Էրիկ Ջոնսոն (անգլ.՝ Eric Johann Johnson; օգոստոսի 7, 1979(1979-08-07), Էդմոնտոն, Կանադա), կանադացի դերասան։

Ծննդյան թիվ՝օգոստոսի 7, 1979(1979-08-07) (44 տարեկան)
Ծննդավայր՝Էդմոնտոն, Կանադա
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
IMDb։ID 0425053

Կարիերա խմբագրել

Էրիկը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 7-ին Կանադայի Ալբերտ նահանգի Էդմոնտոն քաղաքում[1]։Էրիկը սկսել է իր դերասանկան կարիերան 9 տարեկան հասակում, երբ նրա ծնողները գրանցում են տղային Էդմոնտոն քաղաքի «Stage Polaris» թատերական ստուդիայում[2]։

1994 թվականին Ջոնսոնը մարմնավորել է Բրեդ Փիթի հերոսին «Աշնան լեգենդներ» ֆիլմում։ 2000 թվականին Էրիկը ստացել է «Արհամարհանք» կանադական ֆիլմում գլխավոր հերոսի դեր, հավաքելով բազմաթիվ մրցանակներ։ 2001 թվականին Էրիկը հայտնվել է «Սմոլվիլի գաղտնքիները» հայտնի սերիալի հիմնական կազմում, որտեղ նրան բաժին է հասել Ուիթնի Ֆորդմանի, ֆուտբոիստի և Քլարկ Կենտի դերը։

2007 թվականին Ջոնսոնը խաղացել է «Ֆլեշ Գորդոն» հեռուստասերիալում գլխավոր դեր, որը թողարկվել է 2007 թվականի օգոստոսին «Sci Fi» ալիքով։ 2008 թվականին, առաջին եթերրաշրջանից հետո հեռուստահաղորդումը փակեցին։

2010 թվականի նոյեմբերի 27-ին թողարկվել է «Hallmark» ստոիդիայի «Միսս հրաշքը Մանհեթենում» ֆիլմը, որտեղ Էրիկը խաղացել է գլխավոր դերում։

2010 թվականին Էրիկ Ջանսոնը խաղացել է Լյուկ Կալահանի դետեկտիվ կանադացի ոստիկանական դրամա ֆիլմում՝ «Նորակոչիկները», իսկ 2011 թվականին «Fox» ստուդիայի «Ալկատրաս» հեռուստասերիալում խաղացել է Քել Սվինի դերով, որպես բանկերի կողոպտիչ։

2013 թվականին Էրիկին հրավիրել են «Cinemax» ստուդիայի «Նիկերբոկերի հիվանդանոց» բժշկական դրամայի հիմնական կազմի մեջ երիտասարդ տաղանդավոր բժիշկ Էվերեթ Գելինջերի դերի և Կլայվ Օուենի կերպարի հովանավորության համար։ Սերիալի գործադիր պրոդյուսերը հայտնի կինոռեժիսոր Սթիվեն Սոդերբերգ է[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

2004 թվականին Էրիկ ամուսնացել է սցենարիստ և պրոդյուսեր Ադրիա Բադի հետ, В 2004 году Эрик женился на сценаристке и продюсере Адриа Бадд, որի հետ ծանոթացել է «Սմոլվիլի գաղտնիքները» սերիալի նկարահանումների ժամանակ, երբ նա Անետ Օտուլի անձնական օգնականն է եղել[2]։ Ամուսինները 2007 թվականին ունեցել են դստեր՝ Քեալու Պրաորե։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
1994 Road to Saddle River Լենս
Աշնան լեգենդները երիտասարդ Տրիստան
1998 Օկլահոմա․ Ողբերկական պատմություն Ջեյսոն Հեռուստատեսություն - ֆիլմ
Heart of the Sun Ջեկ
1999 Վերջին կասկածյալը Ջոել Ալրիժ
Ատոմային գնացք Դենի Հեռուստատեսություն - ֆիլմ
2000 Borderline Normal Ռոկո
Bear With Me Սկոտ Ռոբինսոն
Արհամարհանք Դարեն Հյունեման Հեռուստատեսություն - ֆիլմ
Ջեմին Պրեմիյուի մրցանակը
ֆորտունի երեխաները Էնդրյու Բաստ Հեռուստատեսություն - ֆիլմ
2001 Տեխասի ռեյնջերները Ռոլինս
2002 Փիֆ-փաֆ, դու՝ մեռար Մարք Քենվորտ Հեռուստատեսություն - ֆիլմ
Beauty Shot Չեդ Ջանսոն
2003 Սինատրայի առևանգումը Դին Տորնս
Հոլիվուդյան կանայք Բրայան Ռիչտեր Հեռուստատեսություն - ֆիլմ
2004 Ընտանիքի ընկերը Դերիս Շոու
Մարդագայլի քույրը Թայլեր
Նվեր ծաղրածուին Քլոուն Սեն
Blinded Ջոն
Մողես Ռայս Հեռուստատեսություն - ֆիլմ
Աշխատանք և փառք Ջոշուա Սթիդ
2005 Ֆալկոն Բիչ Լեյն Բրեդշոու Հեռուստատեսություն - ֆիլմ
Պիտակավորվածը Ռոդի Դատչ
Աշխատանք և փառք Ջոշուա Ստիդ
2006 Expiration Date Կենդանիների վերահսկման սպա #2
The Work and the Glory․ A House Divided Ջոշուա Սթիդ
Մեղրամիսը մոր հետ Ադամ
2009 Նյանյան անակնկալով Դրյու Հեռուստատեսություն - ֆիլմ
2010 Բախում Կայլ Պեմբեր
Առաջադրանք․ հրաշք Մանհետենում Ջեյք Ֆինլի
2013 Բախում Կայլ Պեմբեր
Fir Crazy ԴարենДаррен
2015 Flash Gordon Classic Ֆլեշ Գորդոն Անիմացիոն ֆիլմ
2017 Մոխրագույնի հիսուն երանգները Ջեկ Հայդ
2018 Ազատության հիսուն երանգները Ջեկ Հայդ
2018 Պարզ խնդրանք Դեվիս
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
1992 Театр Рэя Брэдбери «The Utterly Perfect Murder» սերիա
1999 Նայթման Ալեքս «Blader» սերիա
2001 MythQuest Տելեմաչուս «The Oracle» սերիա
2004 Մարդկային հոգիների հավաքածուներ Նիկ «The Yogi» սերիա
2001-2004 Սմոլվիլի գաղտնքիները Ուիտնի Ֆորման 24 սերիա;
Հիմնական կազմը (1 եթերաշրջան)
Հյուրի դերը (2 - 4 եթերաշրջան)
2006-2013 Մտածել ինչպես հանցագործը Շոն Հոչներ 2 սերիա
2006 Մեռյալ գոտի Երիտասարդ Ջին Պարդին «Revelations» սերիա
2007 Ուրվականների հետ խոսողը Գորդոն Փայկ «Speed Demon» սերիա
«Հակաահաբեկչական» ջոկատ Իտան ՄակՆիլ «Games of Chance» սերիա
Էվերեստ Լորի Սկրեսլետ փոքր սերիալ, 4 սերիա
2007-2008 Ֆլեշ Գորդոն Ֆլեշ Գորդոն գլխավոր դեր; 21 սերիա
2010-2013 Կոպի մորակոչիկները Դետեկտիվ Լյուկ Կալահան 35 սերիա;
Հիմնական կազմը (1-2 եթերաշրջան)
Հյուրի դերը (3-4 եթերաշրջան)
2010 Գերբնականը Բրեյդի «The Devil You Know» սերիա
2012 Ալկատրաս Քել Սուինի «Cal Sweeny» սերիա
2013 Մութ երեխան Չեդ 2 սերիա
2014 Փրկության հույսով Բժիշկ Ջեյսոն Կալֆիս 3 սերիա
2014-2015 Նիկերբոկեր հիվանդանոցը Բժիշկ Էվերետ Գելինջեր Հիմնական կազմը;

«Սպուտնիկ» հեռուստասերիալի լավագույն կազմի համար մրցանակ (2015)[5]

Վիդեոխաղ
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2013 Tom Clancy’s Splinter Cell: Blacklist Սեմ Ֆիշեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. TV.com. «Eric Johnson». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 «Eric Johnson. Biography». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. Bobbin, Jay (2013 թ․ օգոստոսի 21). «'Rookie Blue's' Eric Johnson checks into Steven Soderbergh's Cinemax hospital drama». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Andreeva, Nellie (2013 թ․ օգոստոսի 20). «Trio Join HBO's Salahuddin-Riddle Pilot, Cinemax's 'Knick' Series Adds 3 To Cast». Deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Pond, Steve (2013 թ․ փետրվարի 16). «Satellite Awards: Complete Winners List». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Ջոնսոն» հոդվածին։