Սաղմնաբանություն
Սաղմնաբանություն, էմբրիոլոգիա (հին հունարեն՝ ἔμβρυον - էմբրիոն, սաղմ + -λογία, λόγος - գիտություն), գիտություն սաղմնային զարգացման մասին։ Ավելի լայն իմաստով այն ուսումնասիրում է նաև օրգանիզմների նախասաղմնային զարգացումը (սեռական բջիջների առաջացումը), բեղմնավորումը, սաղմնածագումը, զարգացման թրթուրային, ետսաղմնային և ետծննդյան շրջանները մինչև հասուն, բազմացման ընդունակ օրգանիզմի առաջացումը։



Այսպիսով դժվար է հստակ սահման անցկացնել սաղմնաբանության և անհատական զարգացման օրինաչափություններն ուսումնասիրող գիտության՝ զարգացման կենսաբանության միջև[1][2][3]։
Հիմնադիրներ
խմբագրելՍաղմնաբանության հիմնադիրներն են Հիպոկրատը և Արիստոտելը։ Գիտության հետագա զարգացումը կապված է Վ․ Հեսրվեի, Ա․ Լնենհուկի, Մ․ Մալպիգիի և ուրիշների անունների հետ։ Ժամանակակից սաղմնաբանության հիմնադիրը Կ․ Մ․ Բերն է։
Չ․ Դարվինի տեսության վրա հիմնված էվոլյուցիոն համեմատական սաղմնաբանության հիմքը դրվել է Ա․ Կովափսկու և Ի․ Մեչնիկովի աշխատանքներում։
Ժամանակակից սաղմնաբանությանն մեջ մեծ ավանդ ունեն Ա․ Սևերցովը, Հ․ Շպևէանը, Վ․ Շիետկևիչը և ուրիշներ։
Հիմնական խնդիր
խմբագրելՍաղմնաբանության հիմնական խնդիրը մեկ բջջից առաջացած հարյուր միլիարդավոր բջիջներից կազմված կառուցվածքային, ֆունկցիոնալ և կենսաքիմիական բարդ համակարգի՝ օրգանիզմի առաջացման պարզաբանումն է։
Կախված հետազոտության խնդիրներից և մեթոդներից՝ տարբերում են սաղմնաբանության.
- ընդհանուր,
- համեմատական,
- էկոլոգիական
- փորձառական ուղղություններ։
Վերջին տասնամյակներում ամենամեծ զարգացման է հասել փորձառական սաղմնաբանություն, որի նվաճումների շնորհիվ բացահայտվել են բջիջների և հյուսվածքների ձևագոյացման, տարբերակման, բազմացման և աճի կարգավորման, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի և նրա առանձին մասերի փոխազդեցության կարևորագույն մեխանիզմները։ Ըստ ժամանակակից սաղմնաբանության սաղմնածագումը և անհատական զարգացումը տեղի են ունենում բեղմնավորում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Захваткин Ю. А. Эмбриология насекомых. — М.: Высшая школа, 1975
- ↑ Голиченков В. А., Иванов Е. А., Никерясова Е. Н. Эмбриология: Учеб. для студ. университетов. — М.: Издательский дом «Академия», 2004
- ↑ Белоусов Л. В. Основы общей эмбриологии. (3-е изд., переработ. и дополн.) — М.: Изд-во МГУ-Наука, 2005
Արտաքին հղումներ
խմբագրել- Online course in embryology Արխիվացված 2021-02-24 Wayback Machine
- Indiana University's Human Embryology Animations Արխիվացված 2019-10-16 Wayback Machine
- UNSW Embryology Large resource of information and media.
- What is a human admixed embryo? Արխիվացված 2012-02-25 Wayback Machine
- Definition of embryo according to Webster Արխիվացված 2010-01-30 Wayback Machine
- Embryonews _ resource for IVF and embryology articles
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղմնաբանություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 150)։ |