Մաթիաս Շլայդեն
Մաթիաս Յակոբ Շլայդեն (լատ.՝ Matthias Jakob Schleiden, ապրիլի 5, 1804[1][2][3][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունիսի 23, 1881[4][1][2][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի բուսաբան և հասարակական գործիչ։ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամ (1850)։ Ավարտել է Հայդելբերգի համալսարանը (1827)։ Եղել է Ենայի (1839-1862) և Դորպատի (այժմ՝ Տարտու, 1863-1864) համալսարանների պրոֆեսոր։ Սուր քննադատության է ենթարկել բնափիլիսոփայական և նեղ-կարգաբանական ուղղությունները (1842-1843)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են բույսերի անատոմիային և սաղմնաբանությանը։ Հիմնավորել է բույսերի մորֆոլոգիայի Ուսումնասիրման օնտոգենետիկ մեթոդը, կարևոր դեր կատարել բջջային տեսության ստեղծման գործում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 Frankfurter Personenlexikon — 2014.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118852116 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.