Մագնուս IV Կույր (Նորվեգիայի թագավոր)
Մագնուս IV Սիգուրդսոն կամ Մագնուս Կույր (նորվ.՝ Magnus Sigurdsson den blinde, մոտավորապես՝ 1115 — նոյեմբերի 12, 1139), Նորվեգիայի թագավոր 1130-1135 թվականներին, խաչակիր թագավոր Սիգուրդ I-ի որդին:
Մագնուս IV Կույր նորվ.՝ Magnus Sigurdsson den blinde | |||
![]() | |||
Անշունչ Մագնուսը | |||
| |||
---|---|---|---|
1130 - 1136 | |||
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ | ||
Ծննդյան օր | 1115 | ||
Ծննդավայր | Նորվեգիա | ||
Վախճանի օր | նոյեմբերի 12, 1139 | ||
Վախճանի վայր | Վալեր, Էստֆոլդ | ||
Դինաստիա | Hardrada dynasty? | ||
Քաղաքացիություն | Նորվեգիա | ||
Հայր | Սիգուրդ 1-ին | ||
Ամուսին | Christina of Denmark? և Christina of Denmark? | ||
Նորվեգիայի գահը կիսել է իր գահակցի՝ Հարալդ Գիլլիի հետ, ով հանդիսանում էր իր հորեղբայրը: Նորվեգիայի քաղաքացիական պատերազմների ընթացքում Մագնուսը կուրացավ և զոհվեց գորշ կղզու ճակատամարտում:
ԿենսագրությունԽմբագրել
ԵրիտասարդությունԽմբագրել
Համաձայն հին սկանդինավյան առասպելի՝ Մագնուսը ծնվել է Օլաֆի մահից անմիջապես հետո՝ 1115 թվականին[1]: Մագնուսը Նորվեգիայի թագավոր Սիգուրդ I-ի և նրա հարճ Բորգհիլդ Օլաֆսդոտիրի որդին էր:
1127 թվականին Նորվեգիա է եկել Հարալդ Գիլլիի անունով մի մարդ, ով իրեն կոչել է Սիգուրդ I-ի եղբայրը: Նա կանգնեց «աստվածային դատաստանի»՝ Օրդալիումի դիմաց և երդվեց չհավակնել Նորվեգիայի գահին քանի դեռ Սիգուրդը և իր որդին ողջ են[1]:
Մագնուսը և Հարալդը գրեթե անմիջապես դարձան երդվյալ թշնամիներ: Ըստ սագասի՝ նրանք անընդհատ վիճում էին: Հիմնական պատճառն այն էր, որ Հարալդը ֆիզիկական կարողություններով գերազանցում էր Մագնուսին[1], որն էլ կասկածի տեղիք էր տալիս Նորվեգիայի թագաժառանգի մոտ:
1130 թվականին խաչակրաց արշավանքի ժամանակ զոհվեց Նորվեգիայի թագավորը: Մագնուսն անմիջապես իրեն հռչակեց Նորվեգիայի թագավոր:
Կառավարումն ու Նորվեգիայի քաղաքացիական պատերազմի սկիզբըԽմբագրել
Ըստ սկանդինավյան առասպելի՝ Մագնուսն եղել է ամբարտավան և դաժան, կոպիտ և անբարյացակամ[2]: Իր կառավարման ընթացքում ջանք է թափելով միայն պահպանել իր հորից մնացած ժողովրդականությունն ու հռչակավորությունը:
Դրա հետ մեկտեղ Հարալդ Գիլլին դրժելով Օրդալիումին տված իր երդումը շարունակաբար քարոզում էր իրեն թագավոր հռչակելու մասին: Նորվեգիայի տարբեր երկրամասերում և Օսլոյում նա ձեռք էր բերել կողմնակիցներ, ովքեր սատարում էին նրա գաղափարախոսությանը:
