Հումուս (եբրայերեն՝ חומוס‎, արաբ․՝ حُمُّص‎‎, հուն․՝ χούμους), ուտեստ, որի գլխավոր բաղադրիչը սիսեռի պյուրեն է։ Հիմնականում հումուսի կազմի մեջ մտնում են այնպիսի բաղադրիչներ, որպիսիք են ձիթապտուղի յուղը, սխտորը, կիտրոնի հյութը, աղացած կարմիր պղպեղը, քնջութի խյուսը՝ թահինը։

Picto infobox mets.png
Հումուս
Hummus from The Nile.jpg
Levantine cuisine?, Syrian cuisine? և պաղեստինյան խոհանոց
Առաջացման երկիրFlag of Jordan.svg Հորդանան և Մերձավոր Արևելք
Հիմնականchickpea?, ձիթայուղ և Cicer arietinum?
Commons-logo.svg Hummus Վիքիպահեստում
Հորդանանի հումուս

Արաբերենով և եբրայերենով «հումուս» նշանակում է ինչպես սովորական սիսեռ, այնպես էլ հենց այս ուտեստը։

ՏարածումԽմբագրել

Հումուսը ամենաշատը հայտնի Մերձավոր Արևելքի երկրներում և Հարավարևելյան Եվրոպայի երկրներում։ Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի խոհանոցների անփոխարիների ուտեստների շաքում է գտնվում հումուսը։ Հայաստանում նույնպես հումուսը սկսել է տարածվել, շնորհիվ ԽՍՀՄ տարիներին հայրենադարձների և Սիրիական պատերազմի հետևանքով սփյուռքահայերի ներհոսքի հետևանքով։

Վերջին տարիներին հումուսի նկատմամաբ մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև ԱՄՆ-ում[1]։ Նաև հարգի է այն երկրներում, որտեղ բնակչության մեջ շատ են բուսակերերն ու այն մարդիկ, ովքեր չեն կարողանում սննդի մեջ գլյուտեն օգտագործեն[2]։

Այն համարվում է նաև պահքի կերակուր։

Կազմություն և հատկությունԽմբագրել

Հումուսը պատրաստում են շոգեխաշած սիսեռից, որը հետո մշակում են և ստանում համասեռ զանգված։ Դա կամ արվում է ձեռքի օգնությամբ կամ էլ բլենդերով հարելով։ Սիսեռի պատրաստի խյուսի մեջ ավելացնում են ձիթապտուղի յուղ, կիտրոնի մզվածք կամ պատրաստի հյութ (առանց շաքարավազի) և թահին, այն է՝ քնջութի սոուս։ Համեմունքները ավելացնում են ըստ ցանկության և ճաշակի։ Ամենաշատը ավելացվող համեմունքներից են համարվում.

 
Փիթին հումուսով և տապակած գառան մսով

Կախված այն բաղադրիչներից, որոնք ավելացնում են հումուսի մեջ, վերջինս ձեռք է բերում տարբեր համային հատկանիշներ։ Ամենահարգի հավելումներից են համարվում տապակած կարմիր պղպեղը, սխտորը, սոխեռածը, տապակած պոմիդորը, մայրի ծառի ընկույզները, դդումի պյուրեն, ֆետա պանիրը, կակաոն[3]։

Հումուսը պարունակում է մեծ քանակությամբ որոկյալ բուսական սպիտակուցներ, թաղաթանյութ, չհագեցած ճարպեր և երկաթ։

Այդ ուտեստը հրամցվում է կամ որպես սառը ուտեստ, կամ որպես սոուս։ Արևելքում այն տալիս են փիթիով, լավաշով։ Իսկ Արևմուտքում հիմնականում չիփսերով, հացով և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hummus: Coming Soon to a McDonald’s Near You? Archived 2012-06-21 at the Wayback Machine. // Justin Rohrlich, 2010 (Хумус: скоро и в Макдональдсе?) (անգլ.)
  2. Статья о хумусе в «Нью-Йорк Таймс»(անգլ.)
  3. Рецепты популярных разновидностей хумуса(անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել