Մալինդի (սվահիլի՝ Malindi, հայտնի է նաև պորտուգալական Մելինդա անունով, պորտ.՝ Melinde) , նավահանգստային քաղաք Քենիայի հարավ-արևելքում, Մալինդի շրջանի վարչական կենտրոն։

Բնակավայր
Pillar of Vasco da Gama.jpg
ԵրկիրՔենիա Քենիա
ԲԾՄ0 մետր
Բնակչություն54 000 մարդ
Փոստային ինդեքսներ80200
##Մալինդի (Քենիա)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է Հնդկական օվկիանոսի համանուն ծոցի ափին՝ Գալանա գետի գետաբերանի մոտ։ Կորալային խութերը պաշտպանում են Մալինդիին օվկիանոսի փոթորիկներից։ Մալինդին գտնվում է 120 կմ հյուսիս-արևելք Մոմբասայից՝ Ծովափնյա նահանգի մայրաքաղաքից։

ԲնակչությունԽմբագրել

Մալինդի շրջանի բնակչությունը, 1999 թվականի մարդահամարի համաձայն, կազմել է 117,735 մարդ։ 2000 թվականի օգոստոսի դրությամբ, բուն քաղաքում ապրում էր մոտ 70.000 մարդ։ 2009 թվականի տվյալներով՝ Մալինդիի բնակչությունը կազմում է 118 265 մարդ։

Քաղաքի բնակչության հիմքը սուահիլի ժողովուրդն է, բանտու խոսող այլ ժողովուրդների՝ պոկոմոյի և մջիկենդայի, մասնավորապես՝ գիրյամայի ներկայացուցիչներ։ Քաղաքի բնակչության մեծ մասը դավանում են իսլամ[1]։

Պատմություն և տեսարժան վայրերԽմբագրել

Ժամանակակից հնագիտական ​​գտածոները հուշում են, որ 9-րդ դարից ի վեր ժամանակակից Մալինդիի տարածքում գոյություն են ունեցել ձկնորսական բնակավայրեր, որոնք մշակութային առումով մոտ են ներկայիս Պոկոմոյի բնակավայրերին։

Մալինդին որպես ծովափնյա Սուահիլի բնակավայր հայտնի է 13-րդ դարից[2]։ Ավանդաբար, այն նավահանգստային քաղաք էր`օտարերկրյա ներկայացուցիչներով։

1414 թվականին Մալինդի է այցելել հայտնի չինացի ճանապարհորդ Չժենգ Հեն։ Այս առիթով տեղի առաջնորդը նրան ուղարկեց անձնական թիկնազոր, և որպես նվեր՝ նա ընձուղտ ուղարկեց նավով Չինաստան։

Պորտուգալացի ճանապարհորդ Վասկո դա Գաման 1498 թվականին այցելեց Մալինդի։ Հենց հաջորդ տարի՝ 1499 թվականին, պորտուգալացիները հաստատվում են Մալինդիում և այստեղ հիմնեցին առևտրային առաքելություն, և այդ ժամանակից ի վեր քաղաքը հաճախ ծառայում էր որպես նավահանգիստ Հնդկական օվկիանոսի այս հատվածում նավարկող եվրոպական նավերի համար։

Մոտ 1630 թվականին քաղաքն ընկավ Պորտուգալիայի տիրապետության տակ, իսկ ապագայում նրա ճակատագիրը մեծապես նման է Մոմբասայի ճակատագրին։

Այսօր Մալինդին նշանակալի զբոսաշրջային կենտրոն է, այն հատկապես սիրված է Իտալիայից ժամանած զբոսաշրջիկների կողմից։

ԿլիմաԽմբագրել

Մալինդին ունի արևադարձային կլիմա՝ չոր ձմեռներով և անձրևոտ ամառներով (Կյոպպենի կլիմայի դասակարգում As):

Մալինդի (extremes 1892–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34.0
(93.2)
34.0
(93.2)
34.5
(94.1)
39.0
(102.2)
32.2
(90)
30.5
(86.9)
30.8
(87.4)
29.8
(85.6)
32.0
(89.6)
32.0
(89.6)
34.1
(93.4)
33.0
(91.4)
39.0
(102.2)
Միջին բարձր °C (°F) 30.8
(87.4)
30.9
(87.6)
31.8
(89.2)
31.1
(88)
28.8
(83.8)
27.9
(82.2)
27.3
(81.1)
27.4
(81.3)
28.3
(82.9)
29.6
(85.3)
30.5
(86.9)
30.8
(87.4)
29.6
(85.3)
Միջին ցածր °C (°F) 23.3
(73.9)
23.5
(74.3)
23.9
(75)
24.2
(75.6)
23.4
(74.1)
22.6
(72.7)
22.0
(71.6)
21.6
(70.9)
21.7
(71.1)
22.2
(72)
22.8
(73)
23.4
(74.1)
22.9
(73.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 20.0
(68)
19.6
(67.3)
21.0
(69.8)
20.8
(69.4)
21.0
(69.8)
19.5
(67.1)
18.6
(65.5)
17.0
(62.6)
17.2
(63)
19.0
(66.2)
19.0
(66.2)
21.0
(69.8)
17.0
(62.6)
Տեղումներ մմ (դյույմ) 11
(0.43)
17
(0.67)
36
(1.42)
163
(6.42)
298
(11.73)
154
(6.06)
91
(3.58)
64
(2.52)
47
(1.85)
68
(2.68)
75
(2.95)
35
(1.38)
1059
(41,69)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 2 2 3 11 17 12 12 9 7 6 6 3 90
Աղբյուր #1: World Meteorological Organization[3]
Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[4]

Տնտեսություն և տրանսպորտԽմբագրել

Մալինդիի և հարակից շրջանների բնակչության ճնշող մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ և ձկնորսությամբ։ Սակայն, քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը զբոսաշրջությունն է, առաջին հերթին`միջազգային։ Մալինդիի մոտ գտնվող ամենամեծ հանգստավայրը Վատամուն է՝ Ազգային ծովային պարկի հետ։ Տրանսպորտի ոլորտը ներկայացված է ավտոբուսային և ավտոճանապարհային կապերով Մոմբասայի և Լամուի հետ, անուղղակիորեն՝ մայրաքաղաք Նայրոբիի հետ։ Բայց, առաջնային նշանակություն ունի Մալինդի օդանավակայանը (ներքին թռիչքները)։

Մալինդիից ոչ հեռու, բաց ծովում, գտնվում է Broglio Space Port (կոսմոդրոմ Սան Մարկո), որն օգտագործվել է իտալական տիեզերական գործակալության կողմից՝ NASA- ի հետ համատեղ։ Տիեզերական արձակումներ են իրականացվել 1964-1988 թվականներին, որից հետո հարթակ-կոսմոդրոմը փակվեց[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Oded, Arye (2000). Islam and Politics in Kenya. Lynne Rienner Publishers, p. 11
  2. Martin, Esmond Bradley Malindi. Past and Present. — New. — The National Museum of Kenya, 2009.
  3. «World Weather Information Service – Malindi»։ World Meteorological Organization։ Արխիվացված է օրիգինալից 15 September 2016-ին։ Վերցված է 31 August 2016 
  4. «Station Malindi» (ֆրանսերեն)։ Meteo Climat։ Արխիվացված է օրիգինալից 10 May 2017-ին։ Վերցված է 31 August 2016 
  5. «Морской космодром Сан-Марко»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-23-ին։ Վերցված է 2020-11-26 

Արտաքին հղումներԽմբագրել