Հին արվեստի ազգային պատկերասրահ
Հին արվեստի ազգային պատկերասրահ (Galleria Nazionale d'Arte Antica), գեղարվեստական պատկերասրահ Հռոմում, որը զբաղեցնում է երկու պատմական շինություն՝ Պալացցո Բարբերինին, Պալացցո Կորսինին։
Հին արվեստի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, Istituto museale ad autonomia speciale? և Museum of the Italian Ministry of Culture? |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Հռոմ[2] |
Վայր | Պալացցո Բարբերինի և Պալացցո Կորսինի |
Կազմված է | Պալացցո Բարբերինի և Galleria Nazionale d'Arte Antica di Palazzo Corsini? |
Հասցե | Via delle Quattro Fontane,13, 00184 Roma, Via Quattro Fontane 13, 00184 Roma[2] և Via Quattro Fontane 13, Roma[1]00184[2] |
Հիմնադրվել է | 1893[3] |
Մակերես | 3500 քառակուսի մետր, 4334 քառակուսի մետր |
Այցելուներ | 52 117 մարդ (2020)[2], 142 924 մարդ (2019)[4], 141 183 մարդ (2018)[5], 88 723 մարդ (2021)[6] և 192 459 մարդ (2022)[1] |
Հավաքածուի չափս | 392 արխիվային միավոր[5] և 600 արխիվային միավոր[7] |
Կայք | barberinicorsini.org(իտալ.), galleriabarberini.beniculturali.it(իտալ.) և barberinicorsini.org |
Պատմություն
խմբագրելՊալացցիո Կորսինին 15-րդ դարի շինություն է, որը վերակառուցվել է 250 տարի անց՝ ուշ բարոկկո ոճով։ Պալացցիո Բարբերինին բարոկկո ոճով շինություն է, որտեղ գտնվում է Հին արվեստի ազգային պատկերասրահը։ 1623 թվականին Ուրբանոս VIII-ը իտալացի ճարտարապետ Կառլո Մադերնային պատվիրել է առանձնատան շինարարությունը։ Պալացցիո Բարբերիի շինարարությունը սկսվել է 1625 թվականին՝ Մադերնոյի ղեկավարությամբ, որի մահից հետո ավարտվել է 1633 թվականին ճարտարապետ Լորենցո Բերնինիի կողմից։
1949 թվականին Իտալիայի կառավարությունը ձեռք է բերել Պալացցիո Բարբերինին՝ Հին արվեստի ազգային պատկերասրահի համար, որը ստեղծվել էր մի քանի իտալացիների նվիրատվությունների արդյունքում[8]։
Ցուցահանդեսային ֆոնդ
խմբագրելՊատկերասրահում ներկայացված են Կարավաջոյի («Նարցիս», «Հուդիթ և Հողոփեռնես»), Հանս Հոլբայն Կրտսերի, Ռաֆայել Սանտի («Ֆորնարինա»), Նիկոլա Պուսենի, Տինտորետտոի, Տիցիանի, Գվիդո Ռենիի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի, Լորենցո Բերնինիի ինքնադիմանկարը՝ «Դավիթը», Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի «Տիրամայրը նորածնի հետ», Էլ Գրեկոյի «Հովիվների երկրպագություն», «Քրիստոսի մկրտությունը»[9] և այլ նկարիչների կտավներ, նաև կահույք, մայոլիկա և ճենապակի[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ http://www.galleriaborghese.it/barberini/it/default.htm
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ «Galleria Nazionale d'Arte Antica - Palazzo Barberini, Rome». www.rome.net (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Искусство. Национальные школы живописи. - национальная галерея античного искусства». eguarwr.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Galleria Nazionale d'Arte Antica - art collection in the Palazzo Barberini». www.zainoo.com. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին արվեստի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |