Հորդանանի աշխարհագրություն
Հորդանանի աշխարհագրություն (արաբ․՝ جغرافيا الأردن), Հորդանանի թագավորության ռելիեֆի, կլիմայական պայմանների, ներքին ջրերի և էկոլոգիական խնդիրների ուսումնասիրության առարկան։
Հորդանան պետությունը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Արաբական թերակղզու կենտրոնական հատվածում՝ Հորդանան գետի ափին։ Զբաղեցնում է ընդհանուր հաշվով 89 հազար քառակուսի կիլոմետր տարածք[1]։
Հարավում Հորդանանի թագավորությունը սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը։ Հորդանան գետը նաև համարվում է Իսրայելի և Հորդանանի միջպետական սահմանի բաժանարար գիծ։
Երկրի տարածքի հիմնական մասը (տոկոսային հարաբերությամբ կազմում է 90 %-ը) զբաղեցնում է անապատային սարահարթը։ Երկրի արևմուտքը լեռնային է։ Հորդանանի արևմտյան մասում գերակշռում են բարձր լեռները և բլուրները։
Հորդանանի տարածքի հիմնական մասը անապատային է։ Հորդանանում գերիշխում է միջերկրածովային կլիման։ Կարմիր և Մեռյալ ծովերում ջրի ջերմաստճիանը +21 °C ցածր չի լինում։
Տարածք և սահմաններ
խմբագրելՀորդանանի թագավորությունը զբաղեցնում է 89,213 կմ² տարածք։ Երկրի տարածքի մեծ մասը՝ 88 884 կմ²-ն ցամաք է, իսկ 329 կմ²-ը՝ ջրային է։
Հարավում Հորդանանը սահմանակցում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը, հյուսիսում՝ Իրաքին, արևելքում և հարավում՝ Սաուդյան Արաբիային, իսկ արևմուտքում սահմանակցում է Իսրայելին։
Միակ մերձծովյան վարչատարածքային միավորը Ակաբայի մարզն է։ Կարմիր ծովի ափին գտնվում է Հորդանանի միակ նավահանգստային քաղաքը՝ Ակաբան, որը Ակաբայի մարզի վարչական կենտրոնն է՝ 188 160 մարդ բնակչությամբ։
Սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 1619 կմ։ Ամենաերկար սահմանը Սաուդյան Արաբիայի հետ սահմանն է, որը կազմում է 728 կմ։ Ափագծի ընդհանուր երկարությունը կազմում է 26 կմ։ Ամենացածր կետը Մեռյալ ծովի իջվածքն է՝ -427 մետր ծովի մակարդակից ցածր։ Երկրի ամենաբարձր կետը Ջաբալ ում ալ Դամի լեռն է՝ 1854 մետր բարձրությամբ։
Ռելիեֆ
խմբագրելՀորդանանի տարածքի մեծ մասը զբաղեցնում է անապատային և լեռնային սարահարթը, որը գտնվում է ծովի մակարդակից 700-ից 1200 մետր բարձրության վրա։
Երկիրը դեպի ծով ելք ունի մի փոքր հատվածում։ Գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Հորդանանի տարածքի հյուսիսային մասը գտնվում է Ալպ-հիմալայան գեոսինկլինալային գոտում, հետևաբար այս տարածքներում դեռևս չեն ավատվել լեռնակազմական գործընթացները։
Չնայած գեոսինկլինալային անհարթ մակերևույթի և սեյսմիկ ակտիվ լինելու հանգամանքին՝ Հորդանանի տարածքում վերջին հարյուր տարիների ընթացքում երկրաշարժեր տեղի չեն ունեցել։
Հորդանանի հարավային տեղանքը զբաղեցնում է Աֆրիկյան հնագույն պլատֆորմը։ Բնորոշ է անապատային տեղանքը և ռելիեֆը։ Մակընթացությունները և տեղատվությունները տարածված երևույթներ չեն համարվում։ Երկրի տարածքը հատում է Սիրիական ընդարձակ անապատը, որը համարվում է Արաբական անապատի մի մաս։
Անապատի հյուսիսային հատվածը հարուստ է բազալտի և լավայի շերտերով։ Հորդանանի հարևանությամբ է գտնվում Մեռյալ ծովի իջվածքը, որը հանդիսանում է երկրի մակերևույթի ամենախորը հովիտը։
Կլիմա
խմբագրելՀորդանանին բնորոշ է միջերկրածովյան կլիման։ Երկրի արևմտյան մասը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, իսկ հարավը և արևելքը՝ անապատային։ Միջերկրական ծովին մոտ գտնվելը կարևոր նշանակություն ունի երկրի կլիմայի ձևավորման գործում։ Ամբողջ Հորդանանի տարածքում գերակշռում են արևմտյան և հարավարևելյան քամիները։
Բնորոշ են տաք և փոշոտ քամիները։ Այդպիսի քամիները այստեղ հայտնի են խամսին անունով։ Նրանք սովորաբար սկսվում են ամռան սկզբին և ավարտվում օգոստոսի կեսերին։
Մայրաքաղաք Ամմանում օդի ամսական միջին ջերմաստիճանը կազմում է 8-ից 26 °C: Ակաբա նավահանգստային քաղաքում այդ ցուցանիշը կազմում է 16-ից 33 °C:
Հորդանան գետի մոտ տեղումների քանակը կազմում է 400 մմ։ Երկրի հարավ-արևելքում այն կազմում է 100 մմ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորդանանի աշխարհագրություն» հոդվածին։ |