Սիգուրդ I-ին տված երդման դրժումը նա բացատրում է նրանով, որ նա այդ ամենն ասել է ճնշման տակ՝ հարկադրաբար[2]: Սրան հաջորդում է այն, որ սկսվում է Նորվեգիայի շրջադարձային պատմության ժամանակաշրջանը, քանի որ երկրում սկսվում է բազմամյա քաղաքացիական պատերազմներ[3]:
Երեք տարվա ընթացքում՝ մինչև 1113 թվականը, թագավորները իշխանում էին իրենց վերահսկողության գոտիներում՝ համեմատաբար խաղաղ պայմաններում: Սակայն այս իրավիճակը ձեռնտու չէր, ո՛չ Մագնուսին և ո՛չ էլ Հարալդին:
1133 թվականի ձմռանը Հարալդը և Մագնուս IV-ը որոշում են հանդիպել, սակայն որոշակի խնդիրների պատճառով այդ հանդիպումը տեղի չի ունենում: 1134 թվականի գարնանը Մագնուսը բացահայտ հայտարարել է, որ նախապատրաստվում է պատերազմ սկսել Հարալդ Գիլլիի զորքերի դեմ:
Նա պատերազմ սկսելու դրդապատճառն համարում է Հարալդի սուտ վկայությունը և երդմնադրժությունը: Հարալդը ևս սկսեց զորքեր հավաքեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից՝ Օպլանդից և Վիկենից՝ Վետսլաննից:
1134 թվականի օգոստոսի 9-ին՝ Սուրբ Լավրենտիոսի տոնի ժամանակ Հարալդն իր կես հազարանոց բանակով հարձակում գործեց: Հանկարծակի Հարալդի սկաուտները տեղեկացրեցին, որ Մագնուսի 6000-անոց բանակը դիմում է հակահարվածի: Նորվեգիայի քաղաքացիական պատերազմը թևակոխեց զինված պայքարի փուլ:
Ինքնակալության տապալումն ու թշնամու բազմումը գահինԽմբագրել
Հարալդ Գիլլին արագ հավաքել է նոր բանակ և 1134-1135 թվականների ձմռանը վերադարձել է Նորվեգիա: 1135 թվականի հունվարի 7-ին Հարալդի բանակը գրավում է ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Բերգեն քաղաքը:
Մագնուսը փորձեց փախչել քաղաքից, սակայն Հարալդի զինվորները ռազմակալել էին Բերգենի նեղուցը: Այսպիսով Մագնուսը հայտնեց շրջափակման մեջ բոլոր կողմերից: Հարալդի զինվորները գերի վերցրեցին Նորվեգիայի թագավորին:
Մագնուս IV-ը գահընկեց եղավ և Հարալդը հռչակվեց Նորվեգիայի միանձնյա ղեկավար: Որպես պատիժ՝ Մագնուսի ստրուկներին տրվեց ողորմություն և թագավորի հանդեպ ազատ գործունեության իրավունք: Նրանք կուրացրեցին Մագնուսի աչքերը, ամորձատեցին՝ վնասելով սեռական օրգանները, իսկ վերջում կտրեցին աջ ոտքը: Այլանդակված Մագնուսը «Կույր» մականունով ուղարկվեց Մունկհոլմեն կղզում գտնվող բենեդիկտյան վանք:
Մագնուսը վանքում ապրել է մինչև 1136 թվականը, երբ Սիգուրդ Սլեմբեն սպանում է Հարալդ IV-ին: Սիգուրդը, ով Մագնուսի ապօրինի որդին էր սկսեց հավակնել Նորվեգիայի թագավորի կոչմանը: Մագնուսը միանում է Սինգուրդին և վերջինս կարողանում է հաջողության հասնել:
1137 թվականին Մագնուսի ղեկավարած նավատորմը Միննա կոչվող վայրում պարտություն է կրում Ինգի I Սապատավորին: Մագնուսը կարողանում է փախուստի դիմել:
Մագնուսը ուղարկվեց դեպի Դանիայի հարավ, որտեղ նրան միացավ Սիգուրդ Սլեմբեն: Նրանք ապարդյուն կերպով օգնություն են խնդրել Դանիայի թագավոր Էրիկից: Միակ բանը, որն արեց Էրիկը, դա դանիական նավերի վարձակալության տալն էր Սիգուրդին:
1139 թվականին դանիա-նորվեգական միացյալ նավատորմը տեղափոխվեց Նորվեգիայի հյուսիս:
Գորշ կղզու ճակատամարտը ու Մագնուսի մահըԽմբագրել
1139 թվականի նոյեմբերի 12-ին՝ կիրակի՝ Սուրբ Մարտինի տոնակատարության հաջորդ օրը, երկու նավատորմերը հանդիպել են միմյանց մոխրագույն կղզի կամ գորշ կղզի կոչվող վայրում:
Մագնուսի և իր կողմնակիցների նավատորմը բաղկացած էր 30 նավերից, որոնցից 12-ը սեփական էին, իսկ 18-ը պատկանում էին Դանիայի թագավորական նավատորմին: Սակայն ճակատամարտի սկիզբը շրջադարձային եղավ, քանի որ հանկարծակիորեն դանիական նավերը լքեցին պատերազմի դաշտը:
Նորվեգիայի թագավորական զորքերը Տոստոլֆի, Ամունդի և Օտտարի հրամանատարությամբ սկսեցին զանգվածաբար ոչնչացնել թշնամիներին: Շուտով «ժողովրդի համար» նրանք խորտակեցին այն նավը, որտեղ գտնվում էր կույր Մագնուսը:
Իր ջոկատականներից մեկը՝ Հրեյգար անունով, տեսնելով եղածը շտապեց վիրավոր Մագնուսին տեղափոխել իր նավը: Սակայն այն ժամանակ, երբ Մագնուսն ու իր ջոկատականը նավի տախտակամածի վրա էին թշնամու նիզակը խոցում է Հրեյգարին և ապա՝ Մագնուսին: Հենց այսեպ էլ մահանում է Նորվեգիայի նախկին թագավորը:
Տոստոլֆ Ալիսոնի հրամանով նրա մարմինը ամփոփվում է Օսլոյի Սուրբ Հալվարդի եկեղեցում, որտեղ թաղված էր նաև իր հայրը՝ Սիգուրդ I-ը: Հետագայում Արևելյան Նորվեգիայում կանգնեցվել է Մագնուսի հուշարձանը:
ԸնտանիքԽմբագրել
Մագնուսն ամուսնացած է եղել Քրիստինի հետ, ով ունեցել է ազնվական ծագում՝ լինելով Դանիայի թագավոր Էրիկ I-ի դստեր՝ Կնուդ Լավարդի և ռուսաց իշխան Ինգեբորգ Կիևացու դուստրը:
Համաձայն սագայի՝ Մագնուսը չի սիրել իր կնոջը և հոր՝ Դանիայի թագավորի մահից հետո վերջինիս հետ է ուղարկել Դանիա: Սրանով էլ պայմանավորված է դանիական արքունիքի վատ վերաբերմունքը Մագնուսի նկատմամբ:
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հին սկանդինավյան սագան Մագնուս Սինգուրդսոնի մասին Սկանդինավյան առասպելաբանություն, Նորվեգիայի թագավորներն ու թագաժառանգները
- ↑ 2,0 2,1 Հին նորվեգական առասպելաբանություն Մագնուս IV կույրի և Հարալդ Գիլլիի մասին Նորվեգիայի շրջադարձային քաղաքացիական պատերազմների ժամանակաշրջանը
- ↑ Քաղաքացիական պատերազմների ժամանակաշրջանը նորվեգական իրականության մեջ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մագնուս IV Կույր (Նորվեգիայի թագավոր) կատեգորիայում։ |