Հիսուն երանգով ավելի մուգ

Հիսուն երանգով ավելի մուգ (անգլ.՝ Fifty Shades Darker), ռեժիսոր Ջեյմս Ֆոուլի նկարահանած ամերիկյան մելոդրամա, որը ստեղծված է Է․ Լ․ Ջեյմսի վեպի հիման վրա, այն «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի շարունակությունն է[7]։ Գլխավոր դերերը կատարել են Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը։ Ֆիլմի շնորհանդեսը կայացել է 2017 թվականի փետրվարի 2-ին Լոս Անջելեսի[8] հյուրանոց-կինոթատրոն «Ասիա»-ում։ Ֆիլմի համաշխարհային վարձույթը թողարկվել է փետրվարի 8-ին[9]։ Ռուսաստանում ֆիլմի թողարկումը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 9-ին[10], ԱՄՆ-ում՝ փետրվարի 10-ին[11]։

Հիսուն երանգով ավելի մուգ
անգլ.՝ Fifty Shades Darker
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, էրոտիկ ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԱվելի մուգ հիսուն երանգները (վեպ)
Թվականփետրվարի 9, 2017[1][2], փետրվարի 9, 2017, փետրվարի 10, 2017, փետրվարի 8, 2017 և 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Ֆոլի[3][4][5]
ՊրոդյուսերՄայքլ Դե Լուկա, Է. Լ. Ջեյմս և Դանա Բրունետտի
Սցենարի հեղինակՆայալ Լեոնարդ
ԴերակատարներՋեյմի Դորնան[3][4][5] և Դակոտա Ջոնսոն
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՌիչարդ Ֆրենսիս-Բրյուս
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն118 րոպե
Բյուջե55 000 000 $
Շահույթ381 545 846 $[6]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը պատմում է, որ մինչ Քրիստիան Գրեյը պայքարում է իր ներքին դևերի դեմ, Անասթեյշա Սթիլը ստիպված է դիմակայել մինչ ինքը Գրեյի հետ եղած կանանց բարկությանը և նախանձին[10][12]։

Սյուժե խմբագրել

Անաստասիա Սթիլենը Քրիստիան Գրեյին լքելուց հետո սկսում է տեսնել մղձավանջներ իր ծանր, բռնություններով լի մանկության մասին։ Մինչդեռ Աննան նոր աշխատանք է սկսում Ջեք Հիդի Seattle Independent Publishing հրատարակչությունում՝ որպես խմբագիր և նրա օգնական, որի նախորդ օգնականները դուրս են եկել վերջին տասնութ ամսվա ընթացքում։ Աննան անսպասելիորեն վազում է դեպի Քրիստիանը, նրա ընկերոջ՝ Խոսե Ռոդրիգեսի լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը։ Նա ասում է, որ ցանկանում է, որպեսզի Աննան վերադառնա և համաձայնվի իր ղեկավարությանը, և ոչ մի պատիժ ու ոչ մի գաղտնիք չի ունենա իրենից։

Դերակատարներ խմբագրել

Դերակատար Դեր
Դակոտա Ջոնսոն Անասթեյշա Սթիլ
Ջեյմի Դորնան Քրիստիան Գրեյ
Վիկտոր Ռասուկ Խոսե Ռոդրիգես, Անասթեյշայի մոտ ընկերը
Կիմ Բեյսինգեր Էլելնա (Միսիս Ռոբինսոն) Լիկոլն, Քրիստիանի վաղեմի զուգընկերը և նրա գործընկերը
Բելա Հիտկոթ Լեյլա Ուիլիամս
Լյուկ Գրայմս Էլիոթ Գրեյ, Քրիստիանի և Միայի եղբայրը, Քեյթի ընկերը
Ռիտա Օրա Միա Գրեյ, Քրիստիանի և Էլիոթի քույրը
Էլոիզա Մամֆորդ Քեթրին (Քեյթ) Քավանա, լավագույն ընկերուհին և հարևանուհին Անասթեյշայի, Էլիոթի աղջիկը
Մարսա Հեյ Հարդեն միսիս Գրեյ, Քրիստիանի խորթ մայրը
Քալում Քիթ Րենի Փեյ Սթիլ, Անասթեյսայի խորթ հայրը
Էրիկ Ջոնսոն Ջեք Հայդ, Քրիստիանի մրցակիցը
Արիել Քեբել Ջիա Մաթեո
Ջենիֆեր Էլ Քարլա, Անաստթեյշայի մայրը
Դիլան Նիլ Բոբ Դիլան, Անասթեյսայի մոր չորրորդ ամուսինը
Մաքս Մարտին Ջեյսոն Թեյլոր, Քրիստիանի թիկնապահը
Էն Մարի Դելուիս բժիշկ Գրին
Էնդրյու Էյրլի Քարիկ Գրեյ, Քրիստիանի խորթ հայրը
Բրենթ Դոգերթի Սոյեր, Անասթեյսայի թիկնապահը
Թայլեր Հեկլին Բոյդ Ֆոկս
բժիշկ Ֆլին

