragon
  • 1988 On the Savannah
  • 1988 Loco
  • 1988 Code Noah
  • 1988 Container I
  • 1988 Container II
  • 1988 Container III
  • 1988 Trilobites
  • 1989 Kolbennblok
  • 1989 Ordovician Pore
  • 1990 Suburbs I
  • 1990 Suburbs II
  • 1990 Suburbs (Softground Series)
  • 1990 Suburbs (Spitbite Series)
  • 1990—1991 Amphore/Dose
  • 1991 Minister
  • 1991 Unchärferelation
  • 1991 Subcommittee
  • 1991—1992 New Forms
  • 1992 Bromide Figures
  • 1992 Terris Novalis
  • 1993 The Complete Omnivore
  • 1995 Forminfera
  • 1997 Early Forms
  • 1998 Pillars of Salt
  • 1998 Envelope (Fig)
  • 1999 Pazific
  • 2000 Lifetime
  • 2000 Dancing Columns
  • 2003 Stainless Steel Pillar
  • 2003 Distant Cousin
  • 2004 On a Roll
  • 2004 Relatives
  • 2005 Bent of Mind
  • 2005 I’m Alive

ՄրցանակներԽմբագրել

  • Թյորների մրցանակ, 1988 թ.
  • Կայսերական մրցանակ, 2007 թ.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Каталог выставки «Тяжесть и Нежность» (Москва, ЦДХ). - М.: Typo Graphic Design, 2005. - 128 с.