Մագդալինա Մավրովսկայա

ռուս նկարիչ

Մագդալինա Կոնստանտինովնա Մավրովսկայա (ռուս.՝ Магдалина Константиновна Мавровская, փետրվարի 23 (մարտի 8), 1914, Մամինսկոե, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 2012(2012-05-24), Կազան, Ռուսաստան), ռուս գեղանկարչուհի, գծանկարիչ, Թաթարստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Թաթարական ԱՍՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ, Ռուսաստանի և Թաթարստանի հանրապետության նկարիչների միության անդամ։

Մագդալինա Մավրովսկայա
Ծնվել էփետրվարի 23 (մարտի 8), 1914
ԾննդավայրՄամինսկոե, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 24, 2012(2012-05-24) (98 տարեկան)
Մահվան վայրԿազան, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԿազանի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Ժանրգրաֆիկա, բնանկար, դիմապատկեր և նատյուրմորտ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1934 թվականին ավարտել է Արվեստի Թաթարական տեխնիկումը (այժմ` Կազանի գեղարվեստի ուսումնարան)։ 1942 թվականից ԹԱՍՍՀ տարածքային և համառուսաստանյան ցուցահանդեսների մշտական մասնակից է, որոնցից նշանավորներն են են «Խորհրդային Ռուսաստան»-ը և «Մեծ Վոլգա »-ն (II-Վոլգոգրադ, 1967, հուլիս-օգոստոս, III-Ուլյանովսկ, 1969, նոյեմբեր- դեկտեմբեր, V-Կազան, 1980, մարտ-մայիս)։ Կազանում տեղի ունեցան Մավրովսկայայի վեց անհատական ցուցահանդեսներ, 1981 թվականին Ա. Մ. Գորկու անվան թանգարանում, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվեցին մշտական ցուցանմուշների սրահներից մեկում։ 1968 թվականին ընդունվում է ԽՍՀՄ նկարիչների միություն, 1986 թվականին նրան շնորհվում է Թաթարական ԱՍՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում։ Մավրովսկայան բեղմնավոր գործունեություն է ծավալել ԽՍՀՄ ՆՄ «Չելյուսկինսկի» ստեղծագործական տանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Զգալի ավանդ է ունեցել թաթարական գծանկարչության զարգացման գործում։ Նկարչուհու ստեղծագործական ժառանգության մեջ զգալի տեղ են գրավում բնապատկերները, դիմանկարները, նատյուրմորտները, ժանրային կոմպոզիցիաները։ Ստեղծել է մի շարք ջրաներկ նկարներ, ուրվանկարներ, փորագրանկարներ (օֆորտ, վիմագրություն, մոնետիպ).

Մավրովսկայայի Գորկուն, Տուկային, Պուշկինին նվիրված վաղ շրջանի աշխատանքների հիմքում ընկած են պատմա-գրականագիտական մոտիվները։ Նրա աշխատանքների հիմնական մասը կապված է Կազանի մշակույթի պատմության հետ։ Մավրովսկայան ավելի քան 30 գրաֆիկական աշխատանքների հեղինակ է, որոնք լայն ճանաչում են ստացել։

  • Բանաստեղծի հայրենիքում (Կիռլայ, Կիշլաուչ)
  • Կազանը ոչ վաղ անցյալում («Հին Կազան»-1987)
  • Լ. Ն. Տոլստոյի տեղը Կազանում և այլն
  • Բնանկարների շարք «Աբրամցեվո» (1953, սև ջրաներկ նկար)
  • «Թայմիր» վոլգո-տանկերի աշխատավորները
  • Կոկուշկինո գյուղ, Վ. Ի. Ուլյանով Լենինի առաջին աքսորի վայրը (1967-1968)
  • Բուլղարները (1968-1969)
  • Գորկովյան վայրերը Կազանում (1976-1979)
  • Կազանյան կրեմլի աշտարակները (1976-1978) և այլն

Գրականություն խմբագրել

  • С. М. Червонная. Художники Советской Татарии (Мастера изобразительного искусства СХ ТАССР). - Казань. 1984. - С. 196-199.
  • М. Е. Ильина. Шесть десятилетий вдохновенного труда. - Казань, 1998, № 4. - с. 128.

Արտաքին հղումներ խմբագրել