Նկարահանումներ խմբագրել

«Մոխրագույնի հիսուն երանգները» եռապատման առաջին մասի նկարահանումներից հետո ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը հրաժարվել է նկարահանել շարունակությունը, իր դեմ հնչած քննադատության և Է․ Լ․ Ջեյմսի սկանդալի պատճառով[13]։ Որպես Սեմ Թեյլոր-Ջոնսոնին փոխարինող՝ հրավիրվել է Ջեյմս Ֆոուլը, որի հետ պայմանագիր է կնքվել երրորդ մասի նկարահանումներին մասնակցելու համար[10][14]։

Նկարահանումները սկսվել են Վանկուվերում 2015 թվականի հունիսին[15], սակայն հարկ է եղել հետաձգել այն։ Նկարահանումները վերսկսվել են 2016 թվականի փետրվարի 16-ին Վանկուվերում և շարունակվել մինչև ապրիլի 11-ը[16], միաժամանակ նկարահանվել է «Ազատության հիսուն երանգները»[14][17][18]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել նաև Նիսում և Փարիզում[19]։

Վարձույթ խմբագրել

ԱՄՆ-ի և Կանադայի կինովարձույթներում ֆիլմը հավաքել է 114,4 մլն դոլար, մյուս երկրներում - 266,5 մլն դոլար, Ռուսաստանում - 13,4 մլն դոլար[20], իսկ ամբողջ աշխարհում - 381 մլն դոլար, ֆիլմի ամբողջ բյուջեն - 55 մլն դոլար[21]։ Առաջին օրվանից էլ ֆիլմը գլխավորել է Ռուսաստանի կինովարձույթը, հավաքել ավելի քան 80 մլն ռուբլի[22]։

Ֆիլմը չի ցուցադրվել Վլադիկավկազում իր բաց տեսարանների համար, քանի որ այն դեմ էր Իսլամին[23]։ Ֆիլմը նույնպես արգելել են Կարաչայ-Չերքեզիայում բաց տեսարանների առակայության համար[24]։

Սաունթրեք խմբագրել

Հիսուն երանգով ավելի մուգ
 
Թողարկվածփետրվարի 9, 2017[1][2], փետրվարի 9, 2017, փետրվարի 10, 2017, փետրվարի 8, 2017 և 2017
Ժանրդրամա, էրոտիկ ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
Տևողություն118 րոպե
ՊրոդյուսերՄայքլ Դե Լուկա, Է. Լ. Ջեյմս և Դանա Բրունետտի

Ֆիլմին աջակցելու համար Թեյլոր Սվիֆթը Զեյն Մալիկի հետ միասին ներկայացրել են ֆիլմի «I Don’t Wanna Live Forever» սաունթրեքը[25][26]։

# ԱնվանումՀեղինակ(ներ)Կատարող Տևողություն
1. «I Don’t Wanna Live Forever»   Թեյլոր Սվիֆթ, Զեյն Մալիկ 4:05
2. «Not Afraid Anymore»   Հոլզի 3:46
3. «Pray»   JRY, Rooty 3:20
4. «Lies In The Dark»   Tove Lo 3:41
5. «No Running From Me»   Toulouse 3:12
6. «One Woman Man»   John Legend 4:04
7. «Code Blue»   The-Dream 4:45
8. «Bom Bidi Bom»   Nicki Minaj, Breyan Isaac, Nick Jonas 3:35
9. «Helium»   Sia 4:12
10. «Cruise»   Kygo, Andrew Jackson 3:44
11. «The Scientist»   Corinne Bailey Rae 3:16
12. «They Can’t Take That Away From Me»   José James 2:05
13. «Birthday»   JP Cooper 3:21
14. «I Need A Good One»   The Avener, Mark Asari 3:48
15. «Empty Pack Of Cigarettes»   Joseph Angel 3:51
16. «What Would It Take»   Anderson East 3:59
17. «What Is Love?»   Frances 4:07
18. «On His Knees»   Steve Bartek, Danny Elfman 2:50
19. «Making It Real»   Steve Bartek, Danny Elfman 2:08
1:08:09

«I Don’t Wanna Live Forever» սաունթրեքի պրեմիերայից 1 ժամ հետո, այն զբաղեցրեց առաջին տեղը iTunes-ում[27]։

Ալբոմը ինքը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard 200 չարթում, իսկ փետրվարի 16-ի վաճառվեց ավելի քան 123 հազար օրինակով[28]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմին արժանացած կարծիքների ճնշող մեծամասնությունը բացասական էր։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմում էր 10%-ը հիմնական 171 կարծիքներից և միջին գնահատականից, որը 3,3 էր 10 բալային համակարգից[29]։ Rolling Stone ամսագիրը իր հերթին, ֆիլմին տվեց 1 աստղի փոխարեն նրա կեսը[30]։

«Кино Mail.Ru» հարթակի կողմից անցկացված հարցման հիման վրա, ըստ տղամարդկանց, ֆիլմը զբաղեցրեց հակաճգնաժամային առաջին գիծը, ստանալով 10-ից 4,5-ի վարկանիշ[31][32][33]։

Լատվիական Delfi հարթակը կազմեց քննադատների վարկանիշը, որոնք ֆիլմը գնահատեցին, և ֆիլմի արդյունքները կազմեցին 0-3 միավոր 5 բալային սանդղակից[34]։ Եվգենի Կազառցևը, բելառուսական Sputnik լրատվական գործակալության թղթակիցը, հայտ ներկայացրեց, որ ֆիլմում բացակայում են ռեժիսուրան, երկխոսությունը կամ սցենարը, նաև նշեց, որ լոկ իրականացումն է սպիտակ ձիով ասպետի մասին աղջկական կարծրատիպային երազանքների[35]։

Անտոն Դոլինը, Meduza հարթակի մեկնաբանը, նշեց, որ գրողն է մեղավոր նրանում, որ գլխավոր հերոսները կարծես թե «հավաքվել են կոնստրուկտորներից», որը հանդիսանում է «ցանկացած սխալի» սկզբնաղբյուրը։ Դոլինը վերջում կինոնկարն անվանեց էրոտիկ մելոդրամա 1980-ականների ոգով[36]։

Կոնստանտին Շավլովսկին՝ «Աֆիշ»ի կինոքննադատը, կարծում է, որ ռեժիսուր Ֆոուլին «կանչել են» նրա համար, որ հաղթահարի առաջին ֆիլմի գլխավոր թերությունը՝ անտանելի ձանձրույթը, ինչը նրա մոտ ստացվեց, ֆիլմում ավելացնելու թրելերի տարրեր։ Մեկնաբանը նաև զուգահեռ է անցկացնում «Հիսուն երանգների» և «9 ½ շաբաթ» ֆիլմերի միջև, գտնելով ավելի ու ավելի շատ նմանություններ[37]։

Բորիս Իվանովը, Фильм.ру կայքի մեկնաբանը, ֆիլմին տվեց 4 բալ հնարավոր 10-ից, դա բացատրեց նրանով, որ կինոնկարում չկային վեճեր, այսինքն չկար նաև պատմություն։ Կինոքննադատին չի գրավել նաև ֆիլմի էրոտիկան, քանի որ, չէր երևում ֆիլմի յուրօրինակությունը, «Սեքսը ինչպես սեքսը«- «չկա մտրակ, չկա արյուն, ոչինչ զարմանալի կամ ինքնատիպ»։ Եզրակացույթան մեջ Իվանովը հայտարարել է, որ ֆիլմը գովելու տեղ չունի[38]։

