Քնջութ
Բազմոստ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Sésamum
Sesamum L. (1753)
| |||
|
Բազմոստ (լատին․՝ Sésamum), յուղատու, միամյա բույսերի ցեղ է, որը պատկանում է քնջութազգիների ընտանիքին (Pedaliaceae).։
Աճում է արևադարձային և բարեխառն գոտու տաք շրջաններում։ Բազմոստն ունի ուղղաձիգ ցողուն, որն ունի 80-150 սմ բարձրություն, տերևները շատ բարակ են, ինչպես նաև երկարավուն, իսկ ծաղիկները լինում են սպիտակ կամ վարդամանուշակագույն։
Սերմերը տեղավորված են տուփիկների մեջ։ Բույսի վրա լինում է 80-120, իսկ առանձին տեսակների վրա անգամ 800 տուփիկ։ Տուփիկի երկարությունը 3 սմ է։ Տուփիկի մեջ հասունանում է 70-80 սերմ, որն ունի շագանակագույն, սև, դեղին կամ սպիտակ գույն։
Բազմոստը ջերմասեր բույս է, -3 °C ջերմաստիճանում ցրտահարվում է։ Աճման լավագույն ջերմաստիճանը համարվում է 22-25 °C։ Վեգետացիայի շրջանում այն 4-6 անգամ ջրվում է։ Քնջութը մշակվում է սերմեր ստանալու համար։ Նրա սերմերը պարունակում են 48-65% յուղ, մինչև 24 % սպիտակուց և 14% անազոտ նյութեր։ Բազմոստի յուղը ոսկեդեղնավուն է և չունի հոտ։
Բազմոստի յուղով են պատրաստում ընտիր տեսակի ձկնեղենի պահածոներ։ Քնջութի յուղը նաև մեծ կիրառություն ունի նաև օճառի, մարգարինի, պատճենահանող թղթերի և տուշերի արտադրության, բժշկության մեջ։ Սերմերի տաք և սառը մամլման միջոցով յուղը անջատելուց հետո, մնացորդը՝ քուսպը պարունակում է 8% յուղ և 40% սպիտակուց։ Քուսպին խառնում են ցորենի ալյուր և օգտագործում այն, հրուշակեղենի արտադրության մեջ։ Քնջութը՝ մարդուն հայտնի է հնագույն ժամանակներից, որոնց սերմերը հայտնաբերվել են եգիպտական փարավոնների դամբարաններում։ Քնջութը մեր թվարկությունից առաջ մշակվել է Եգիպտոսում, Ասորեստանում, Հայաստանում, Միջագետքում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում։ Ըստ որոշ գիտնականների քնջութի հայրենիքը Աֆրիկան է։ Ըստ Պավել Ժուկովսկու, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին քնջութի ցանքատարածությունը ամբողջ աշխարհում կազմում էր 2365 հազար հա։
Խորհրդային երկրներում քնջութի մշակման գլխավոր շրջաններն են Միջին Ասիան, Ղազախստանը, ինչպես նաև Ուկրաինայի հարավային շրջանները։
Գրականություն
խմբագրել Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |