Ջուր (տարր), սկզբնական տարր, համաշխարհային տարրերից չորրորդը դասական փիլիսոփայության և միջնադարյան փիլիսոփայության, ալքիմիայի, օկուլտականության, աստղագուշակության և դհարմական կրոնների մեջ։

Ջուր տարրի խորհրդանիշ՝ բաժակը
Ջրի ալքիմիական խորհրդանիշը

Ջրի մասին անտիկ պատկերացումներըԽմբագրել

Պլատոնի պատկերացմամբ ջրի խորհրդանիշը իկոսաէդրն է[1]։ Ըստ Արիստոտելի՝ ջուրը իրենից ներկայացնում էր միասնական սկզբանական վիճակերից մեկը, իսկ ավելի հստակ՝ խոնավությունը։ Արիստոտելի Կոորդինատների երկրակենտրոն համակարգը իր մեջ ներառում էր ենթադրություն, որ Տիեզերքի կենտրոնի շուրջ (Երկրի կենտրոնի) գտնվում են չորս տարրերի հաջորդական ոլորտները՝ դրանց ծանրության նվազեցման կարգով (Ջուրը երկրորդն է), ավելի բարձրում գտնվում են երկնային ոլորտները[2]։

Թալես Միլեթացու փիլիսոփայությունում ջուրը զբաղեցնում է կարևորոգույն տեղ և հանդիսանում է բոլոր առարկաներից առաջնայինն ու հիմնականը։ Կոսմոգոնիայում խոսվում է այն մասին, որ երկրի սկավառակը լողում է անծայրածիր օվկիանոսում՝ փակված երկնքի կափարիչի կիսագնդով[3]։

Ջուրը հինդուիզմի փիլիսոփայության մեջԽմբագրել

Ըստ հինդուիզմի՝ Ջրի մետատարրը պարունակվում է Սվադիստան չակրայում, որը համապատասխանում է նյութի հեղուկ ագրեգատային վիճակին։ Այն մարդու շրջապատում ցույց է տալիս նյութական աշխարհի այն մասը, որը այն կարող է զգալ իր հակումների միջոցով[4]։

Ջուրը բուդդայականությունումԽմբագրել

Բուդդիզմում ջուրը սամսարայի և Բուդդայի իմաստնության խորհրդանիշն է։ Սրբազան նշանակություն է տրվում վարդապետի գլուխը ջրով ցողելու գործընթացին՝ «աչարյաի»՝ ուսուցչի կարգավիճակ ձեռք բերելիս:

Ջուր և նումերոլոգիաԽմբագրել

«Ծիսակարգերի գրքում» (Լի ցզի՝ 礼记) «Կիսալուսնային հրամաններ» (Յուե Լին՝ 月令) գլխում աղի համին (Ջրին) վերագրվում է 6 թիվը։

Ջուրը աստղագուշակությունումԽմբագրել

Աստղագիտությունում ջուրը 4 տրիգոններից մեկն է։ Ջրի տրիգոնին վերաբերում է Ձուկ, Խեցգետին և Աղեղնավոր կենդանակերպի նշանները։ Ջուրը մատնանշում է զգացմունքայնությունը, հուզականությունը, ճկունությունը, երևակայությունը։ Համապատասխանում է ֆլեգմատիկ խառնվածքին։

Ջուրը արարողակարգային մոգությունումԽմբագրել

Ջուրը և հունական այլ դասական տարրեր ներառվել են Ոսկե արշալույս համակարգում[5]։ Տարրի խորհրդանիշը բաժակն է[6]։ Յուրաքանչյուր տարր ունի իր հետ կապված մի քանի էակ (հոգի)։ Ջրի հետ կապված է Գաբրիել հրեշտակապետը և ջրային էլեմենտալները (ունդինաներ)[7]։

ՅունիկոդԽմբագրել

Յունիկոդում կա ջրի ալքիմիական խորհրդանիշը

Կոդավորում ըստ Unicode-ի և HTML
Գրաֆեմա Unicode HTML
Կոդ Անվանում Տասնվեցերորդական Տասնորդական Մնեմոնիկա
🜄 U+1F704 ALCHEMICAL SYMBOL FOR WATER 🜄 🜄

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Спирин В. С. К вопросу о «пяти элементах» в классической китайской философии // Шестая научная конференция «Общество и государство в Китае» Ч.I М., 1975.
  • Кобзев А. И. Пять элементов и «магические» фигуры « И цзина» // Двенадцатая научная конференция «Общество и государство в Китае» Ч. I. М., 1981. C. 73—88.
  • Нидэм Дж. Происхождение и развитие теории Пяти элементов: Школа натуралистов (Иньянцзя) и Цзоу Янь // Китайская геомантия. Сост., вст. ст., пер., примеч. и указ. М. Е. Ермакова. СПб.: «Петербургское востоковедение», 1998. С.215-228.
  • Элиаде, Мирча. Йога. Бессмертие и свобода. — К.: София, 2000.
  • Назарова Л. Астрология для начинающих — М.: Мир Урании, 2003. — 256 с. ISBN 5-900191-51-6
  • Кефер Ян. Практическая астрология или искусство предвидения и противостояния судьбе — Донецк: Вежа, 2006. — 492 с. Կաղապար:ISBN с опечаткой
  • Абрахам Бен Эзра. Книга суждений о звёздах. Пер. с испанского К.Дмитриевой — М.: Мир Урании, 2003. — 240с. ISBN 5-900191-49-4

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Plato, Timaeus, главы 22-23; Gregory Vlastos, Plato’s Universe, pp. 66-82.
  2. G. E. R. Lloyd, Aristotle, главы 7—8.
  3. «Вода в древности и философии древних греков»։ Studbooks։ Վերցված է 2019-05-05 
  4. Садгуру Шивайя Субрамуниясвами. Танец с Шивой. Современный катехизис индуизма. Пер. с англ. — К.: София, 2001. — С. 800. — ISBN 5-220-00456-5, 5-344-00083-9
  5. Israel Regardie, The Golden Dawn, pp. 154—165.
  6. Regardie, Golden Dawn, p. 322; Kraig, Modern Magick, pp. 149-53.
  7. Regardie, Golden Dawn, p. 80.