Գաբդուլլա Տուկայ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուկայ (այլ կիրառումներ)
Տուկայ, Թուքայ (Գաբդուլլա Մուհամեդովիչ Թուքաև, ապրիլի 14 (26), 1886, Koshlauch, Olı Mäñgär parish, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 2 (15), 1913, Klyachkin clinics, 1-ին ոստիկանական տեղամաս, Կազան, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[2]), թաթար բանաստեղծ, հրապարակագիր։
Գաբդուլլա Տուկայ Ğabdulla Tuqay | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14 (26), 1886 |
Ծննդավայր | Koshlauch, Olı Mäñgär parish, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 2 (15), 1913 (26 տարեկան) |
Վախճանի վայր | Klyachkin clinics, 1-ին ոստիկանական տեղամաս, Կազան, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Կազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գրական քննադատ, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ |
Լեզու | թաթարերեն և ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգականներ | Q63282727?[3][4] |
Gabdulla Tukay Վիքիպահեստում |
Տուկայի համար բնորոշ է եղել հեղափոխական արդիականության, ժողովրդային զանգվածների պայքարի արտացոլումը («Ազատության մասին», 1905, «Պորտաբույծներին», 1906, «Պետական դումա», 1906 և այլն)։ Տուկայը հեղափոխական-քաղաքացիական քնարերգության սկզբնավորողն է թաթար, գրականության մեջ։ Հանդես է եկել նաև որպես երգիծաբան։ Նրա երգիծանքը լի է ցարիզմի, ազգայնական բուրժուազիայի, հոգևորականության նկատմամբ ատելությամբ։ Գրել է մանուկներին նվիրված մի շարք գործեր։ Տուկայը թաթար, ռեալիստ, գրաքննադատության հիմնադիրն է։ 1966 թվականին Թաթար․ ԻԽՍՀ-ում սահմանվել է Գաբդուլլա Տուկայի անվան հանրապետության մրցանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 National Library of the Republic of Tatarstan — 1865.
- ↑ 2,0 2,1 2,2 Тукай Габдулла // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Tatar Encyclopedia (тат.) — 2002.
- ↑ http://gabdullatukay.ru/bio/gabdulla-tukaj-1886-1913/flure-deminova/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբդուլլա Տուկայ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |