Ձկներ (կենդանակերպի նշան)

կենդանակերպի նշան

Ձկներ (լատին․՝ Pisces), կենդանակերպի տասներկուերորդ նշանը, որը համապատասխանում է խավարծրի 330°-ից մինչև 360° սեկտորին՝ հաշվելով գարնանային գիշերահավասարի կետից, Ջուր տրիգոնի փոփոխական նշան է։ Ձկներին ղեկավարողը Նեպտունն է, իսկ երկրորդ ղեկավարողը Յուպիտերն է։

Ձկների նշանը
Ձկների նշանը
Ձկներ

Արևմտյան աստղագիտության մեջ համարվում է, որ Արեգակը Ձկներ կենդանակերպի նշանում է գտնվում մոտավորապես փետրվարի 20-ից մինչև մարտի 20[1]։ Չպետք է շփոթել Ձկներ նշանը Ձկներ համաստեղության հետ, որում Արեգակը գտնվում է մարտի 12-ից մինչև ապրիլի 18[2][3]։

Ձկներ նշանը ղեկավարում է Յուպիտերը, այստեղ էկզալտացիայի մեջ է Վեներան, վտարման և անկման՝ Մերկուրին[4]։

Խորհրդանիշ խմբագրել

Ձկները զույգային նշան է, նշանակվում է երկու, տարբեր կողմեր իրար շրջված փակագծերով, որոնք միացած են իրար մեկ կանթով, նշանակվում է նաև հակադիր ուղղություններով լողացող երկու ձկներով, որոնք կապված են մեկ ժապավենով։

Ձկների խորհրդանշանն ամենայն հավանականությամբ գալիս է հին հունական դիցաբանությունից՝ Աֆրոդիտեի և Էրոսի մասին առասպելից, որոնք ցանկանում էին սպրդել հազարագլուխ հրեշ Տիփոնից։ Նրանք սուզվել են գետը և փոխակերպվել են ձկների։ Ձկները ատամներով բռնել էին իրենց միացնող արծաթե թելը։ Ընդ որում Ձկները ասես դիտում են տարբեր կողմեր՝ որպես մարդու գիտակցության և հոգու մշտական բախման նշան։

Ձկների խորհրդանիշը Յունիկոդում ♓ է, գտնվում է տասնորդական 9811 և տասնվեցերորդական 2653 համարների ներքո (որոշ դիտարկիչներում հնարավոր է չարտացոլի), կարող է HTML-կոդ մտցվել որպես ♓ կամ ♓։

Մշակույթում խմբագրել

Կենդանակերպի Ձկներ համաստեղությունը դեռևս առանձնացած չի եղել ասորական աստղաբանությունում և աստղագիտությունում․ նրա փոխարեն տեղակայել են kun.mes (Պոչեր), sim.mah (Ծիծեռնակ) և a-nu-ni-tum համաստեղությունները[5]։ Բաբելոնցիները այդտեղ տեսել են պոչերով իրար միացած Ձուկ և Ծիծեռնակ[6]։ Միասնական «Ձուկ» կամ «Պոչեր» (mul.kun.mes, KU6) համաստեղություն ի հայտ է եկել արդեն պարսկական ժամանակների տեքստերում։ Միջագետքյան մշակույթում կենդանակերպի այս նշանը զուգորդվել է ջրի և տարվա շրջափուլի ավարտի հետ (հունձք), ինչը բնութագրական է ավելի ուշ շրջանի աստղաբանական պատկերացումներին[7]։ Ըստ Մարկոս Մանիլիոսի՝ Ձկներից առաջինն ավարտում է ձմեռը, իսկ մյուսը բերում է գարուն։ Անտիկ ավանդույթները կապում էին Ձկներին ջրի և հյուսիսային քամու հետ։ Արդեն միջնադարում մոլորակների՝ Ձկների նշանի տակ անցնելը 1524 թվականին առաջ է բերել համատարած խուճապ․ համարել են, որ այն նախագուշակում է նոր համաշխարհային ջրհեղեղ[8]։ Այս գաղափարը հատկապես ակտիվ շրջանառել են բողոքականները[9]։

Անտիկ ծննդաբանական աստղաբանությունը Ձկները կապել է մարդկանց հետո, որոնք կապ ունեին ծովի հետ՝ նավաշինարարներ, թիավարներ, նավաստիներ, առևտրականներ և այլն։ Մանիլիոսը պնդել է, որ նման մարդիկ երկչոտ են, ինչպես ձկները, և անհավատարիմ[10][11]։ Դեռևս անտիկ շրջանում համաստեղություններն ըստ տարրերի միավորել են եռահամակարգերում՝ ջրի նշանների շարքում էին Խեցգետինը, Կարիճը և Ձկները։ Մարդիկ, որոնք ծնվել են նույն տարերքի նշանի տակ, պիտի որ կապված լինեին իրար ընկերությամբ, սակայն ինչպես գրել է Մարկոս Մանիլիոսը՝ դա պարտադիր չէ։ Խեցգետնի համար Կարիճը կարող էր լինել ստախոս, իսկ Ձկները՝ ցածրոգի ընկերներ[10]։

Բաբելոնական ավանդույթներում այդ նշանների հովանավորության տակ եղել է Սուբարտու երկիրը։ Համաձայն անտիկ աշխարհագրական աստղաբանության՝ Ձկները հովանավորել են Կարմիր ծովը և Հնդկաստանը[12], ինչպես նաև Տիգրիսի և Եփրատի, Պարթևստանի և Բակտրիայի շրջանները[10]։ Ըստ սեմական ավանդույթի՝ Ձկները իշխել են Բաբելոնը, Շոշը և Նինվեն։ Ձկների կապը Նինվեի հետ հիմնված է այն փաստի վրա, որ նրանց անվանումը աքքադերեն հիշեցնում է «Նինվե» բառը, իսկ Նինվեի համար աքքադերեն նշանեը պատկերել է ցանկապատված ձուկ[13]։ Երկվորյակների հետ Ձկները համարվել են զույգ նշան։ Ձկների նշանն ունեցել է քրիստոնեական տարբեր մեկնաբանություններ։ Այսպես, Զենոն Վերոնացին կարծել է, որ Ձկների երկակիությունը խորհրդանշել է քրիստոնյաներին և հրեաներին, որոնք նայում են տարբեր կողմեր, սակայն կապված են մեկ ընդհանուր ավանդույթով[14]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Constellations of the Zodiac
  2. IAU
  3. Shapiro, 1977
  4. Аль-Бируни Наука о звездах. — начало XI века.
  5. Koch-Westenholz U. Mesopotamian astrology //An introduction to Babylonian and Assyrian celestial divination. — 1995
  6. Куртик Г. Е. О происхождении названий греческих зодиакальных созвездий //Вопросы истории естествознания и техники. — 2002. — Т. 23. — №. 1. — С. 76-106.
  7. Емельянов В. В. Ниппурский календарь и ранняя история зодиака. СПб, 1999
  8. Monica Azzolini. The Duke and the Stars: Astrology and Politics in Renaissance Milan<. Harvard University Press, 2013; см. библиографию по этому вопросу на с. 247—248.
  9. Campion N. A History of Western Astrology Volume II: The Medieval and Modern Worlds. Bloomsbury Publishing, 2009
  10. 10,0 10,1 10,2 Goold G.P. Preface // Manilius. Astronomica, Cambridge, London, 1977, P. vii-cxxii.
  11. W. Gundel, RE XX 2 (1950), 1775—1783 s.v. Pisces
  12. W. Gundel, RE XX 2 (1950), 1775—1783 s.v. Pisces
  13. Jacobus, Helen R. Zodiac calendars in the Dead Sea scrolls and their reception: ancient astronomy and astrology in early Judaism. Leiden, 2015
  14. Hegedus, Tim. Early Christianity and ancient astrology. New York 2007

Գրականություն խմբագրել

  • Знаки астрономические // Советский энциклопедический словарь / Научно-редакционный совет: А. М. Прохоров (пред.). — М.: Советская энциклопедия, 1981. — С. 470. — 1600 с.
  • Марк Манилий. Астрономика: Наука о гороскопах / Перевод, вступительная статья и комментарии Е. М. Штаерман. — М: Издательство МГУ, 1993.
  • W. Gundel. Pisces // RE XX 2 (1950). S. 1775—1783.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձկներ (կենդանակերպի նշան)» հոդվածին։