Հյուսիսափայլ (նկար, Չըրչ)

«Հյուսիսափայլ» (լատին․՝ Aurora Borealis), ամերիկացի նկարիչ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի (Frederic Edwin Church, 1826-1900 թվականներ) նկարներից։ Նկարիչը կտավը վրձնել է 1865 թվականին։ Կտավի չափերն են՝ 142,3 × 212,2 սմ [4]: Այսօր «Հյուսիսափայլ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վաշինգտոնի Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանում[4][5]։

Հյուսիսափայլ
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Էդվին Չըրչ
տարի1865
բարձրություն142,5575 սանտիմետր[1]
լայնություն212,09 սանտիմետր[1]
ստեղծման վայրՆյու Յորք
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունluminism? և Հուդզոն գետի դպրոց
ժանրբնանկար[2] և ծովանկար[2]
նյություղաներկ[3] և կտավ[3]
գտնվում էԱմերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարան[3]
հավաքածուԱմերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարան[3]
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

«Հյուսիսափայլ» նկարը ստեղծելիս Ֆրեդերիկ Էդվին Չըրչը օգտագործել է հրեա նկարիչ Այզեկ Իսրայել Հայեսի «Չըրչի պիկ, Արկտիկա» (անգլ.՝ Church's Peak. Arctic Regions) նկարը։ Այզեկը այն ստեղծել էր այն ժամանակ, երբ բևեռային էքսպեդիցիա էր կատարել 1860-1861 թվականներին[6]։ Համաձայն Հայեսի մանրամասն նկարագրի, որը կարդում ենք նրա «Բևեռային բաց ծովը» (անգլ.՝ The Open Polar Sea)[7] գրքում, իսկ ավելի ուշ Չարլզ Թոմլիսոնի գրքում[8], Չըրչի պիկը գտնվում է Էլսմիր կղզու արևելյան ափերին՝ Քենեդու նեղուցի կողմից, որը բաժանում է Հյուսիսային կանադական կղզիներն ու Գրենլանդիան։

Անձամբ Չըրչը 1864 թվականի դեկտեմբերի 23-ին ականատես է եղել բևեռափայլի երևույթին, որը տեսանելի է նաև Կանադայի Մեն նահանգի Մաունթ Դեզերտ կղզուց։ Նա հիանալով այդ երևույթով, ստեղծում է իր «Հյուսիսափայլ։ Մաունթ Դեզերտ կղզի։ Բար հարբորից։ Մեն» (անգլ.՝ Aurora Borealis. Mt Desert Island. From Bar Harbor, Maine) կտավը։ Շատ ամերիկացիներ, դիտելով նրա «Հյուսիսափայլ»-ը, ընդունեցին որպես Հյուսիսի հաղթանակի նախանշան, քանի որ, տակավին, դեռ շարունակվում էր քաղաքացիական պատերազմը։ Ու արդյունքում, հենց այս հաղթանակի խորհրդանիշով ճանաչվեց «Հյուսիսափայլ» կտավը, որը Ֆրեդերիկ Էդվին Չըրչն ավարտին հասցրեց 1865 թվականին[6][9]։

1911 թվականին Էլեանոր Բլոջետը (Eleanor Blodgett) «Հյուսիսափայլ» ստեղծագործությունը նվիրեց Վաշինգտոնի Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանին[4]։

Նկարագիր

խմբագրել
 
Այզեկ Իսրայել Հայես
Չըրչի պիկը, Արկտիկա (1860)
 
Ֆրեդերիկ Էդվին

«Հյուսիսափայլ» կտավում պատկերված է արկտիկական բնատեսարան, որը բաղկացած է սառույցներից և քարերից։ Ամբողջ երկնակամարում երևում է բևեռափայլը։ Առջևի մասի ձախ կողմում երևում է Այզեկ Իսրայել Հայեսի (Isaac Israel Hayes) երկկայմ առագաստանավը, որը կոչվում էր «United States »: Նրա հետնամասում գտնվում են մթին ժայռոտ լեռները, իսկ ավելի հեռվում ուրվագծվում է Չըրչի պիկը (անգլ.՝ Church's Peak), որն անվանվել է այսպես, ի պատիվ Այզեկի ընկերոջ՝ նկարիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի[9][10][11]։

Այլ նկարներ

խմբագրել

Ֆրեդերիկ Էդվին Չըրչի մեկ այլ առավել հայտնի նկարը, որը կրկին կապված է բևեռային թեմատիկայի հետ, կոչվում է «Սառցասարեր»։ Այն նկարվել է 1861 թվականին։ Այսօր «Սառցասարեր» կտավը Դալլասի արվեստի թանգարանի սեփականությունն է հանդիսանում[12]։ Չըրչը ևս մի քանի նկարներ ունի, որտեղ սառցասարեր են պատկերված։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://americanart.si.edu/collections/search/artwork/?id=4806
  2. 2,0 2,1 http://www.americanart.si.edu/collections/search/artwork/?id=4806
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://americanart.si.edu/collections/search/artwork/?id=4806
  4. 4,0 4,1 4,2 «Aurora Borealis, 1865, Frederic Edwin Church» (HTML). Smithsonian American Art Museum — www.americanart.si.edu. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  5. «Aurora Borealis, 1865, Frederic Edwin Church» (PDF). Smithsonian American Art Museum — www.americanart.si.edu. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  6. 6,0 6,1 Frederic Edwin Church — An Exhibition Organized by the National Collection of Fine Arts Smithsonian Institution, Washington, D.C.. — Smithsonian publication 4657, 1966.
  7. Isaac Israel Hayes The Open Polar Sea: a Narrative of a Voyage of Discovery Towards the North Pole: In the Schooner "United States". — Hurd and Houghton, 1867. — 454 с.
  8. Isaac Israel Hayes Winter in the Arctic regions and Summer in the Antarctic regions. — 1872. — С. 256. — 370 с.
  9. 9,0 9,1 Kevin J. Avery. «Rally 'round The Flag — Frederic Edwin Church and the Civil War» (PDF). www.antiquesandfineart.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  10. Martin A. Berger Sight Unseen: Whiteness And American Visual Culture. — University of California Press, 2005. — 236 с. — ISBN 978-0-520-24459-7
  11. Russell A. Potter. «The Voyage of the Icebergs: Frederic Edwin Church's Arctic Masterpiece, by Eleanor Jones Harvey» (HTML). Rhode Island College — www.ric.edu. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  12. «The Icebergs, 1861, Frederic Edwin Church (American, 1826-1900)» (HTML). Dallas Museum of Art. Վերցված է 31.10.2012-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  Արտաքին տեսաֆայլեր
  Podcast: The Civil War and American Art, Episode 3, Smithsonian American Art Museum