Բուսաբանության բաժին

Բույսերի անատոմիա


Ուսումնասիրության առարկա

Բույսեր · Ջրիմուռներ
Սնկեր և այլն

Բուսաբանության բաժիններ

Ալգոլոգիա · Բույսերի անատոմիա · Բրիոլոգիա · Երկրաբուսաբանություն · Բույսերի աշխարհագրություն · Ծառագիտություն · Դիասպորոլոգիա · Կարպոլոգիա · Լիխենոլոգիա · Միկոաշխարհագրություն · Միկոլոգիա · Բույսերի մորֆոլոգիա · Պալեոբուսաբանություն · Պալինոլոգիա · Բույսերի սիստեմատիկա · Բույսերի ֆիզիոլոգիա · Բուսախտաբանություն · Ֆլորիստիկա · Բույսերի էկոլոգիա · Էթնոբուսաբանություն․․․

Հայտնի բուսաբաններ

Թեոփրաստես
Ժոզեֆ Փիթոն դե Թուրնեֆոր
Կառլ Լիննեյ
Ադոլֆ Հենրիխ Գուստավ Էնգլեր
Արմեն Թախտաջյան

Պատմություն

Բուսաբանության պատմություն
Բուսաբանության հայտնի գրքեր
Բուսաբանական պատկերազարդում

Բույսերի անատոմիա բուսաբանության բաժին, ուսումնասիրում է բույսերի և հյուսվածքների[1][2] ներքին, գլխավորապես միկրոսկոպիական կառուցվածքը[3][4]։ Բույսերի անատոմիաի ձևավորումը որպես գիտություն և նրա հետագա զարգացումը կապված է մանրադիտակի գյուտի և կատարելագործման հետ։

Պատմություն խմբագրել

 
 
Բույսերի անատոմիայի հիմնադիրներ՝ Մարչելլո Մալպիգի (ձախից) և Գրուն Նեեմիան

Թեև «քսիլեմա», «ֆլոեմա» անատոմիական տերմինները հանդիպում են դեռևս հույն գիտնական Թեոփրաստեսի (մ. թ. ա. 372-287) աշխատանքներում, սակայն բույսերի անատոմիայի հիմնադիրներ համարվում են իտալացի Մ. Մալպիգին և անգլիացի Ն. Գրյուն, որոնք 1671 թվականին միմյանցից անկախ, բայց միաժամանակ, հանդես եկան բույսերի անատոմիաին վերաբերող իրենց աշխատանքների մասին հաղորդումով։

Հետագայում (Մալպիգին՝ 1675-1679 թվականներին, Գրյուն՝ 1682 թվականին) հրատարակեցին բույսերի կառուցվածքին նվիրված իրենց աշխատությունները։ 19-րդ դարի 1-ին կեսին բույսերի անատոմիայի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցան բջջի օնտոգենեզի վերաբերյալ գերմանացի բուսաբաններ Հ. Մոլի և Կ. Նեհելու աշխատանքներն ու Թ. Շվանի բջջային տեսությունը։

Այդ շրջանում զարգացվեց «հյուսվածք» հասկացությունը և տրվեց դրա դասակարգումը հետևյալ սկզբունքներով.

  • մորֆոլոգիական՝ բջջի կազմության արտաքին հատկանիշներով,
  • ֆիզիոլոգիական՝ բջջի ֆունկցիայով,
  • օնտոգենետիկական՝ բջջի ծագմամբ։

Գերմանացի բուսաբան Ա. դե Բարին բուսական օրգանիզմի հյուսվածքները խմբավորեց ըստ մորֆոլոգիական հատկանիշների և սահմանեց «էպիդերմիս», «խցան», «պարենքիմ», «սկլերենքիմ» և այլն հասկացությունները։

Գերմանացի բուսաբան Տու. Սաքսը հիմք դրեց հյուսվածքների ֆիզիոլոգիական դասակարգմանը, որն այնուհետև զարգացրեց գերմանական բուսաբան Գ. Հաբերլանդը։ Ըստ վերջինիս, կան առաջացնող, անցկացնող, ծածկող, մեխանիկական և այլ հյուսվածքներ։

Բույսերի անատոմիայի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև ֆրանսիացի բուսաբան Ֆ. Վան Տիգեմի ստելյար տեսությունը, որը հետագայում զարգացրեց ամերիկացի Է. Ջեֆրին։

Հիմնական բաժիններ խմբագրել

Բույսերի անատոմիայի հիմնական բաժիններն են՝

  • ուսմունք բջջի մասին,
  • ուսմունք հյուսվածքների մասին
  • ուսմունք օրգանների մասին։

Բույսերի անատոմիան սերտորեն կապված է բույսերի ֆիզիոլոգիայի, մորֆոյոգիայի, սաղմնաբանության, էկոլոգիայի, կարգաբանության և բուսաբանության մյուս բաժինների հետ։

Ուսումնասիրման մեթոդներ և խնդիրներ խմբագրել

 
Քլորոպլաստներ

Բույսերի անատոմիայի ուսումնասիրման հիմնական մեթոդը բույսի որևէ մասի նուրբ կտրվածքները մանրադիտակով հետազոտելն է։

Ըստ ուսումնասիրման մեթոդների և ծառացած խնդիրների բույսերի անատոմիան բաժանվում է՝

  • նկարագրականի,
  • ֆիզիոլոգիականի,
  • էկոլոգիականի,
  • համեմատականի,
  • ախտաբանականի
  • փորձարարականի։

Փորձարարական անատոմիա խմբագրել

Փորձարարական անատոմիայի նոր մեթոդը արհեստական սննդամիջավայրում (in vitro) մեկուսացված հյուսվածքների հետազոտումն է, որն օգնում է հայտնաբերելու այն օրինաչափությունները, որոնք առկա են բուսական օրգանիզմի տարբեր բջիջների և հյուսվածքների առաջացման ու զարգացման ընթացքում։

Մանրադիտակներ խմբագրել

 
Մանրադիտակային տեսքը

Ներկայումս կիրառվում են՝

  • ֆազակոնտրաստային,
  • լյումինեսցենտային,
  • էլեկտրոնային մանրադիտակներ,

որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել մանրագույն կառուցվածքները։

Կիրառություն խմբագրել

Բույսերի օրգանների և տարբեր մասերի անատոմիական հետազոտությունների արդյունքները օգտագործվում են թղթի, քիմիական, սննդի, օծանելիքի, տեքստիլ և այլ արդյունաբերության մեջ։

Հայաստանում բույսերի անատոմիական հետազոտությունները հիմնականում կատարվում են ԳԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի անատոմիայի լաբորատորիայում, որի հիմնադիրներն են Ա. Թախտաջյանը և Ա. Ցացենկո-Խմելևսկին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Raven, P. H.; Evert, R. F. and Eichhorn, S. E. (2005) Biology of Plants (7th edition) W. H. Freeman, New York, page 9, ISBN 0-7167-1007-2
  2. Hagemann, Wolfgang (1992). «The Relationship of Anatomy to Morphology in Plants: A New Theoretical Perspective». International Journal of Plant Sciences. 153 (3(2)): S38–S48. doi:10.1086/297062.
  3. Evert, Ray Franklin and Esau, Katherine (2006) Esau's Plant anatomy: meristems, cells, and tissues of the plant body - their structure, function and development Wiley, Hoboken, New Jersey, page xv, ISBN 0-471-73843-3
  4. Коровкин, 2007, էջ 10

Գրականություն խմբագրել

ռուսերեն
  • Бавтуто Г. А., Ерей Л. М. Практикум по анатомии и морфологии растений: Учеб. пособие. — Мн.: Новое знание, 2002. — 464 с.
  • Бородин И. П. Курс анатомии растений. Изд. 5-е. — М.—Л., 1938.
  • Васильев А. Е., Ворорнин Н. С., Еленевский А. Г., Серебрякова Т. И. Ботаника. Анатомия и морфология растений: Учеб. пособие для студентов биол. спец. пед. ин-тов. — М.: Просвещение, 1978. — 478 с.
  • Коровкин О. А. Анатомия и морфология высших растений: словарь терминов. — М.: Дрофа, 2007. — 268, [4] с. — (Биологические науки: Словари терминов). — 3000 экз. — ISBN 978-5-358-01214-1
  • Лотова Л. И. Ботаника: Морфология и анатомия высших растений: Учебник. Изд 3-е, испр. — М.: КомКнига, 2007. — 512 с.
  • Проненко Д. П. Анатомія і морфологія рослин. — К., 1953.
  • Раздорский В. Ф. Анатомия растений. — М., 1949.
  • Эсау К. Анатомия растений. Перевод со 2-го англ.изд. — М.: Мир, 1969. — 564 с.
այլ լեզուներով
  • Eames, Arthur Johnson and MacDaniels, Laurence H. (1947) An Introduction to Plant Anatomy McGraw-Hill, New York;
  • Esau, Katherine (1965) Plant Anatomy (2nd ed.) Wiley, New York;

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բույսերի անատոմիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 374