Հուդիթ և Հողոփեռնես (նկար, Կարավաջո)
«Հուդիթ և Հողոփեռնես» (իտալ.՝ Giuditta e Oloferne), վաղ բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1598-1602 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 145 × 195 սմ։ Այսօր «Հուդիթ և Հողոփեռնես» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պալացցո Բարբերինիում (Հռոմ, Իտալիա)։
Հուդիթ և Հողոփեռնես | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | մոտ 1599[1] |
բարձրություն | 145 սանտիմետր[1] |
լայնություն | 195 սանտիմետր[1] |
ուղղություն | բարոկկո |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պալացցո Բարբերինի |
հավաքածու | Հնագույն արվեստի ազգային թանգարան |
պատվիրատու | Ottavio Costa? |
ներշնչված է | գլխատում |
հիմնական թեմա | Judith and Holofernes? |
պատկերված են
| |
https://www.barberinicorsini.org/opera/giuditta-e-oloferne/, https://www.wga.hu/html/c/caravagg/03/17judit.html, https://www.wga.hu/html/c/caravagg/03/17judit2.html, https://www.wga.hu/html/c/caravagg/03/17judit1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Judith beheading Holofernes by Caravaggio Վիքիպահեստում |
Կտավում հեղինակը պատկերել է Հին Կտակարանի «Հուդիթ» գրքում ներկայացված հայտնի պատումը։
Լեգենդ
խմբագրելՀամաձայն լեգենդի, Հողոփեռնեսը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II արքայի բանակի զորապետն էր։ Բանակը պաշարել էր Հուդան և նրա քաղաքները։ Քաղաքներից մեկում ապրում էր Մանասե Բետիղուացու երիտասարդ, առաքինի ու աստվածավախ այրին՝ Հուդիթը։ Քաղաքացիներին պատել էր հուսահատությունն ու ոչ մի ելք չէին տեսնում՝ թոթափելու թշնամու լուծը։ Հագնելով գեղեցիկ հանդերձանք ու վերցնելով ծառային՝ Հուդիթը գնում է թշնամու բանակատեղին։ Այստեղ Հուդիթն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ շահում է Հողոփեռնեսի վստահությունը։ Երեկոներից մեկի ժամանակ Հողոփեռնեսը քնում է, և այդ ժամանակ Հուդիթը գլխատում է նրան և վերադառնում հարազատ քաղաք։ Թշնամու բանակը, մնալով առանց ղեկավարի, խուճապահար ցրվում է։ Հուդիթը կրկին վերադառնում է իր նախկին կյանքին և ցկյանս այրի մնում։
Պատմական ակնարկ
խմբագրելՀուդիթը սպանում է Հողոփեռնեսին նրա համար, որ վերջինս արշավել էր իր երկիր և ցանկանում էր հրեաներին ստիպել, որպեսզի Եհովայի փոխարեն պաշտեն Նաբուգոդոնոսորին։ Վերջինս հեթանոս էր, ուստի Հուդիթը սպանեց նրան՝ ի փառս միակ ու ճշմարիտ Աստծու։ Այս քայլը կաթոլիկ եկեղեցին հրատապ նշանակություն ունեցող էր համարում՝ հակառեֆորմացիայի ֆոնին և ճիգեր էր գործադրում՝ վերականգնելու ինկվիզիցիան, որպեսզի կրկին հերետիկոսներին դատի ենթարկեր։ Այդ ժամանակաշրջանում Հուդիթը համարվում էր քրիստոնեության վառ օրինակներից մեկը։
Նկարագիր
խմբագրելՀուդիթի դեմքը Կարավաջոն նկարել է խիստ արտահայտիչ, որտեղ երևում են ոչ թե հաղթանակ կամ զարհուրանք, այլ վճռականություն ու նողկանք[2]։ Այրին սպանում է անպաշտպան Հողոփեռնեսին առանց որևիցե մի դժվարության։ Հուդիթը զզվանքով հետ է կանգնած իր զոհից։ Հեղինակը կտավի հերոսուհուն պատկերել է ոչ թե բարոկկոյի ոճին հարիր զգեստներով, այլև սովորական հանդերձանքով՝ «ժողովրդի միջից դուրս եկած»։ Հնարավոր է, որ որպես բնորդուհի Կարավաջոյի համար կեցվածք է ընդունել վերջինիս սիրուհին՝ Մադդալենա Անտոնետին, որը, համաձայն 1605 թվականի ոստիկանական հաշվետվության, «թրև էր գալիս Պիացցա Նավոնայում»։
Նկարիչների մեծ մասը, որոնք վրձնել են Հուդիթին, պատկերել են սպանությունից անմիջապես հետո՝ Հողոփեռնեսի գլուխը ձեռքին պահած։ Կարավաջոն, հակառակ, նկարել է սպանության պահը, երբ գլուխը կիսով չափ անջատված է մարմնից, սակայն դեռևս զոհը կենդանի է։ Հողոփեռնեսի աչքերը դուրս են եկել ակնակապիճներից, իսկ բերանից դուրս է թռչում վերջին ճիչը։ Կա տարածված վարկած, ըստ որի՝ Կարավաջոն շատ էր տարվել գլխատման տեսարաններով։ Մի անգամ նա ներկա է գտնվել Բեատրիչե Չենչիի կողմից իրականացրած մահապատժին, երբ Չենչին սպանում էր իր հորը[3]։ Կարավաջոն հենց այդ պատճառով է այդքան բնական ու ճշգրիտ նկարել Հուդիթի կողմից իրականացրած գլխատման ողջ արարողությունը։
Գրականություն
խմբագրել- Hibbard, Howard Caravaggio. — New York, 1983.
- Hinks, Roger Michelangelo Merisi da Caravaggio, his life, his legends, his works. — London, 1953.
- Röttgen, Herwarth Il Caravaggio, ricerche e interpretazioni. — Roma, 1974.
- Rose-Marie & Rainer Hagen What Great Paintings Say. — Taschen, 2005. — Т. 1. — С. 302—307. — ISBN 978-3-8228-4790-9
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հուդիթ և Հողոփեռնես (նկար, Կարավաջո) կատեգորիայում։ |