Ձկներ (համաստեղություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձկներ (այլ կիրառումներ)

Ձկներ (լատիներեն ՝ Piscium-ձուկ), Կենդանակերպի համաստեղություն։ Նշանագրվում է՝ ♓։ Սահմանակից է Ջրհոսի համաստեղությանն արևմուտքից և Խոյի համաստեղությանն արևելքից։ Երկրի առանցքի տատանման հետևանքով արևը գարնանային գիշերհավասարին՝ Մարտի 21-ին գտնվում է հենց Ձկներ համաստեղությունում, որից արդեն աստիճանաբար անցում է կատարվում Ջրհոսի համաստեղություն[1]։ Ձկներ համաստեղությունն ընդգրկում է Ալ Ռիսչա, Ֆում ալ Սամակահ, Լինթեում, Կահթ, Ռեվաթի, Կուլաթ Նունու, Թորկուլար և Վերնալիս աստղերը։

Ձկներ
Համաստեղություն
PiscesCC.jpg
Լատիներեն անվանումPiscium
ՀապավումPsc
Հակում+15
Մակերես889 քառակուսի աստիճան
Հիմնական աստղեր18
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
86
Ճանաչված
մոլորակներով աստղեր
13
Պայծառ աստղեր0
Ամենապայծառ աստղԷտա Պիսկիում (η Psc) (3.62մ)
Ամենամոտիկ աստղՎան Մաանենի աստղ (14.07 լուսատարի լտ)
Մեսյեի առարկաներ1
Ասուպային հոսքերՊիսկոիդներ
Պիսկիդ
Հարևան
համաստեղությունները
Եռանկյունի
Անդրոմեդա
Պեգաս
Ջրհոս
Կետ
Խոյ
Անվանված էձկներ
Pisces constellation map.svg
Pisces symbol (Moskowitz, variable width).svg
Տեսանելի է +90-րդ զուգահեռ հյուսիս° և −65-րդ զուգահեռ հարավ°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է Նոյեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):
կտտացրեք մեծ պատկերը տեսնելու համար
Ձկներ համաստեղությունն անզեն աչքով

ԴիցաբանությունԽմբագրել

Մեզանում պատկերված է մեծ, կապույտ ձկան վրա բազմած ալևորի տեսքով, որի ամեն ձեռքում մեկական ձուկ կա։ Ալևորի բռնածը՝ Ձկներ աստղատան զույգ ձկներն են, իսկ կապույտ, մեծ ձուկը՝ Կետ (կետաձուկ) համաստեղությունն է, որը գտնվում է Ձկների տակ։ Այսինքն, Կետն ու Ձկները մեզանում դիտվել են, իբրև մեկ համաստեղություն, որի տանուտերը երկնային ալևորն է։ Այս ալևորը Դիցահայրն է, քանզի Ձկները նրա խորհրդանշական Լուսնթագ մոլորակի հիմնատունն է։ Պատահական չէ, որ մեզ մոտ Ձկներին կոչում էին «Ձուկ» ՝ կամա թե ակամա նկատի ունենալով Կետաձուկ համաստեղությունը, որի սոսկ ուղեկիցներն էին Ձկները։

Հունական դիցաբանությունում առկա մի շարք ուշագրավ տվյալներ թույլ են տալիս կարծելու, որ Ձկները ներկայացնում է Եփրատը՝ իր զույգ ճյուղերով։ Ավելացնենք նաև, որ պրեցեսիոն տատանման հետ կապված Ձկներ համաստեղության մեկնարկի հետ են կապում Հիսուս Քրիստոսի գալուստը։

ԱղբյուրներԽմբագրել

  • Սլակ Կակոսյան։ Արարատյան դիցաբանություն։ Երևան «Արալեքս» 1990 թ.։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ըստ առավել գերիշխող կարծիքի այդ անցումը կատարվել է արդեն 2012 թվականին