Յոհան Նեպոմուկ Հումել

ավստրիացի կոմպոզիտոր և դաշնակահար
(Վերահղված է Հումել, Յոհան Նեպոմուկից)

Յոհան Նեպոմուկ Հումել (գերմ.՝ Johann Nepomuk Hummel, նոյեմբերի 14, 1778(1778-11-14)[1][2][3][…], Բրատիսլավա, Հաբսբուրգի միապետություն[4][2][3] - հոկտեմբերի 17, 1837(1837-10-17)[1][5][6][…], Վայմար, Գերմանական միություն[7][3])՝ ավստրիացի երգահան և վիրտուոզ-դաշնակահար։

Յոհան Նեպոմուկ Հումել
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1778(1778-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրԲրատիսլավա, Հաբսբուրգի միապետություն[4][2][3]
Մահացել էհոկտեմբերի 17, 1837(1837-10-17)[1][5][6][…] (58 տարեկան)
Մահվան վայրՎայմար, Գերմանական միություն[7][3]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, կոնցերտմայստեր և երաժշտության ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններcourt chapel master?
Պարգևներ և
մրցանակներ
 Johann Nepomuk Hummel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոհան Նեպոմուկ Հումելը ծնվել է 1778 թվականի նոյեմբերի 14-ին Պրեսբուրգում (ներկայիս Բրատիսլավա)։ Արդեն 3 տարեկանում նրա մոտ բացահայտվել էին երաժշտական ընդունակություններ, իսկ 5 տարեկանում հորից նվեր էր ստացել իր առաջին փոքրիկ դաշնամուրը, որը պահել էր մինչև կյանքի վերջը։ Ամուսնացած էր օպերային երգչուհի և Բեթհովենի ընկերուհի Էլիզաբեթ Ռյոկելի հետ։ Հավանաբեր, Բեթհովենը հենց նրան էր ձոնել «Էլիզի մոտ» պիեսը[9]։

1786-1788 թվականներին նա սովորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Անտոնիո Սալերի մոտ[10]։

1793 թվականից մինչև 1816 թվականը ապրել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Կոնտրապունկտի (ձայնակարգություն) դասեր է վերցրել Յոհան Գեորգ Ալբրեխտսբերգի մոտ, ով Բեթհովենի ուսուցիչներից մեկն էր։ Երգեցողություն սովորում է Անտոնիո Սալիերի մոտ։

1795 թվականին Յոհան Նեպամուկը աշակերտել է Յոզեֆ Հայդնի մոտ, որտեղ նա ծանոթացել է երգեհոնի հետ։ Հայդնը նրան է նվիրել Լյա բեմոլ սոնատը, որը Հումելը կատարել է փայլուն կերպով։

1820 թվականին դաշնամուրի դասեր է տվել Հուլիուս Բենեդիկտին, ում Վիկտորյա թագուհին իր տաղանդի համար հետագայում շնորհել է ազնվականի տիտղոս[11]։

Մահվանից առաջ զբաղվել է Բեթհովենի լարային քառյակների փոխակերպմամբ դաշնամուրի համար, բայց մտահղացումը այդպես էլ ավարտին չի հասցրել։ Ընկերություն է արել Բեթհովենի և Շուբերտի հետ։ Շուբերտը նրան է նվիրել մի շարք ստեղծագործություններ։ Հումելի աշակերտներից են Ֆելիքս Մենդելսոնը և Ֆրանց Շոբերլեխները[12]։

Արվեստ խմբագրել

Յ. Ն. Հումելը ներկայացնում է անցումը կլասիցիզմից դեպի ռոմանտիզմ։ Նրա ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի դաշնամուրային երաժշտությունը, որն առանձնանում է վարպետությամբ, գերզգայունությամբ, ռոմանտիկությամբ ու նրբագեղ մեղեդիներով։ Նրա դաշնամուրային պիես նոկտյուրն «Ընկերության հիշողությունը» 1854 թվականին գործիքավորվել է ռուս երգահան Մ. Ի. Գլինկայի կողմից։

Ստեղծագործություն խմբագրել

Ունեցել է ընդհանուր առմամբ 125 ստեղծագործություններ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1822 թվականին Հումելը համերգ է ունեցել Ռուսաստանում
  • Որոշ ստեղծագործություներում Հումելն օգտագործել է ռուսական ժողովրդական երգերի մեղեդիներ՝ « Ռուսական երգերի թեմաներով վարիացիաներ», «Բազմահնչյուն ռուսական ժողովրդական երգեր» քառյակի, երգչախմբի և նվագախմբի համար։

Գրականություն խմբագրել

  • Соловьёв, Николай Феопемптович (1890–1907). «Гуммель, Иоганн-Непомук». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Hummel, Johann Nepomuk (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 9. — S. 419.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  7. 7,0 7,1 7,2 Гуммель Иоганн Непомук // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. http://www2.culture.gouv.fr/LH/LH090/PG/FRDAFAN83_OL1326064v001.htm
  9. Michael Lorenz: Die enttarnte Elise
  10. Соловьёв Н. Ф., (1890–1907). «Гуммель, Иоганн-Непомук». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. «Бенедикт, сэр Юлиус». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. «Шоберлехнер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)