Գիշերահավասարի կետեր

Գիշերահավասարի կետեր, խավարածրի ու երկնային հասարակածի հատման կետերը։ Երբ արեգակը տարեկան տեղափոխման ընթացքում գտնվում է այդ կետերում, գիշերվա և ցերեկվա տևողությունները երկրի վրա բոլոր վայրերում լինում են իրար հավասար։ Գիշերահավասարի այն կետը, ուր արեգակը լինում է մարտի 21-ին, կոչվում է գարնանային գիշերահավասարի կետ․ նշանակվում է γ (խոյ համաստեղության նշանով)։ Որոշ աստղագիտական հաշվարկներում γ ընդունվում է որպես կոորդինատների սկզբնակետ։ Խավարածրի ու հասարակածի հատման մյուս՝ աշնանային գիշերահավասարի կետում, Արեգակը գտնվում է սեպտեմբերի 23-ին։ Այդ կետը նշանակվում է Ω (Կշեռք համաստեղության նշանով

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 73 CC-BY-SA-icon-80x15.png