Պիացցա Նավոնա
Պիացցա Նավոնա (իտալ.՝ Piazza Navona), լայնարձակ ուղղանկյունաձև հրապարակ Հռոմի կենտրոնում։ Այն կառուցվել է Դոմիցիանոս Մարզադաշտի[2](իտալ.՝ Stadio di Domiziano) տեղում, Պանթեոնի արևմտյան հատվածում։ 15-19 դարերում եղել է Հռոմի քաղաքական շուկան։ 1869 թվականից սկսած շուկան[3] տեղափոխվել է մոտակա Կամպո դե Ֆիորի (իտալ.՝ Campo de' Fiori), (բառացի՝ «ծաղիկների դաշտ») հրապարակ։ Ներկայումս Նավոնա հրապարակում կազմակերպվում է Սուրբ Ծննդյան շուկան։
Պիացցա Նավոնա | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պոնտե[1] |
Մակերես | ![]() |
![]() |
Հրապարակի անվանումը առաջացել է «agone» բառից։ Մինչև 4-րդ դարը Դոմիցիանոս մարզադաշտում անցկացվել են մրցախաղեր՝ agones: Բառը միջին դարերում վերափոխվում է campus agonis կամ in agone, ապա n’agone, և վերջնական տարբերակում՝ navone/navona[4]: Միջին դարերում հրապարակը նաև հայտնի էր «Ալեքսանդրի կրկես» անունով։ Բազմաթիվ միջնադարյան փաստաթղթերում պատահում է Campus agonis կամ agon անվամբ (կայսր Օտտոն IIIի փաստ.)
Ճարտարապետական կառույցները
խմբագրելԴոմիցիանոս մարզադաշտը
խմբագրելՄ.թ.ա. 46 թվականին Հուլիոս Կեսարը կառուցեց առաջին մարզադաշտը Մարսի դաշտում՝ մարզիկների մրցման համար։ Հետագայում 85 թվականին այն ընդլայնվեց Դոմիցիանոս կայսեր կողմից[5]։ Մարզադաշտը ուներ 275մ երկարություն և 106մ լայնություն, որը հատկացված էր 15 հազ. հանդիսատեսի համար[6]։ Այն ձևավորված էր արվեստի հունական ոճի նմուշերով։ Երկու հիմնական մուտքերը գտնվում էին եզրային կողմերում։ Այնտեղ անցկացվում էին վազքի, սկավառակի նետման, ձեռնամարտի մրցույթներ։ Այստեղ է նաև անցկացվել Կարակալլա արքայի (186 - 217)որդու հարսանեկան-տոնական խաղերը։ 15-րդ դարում մարզադաշտը վերափոխվեց հրապարակի, սակայն դեռևս նրա մնացորդներից կան շրջակայքում[7]։
Շատրվանները
խմբագրել15-րդ դարի վերջին տարիներին, երբ քաղաքական շուկան Կամպիդոջլիոյից տեղափոխվեց Պիացցա Նավոնա, Իննոկենտիոս X Պապի օրոք (1644-1655 թթ.) այն դարձավ հասարակության համար նշանակություն ունեցող վայր և վերափոխվեց բարոկկո ոճով հռոմեական ճարտարապետության և արվեստի մի առանձնահատուկ օրինակի։ Այն ներառում է կարևոր քանդակագործական և ճարտարապետական ստեղծագործություններ։ Հրապարակի կենտրոնում գտնվում է Լորենցո Բերնինիի կողմից ստեղծված Չորս գետերի շատրվանը (իտալ.՝ Fontana dei Quattro Fiumi), որի կենտրոնում վեր է խոյանում Մաքսենտիուսի Կրկեսից մաս-մաս բերված Դոմիցիանոսի Սյունը (16.54մ)[8]։ Այն ստեղծվել է Դոմիցիանոս կայսեր պատվերով հիերոգլիֆները գրվել են Հռոմում[9]։ Մաքսենտիուսի Կրկեսի կառուցումից հետո այն տեղադրվեց արենայի կենտորնում։ 1651 թվականին կրկեսի ավերակներում հայտնաբերումից հետո, Իննոկենտիոս X հրամայեց այն տեղադրել Նավոնա հրապարակում։ Սյան գագաթը զարդարում է Պամֆիլի ընտանիքի խորհրդանիշը՝ մետաղե աղավնի՝ ձիթապտղի ճյուղով։ Սյունը շրջապատված է 4 արձաններով, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 մասերի գլխավոր գետերի՝ Նեղոսի, Գանգեսի, Դանուբի և Լա Պլատայի աստվածներին։ Պիացցա Նավոնա հրապարակում կան ևս երկու շատրվաններ։ Հարավային ծայրում «Fontana del Moro» է՝ Մավրի շատրվանը, որը կերտել է Ջիոկամո դելա Պորտան (1575թ.), որին հետագայում Բերնինին ավելացրեց Մավրի արձանը։ Հյուսիսային ծայրում է գտնվում Ջակոմո դելա Պորտայի կողմից ստեղծված Նեպտունի շատրվանը (1574թ.), որում Նեպտունի արձանը տեղադրվել է 1878 թվականին Անտոնիո Դելլա Բիտտայի կողմից, որպեսզի այն ներդաշնակ լինի Մավրի շատրվանի հետ։
Պալատները
խմբագրել- Պալացցո Բրասկին (իտալ.՝ Palazzo Braschi) պալատ է, որը կառուցել է Կոզիմո Մորելին (իտալ.՝ Cosimo Morelli) Լուիջի Բրասկի Օնեստիի համար 1792 թվականին։ Շինարարական աշխատանքները ընդատվել են Ֆրանսիական շրջափակման ժամանակ, և 1811 թվականին ավարտվեց պալատի կառուցումը։ Սակայն Բրասկի ընտանիքը կորցրեց իր ունեցվածքը, և իտալական կառավարությունը գնեց այն 1871 թվականին։ Պալատի անկյունում գտնվում է Պասկվինոյի մարմարե արձանը (մ.թ.ա. 2-րդ դար լատին․՝ Mastro Pasquino), որը հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ժամանակ 1501 թվականին։ 1952 թվականից սկսած պալատում է գտնվում «Հռոմի թանգարանը» (իտալ.՝ Museo di Roma)[10]:
- Պալացցո Պամֆիլին (իտալ.՝ Palazzo Pamphilj) պալատ է՝ կառուցված Ինոկենտիոս X Պապի պատվերով։ Ճարտարապետներն են Ռեյնալդին և Բորրոմինին։ 1920 թվականից սկսած Բրազիլիայի դեսպանատունը զբաղեցնում է պալատը։
- Պալացցո Տորես Լանչելոտտին (իտալ.՝ Palazzo Torres Lancelotti) կառուցվել է Պիրրո Լիգորիոյի կողմից 1552 թվականին Սալերնոյի արքեպիսկոպոս՝ Լյուդովիկո դե Տորրեսի համար։
- Պալացցո դե Կուպիսը (իտալ.՝ Palazzo de Cupis) կառուցվել է 1450-1520 թվականներին Ջիովաննի Դոմենիկիոյի և Բեռնառդինո դե Կուպիսի պատվերով։
Եկեղեցիները
խմբագրելԻննոկենտիոս X Պապի պատվերով 1652 թվականին ճարտարապետներ Ջիռոամոն և Կառլո Ռեյնալդին սկսեցին կառուցել Սանտ Անյեզե ին Ագոնե (իտալ.՝ S. Agnese in Agone, լատին․՝ Sanctae Agnetis in Agone) եկեղեցին[11]։ Մեկ տարի անց շինարարական աշխատանքները գլխավորեց Բորրոմինին։ Նա շինության ճակատային մասը բարձրացրեց՝ երկու կողմերում զանգակատներ կառուցելով, որոնց մուտքը հրապարակի կողմից պիտի լիներ, և կենտրոնական մասը կառուցեց մեծ գմբեթով։ Եկեղեցու ներսում կահավորված է բարոկկոյի ոճով՝ թանկարժեք քարերով, ոսկով և արհեստական մարմարով։