«Российская газета»-ի քննադատ Ալեքսեյ Լիտովչենկոն ֆիլմին տվել է 1,5 աստղ 5-ից, ֆիլը կոչելով «անիմաստ»։ Չնայած երկրորդական հերոսների և ողբերգության, որ տեղի են ունենում ֆիլմում, ոչինչ չի ազդում սյուժեի վրա, որովհետև հերոսները մնում են միասին այդ պատճառով էլ մեկնաբանը չի ցանկանում լրջորեն դատողություններ անել երանգների մասին[39]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt4465564/
  4. 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=209893.html
  5. 5,0 5,1 http://www.adorocinema.com/filmes/filme-209893/
  6. Box Office Mojo — 1999.
  7. «8 книг, которые были экранизированы в 2017 году» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  8. ««На пятьдесят оттенков темнее»: гости премьеры» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  9. ««На пятьдесят оттенков темнее» получил рейтинг R из-за сексуальных сцен». THR Russia (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  10. 10,0 10,1 10,2 Korrespondent.net. «В Украине - премьера На 50 оттенков темнее» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «На пятьдесят процентов беднее». Газета.Ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  12. «"На пятьдесят оттенков темнее": почему картине стоит дать еще один шанс». Кино. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  13. «Режиссер "Пятьдесят оттенков серого" жалеет, что согласилась снять фильм» (ռուսերեն). www.segodnya.ua. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  14. 14,0 14,1 «Публика требовала меньше секса» // Журнал "Огонёк". — 2017-02-13. — В. 6. — С. 34.
  15. Christine (2015 թ․ փետրվարի 13). «'Fifty Shades of Grey 2' begins filming in Vancouver in June». On Location Vacations. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  16. «On the Set for 4/15/16: Idris Elba Starts Shooting 'The Dark Tower', James Cameron Rolls Cameras on 'Avatar 2', 'Fifty Shades Darker' Finishes Production | SSN Insider» (ամերիկյան անգլերեն). www.ssninsider.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  17. Kroll, Justin (2015 թ․ նոյեմբերի 12). «'Fifty Shades of Grey' Sequels to Shoot Back-to-Back». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  18. «Появились подробности о третьей части "50 оттенков серого"» (ռուսերեն). www.segodnya.ua. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  19. Vogue.ua. «Дакоты Джонсон на съемках фильма "На 50 оттенков темнее"». Vogue UA. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  20. Ведомости (2017 թ․ փետրվարի 13). «Новыми лидерами кинопроката стали «Лего Фильм: Бэтмен» и «На пятьдесят оттенков темнее»». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  21. «Fifty Shades Darker (2017) - Box Office Mojo» (անգլերեն). www.boxofficemojo.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  22. ««На пятьдесят оттенков темнее» занял первое место по сборам фильмов в России за четверг, 9 февраля». КГ-Портал (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «"На 50 оттенков темнее" сняли с проката во Владикавказе». ТВ Центр - Официальный сайт телекомпании (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  24. «В КЧР потребовали запретить показ фильма "На 50 оттенков темнее"» (ռուսերեն). nazaccent.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  25. Korrespondent.net. «Тейлор Свифт показала клип к На 50 оттенков темнее» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  26. «Вышел саундтрек «На пятьдесят оттенков темнее» (Слушать)». 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  27. «Саундтрек На 50 оттенков темнее спустя час после премьеры занял первую строчку в iTunes» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  28. «Саундтрек для фильма На 50 оттенков темнее штурмует западные чарты» (ռուսերեն). muwhi.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  29. «Fifty Shades Darker» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  30. «В пух и прах: критики разгромили фильм "На пятьдесят оттенков темнее"» (ռուսերեն). www.segodnya.ua. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  31. правды», Владимир КИРИЛЛОВ | Сайт «Комсомольской (2017 թ․ հուլիսի 22). «Россияне рассказали, какие фильмы разочаровали их в 2017 году». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  32. «Какие фильмы разочаровали россиян в 2017 году». Дни ру. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  33. «Россияне раскритиковали новинки отечественного кино | Новости | Известия | 22.07.2017». Известия (ռուսերեն). 2017 թ․ հուլիսի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  34. DELFI (2017 թ․ փետրվարի 11). «Премьера недели. Стоит ли смотреть "На пятьдесят оттенков темнее"». DELFI (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  35. Sputnik. «"На 50 оттенков темнее": сопли в сиропе для взрослых» (ռուսերեն). sputnik.by. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  36. «Фильмы на неделю от Антона Долина: «Лего фильм: Бэтмен», «На пятьдесят оттенков темнее», «Джон Уик 2», «Обитель зла. Последняя глава», «Прекрасные дни в Аранхуэсе» — Meduza». Meduza (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  37. ««На пятьдесят оттенков темнее»: «9 ½ недель» с Дональдом Трампом». Афиша (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  38. «Рецензия на фильм «На пятьдесят оттенков темнее». Кино на Фильм.ру». www.film.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  39. «"На пятьдесят оттенков темнее": терпи, казак, доминантом будешь». Российская газета. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել