Սուահիլի (ժողովուրդ)

բանտու խմբի ժողովուրդ

Սվահիլի, սուահիլի կամ վասվահիլի, արևելաաֆրիկյան բանտու ժողովրդի էթնիկ խումբ։

Բնակվում են հիմնականում Քենիաի, Տանզանիայի, մասամբ՝ Մոզամբիկի առափնյա շրջաններում, ինչպես նաև մոտակա կղզիներում։ Սուախիլիներին են պատկանում առափնյա գոտիների և Զանզիբար, Պեմբա, Մաֆիա կղզիների բնիկների հետևորդները, որոնք միախառնվել են եկվոր հնդիկներին, արաբներին, պարսիկներին, ինչպես նաև Աֆրիկայի կենտրոնական շրջաններից իբրև ստրուկներ բերված զանազան ցեղերին։ Սուախիլիների ընդհանուր թիվը՝ մոտ 1,8 միլիոն (1978) է։ Լեզուն սուախիլին է, որով խոսում են մոտ 50 միլիոն մարդ։ Մեծ մասամբ մուսուլմաններ են։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ։ Զգալի թվով սուախիլիներ բնակվում են քաղաքներում, զբաղվում արհեստներով, առևտրով, աշխատում արդյունաբերական ձեռնարկություններում։

Abeid Karume 1964.jpg
Sambi.jpg
Emily Ruete (Sayyida Salme), Princess of Zanzibar.jpg
Najibu Balala (cropped).JPG
Seif Sharif Hamad.jpg
Salim.JPG
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 175 CC-BY-SA-icon-80x15.png