Սանտա Մարիա դել Սակրո Կուորե (իտալ.՝ Nostra Signora del Sacro Cuore նաև իտալ.՝ San Giacomo degli Spagnoli) եկեղեցին գտնվում է Պամֆիլի պալատի դիմաց։ 12-րդ դարում եկեղեցին կառուցվել է Դոմիցիանոս մարզադաշտի ավերակների վրա, և մինչև 1807 թվականը հանդիսանում էր իսպանական ազգային եկեղեցին Հռոմում[12]։
Գրականության մեջ և ֆիլմերում
խմբագրել- Հրապարակը նշվում է Դեն Բրաունի «Հրեշտակներ և հրեշներ» (2000 թ.) առեղծվածային բեստսելլերում։ 2008 թվականին հունիս ամսվա ընթացքում Ռոն Հովարդը նկարահանեց համանուն ֆիլմի մի քանի տեսարաններ Պիացցա Նավոնայի հարավային հատվածում (գլխ. դերում՝ Թոմ Հենքս)։
- Ռեժիսոր Մայք Նիկոլսը ևս նկարահանումներ է իրականացրել հրապարակում 1970 թվականին Ջոզեֆ Հելերի «Ծուղակ-22» վիպակի հիման վրա։
- Չորս գետերի շատրվանը տեղ է գտել ամերիկյան «Շատրվանում երեք մետաղադրամ» ֆիլմում, որտեղ հերոսները մետաղադրամներ են նետում և ցանկություն պահում։
- «Եվրոպական արձակուդներ» (ռեժ.՝ Էմի Հեքերլինգ) ամերիկյան կատակերգությունում։
- «Երեկ, այսօր և վաղը» իտալական կատակերգությունում (1964 թ.) Սոֆի Լորենի հերոսուհի Մարան ապրում է մի երկհարկանի բնակարանում, որտեղից երևում է Պիացցա Նավոնան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Roth, Leland M. (1993). Understanding Architecture: Its Elements, History and Meaning (First ed.). Boulder, CO: Westview Press. p. 233. ISBN 0-06-430158-3.
- ↑ Alfred von Reumont. Geschichte der Stadt Rom. — Berlin. — С. 433.
- ↑ Platner, Ernst u.a. Beschreibung der Stadt Rom. — Sttutgart, Tübingen.:373
- ↑ Suet. Dom. 5
- ↑ Lacus Curtius. Stadium Domitiani
- ↑ Roma antiqua. Stadion des Domitian (Piazza Navona)
- ↑ Edward Chaney, "Roma Britannica and the Cultural Memory of Egypt: Lord Arundel and the Obelisk of Domitian", in Roma Britannica: Art Patronage and Cultural Exchange in Eighteenth-Century Rome, eds. D. Marshall, K. Wolfe and S. Russell, British School at Rome, 2011, pp. 147–70
- ↑ Amanda Claridge,Judith Toms,Tony Cubberley. Rome: an Oxford archaeological guide.:211
- ↑ «Museo di Roma». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Peter Cornelius Claussen. Sant Agnese in Agone // Corpus Cosmatorum. — Stuttgart, 2002. — С. 46-50.
- ↑ Ներկայումս իսպանական ազգային եկեղեցին Հռոմում Սանտա Մարիա դի Մոնսերրատոն է
Աղբյուրներ
խմբագրել- "Bird's eye view of Piazza Navona"
- Bernini Fountains Video Introduction
- https://independent-travellers.com/italy/rome/old_rome
- Piazza Navona-Navona Square Արխիվացված 2020-01-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիացցա Նավոնա» հոդվածին։ |