Դակոտա Ջոնսոն
Դակոտա Մայի Ջոնսոն (անգլ.՝ Dakota Johnson, հոկտեմբերի 4, 1989, Օստին, Թրևիս շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և մոդել։
![]() անգլ.՝ Dakota Johnson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Օստին, Թրևիս շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Կրթություն | Santa Catalina School? և New Roads High School? (2007) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Norwegian Americans?, շվեդական ծագումով ամերիկացի, գերմանական ծագումով ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, հոլանդա-ամերիկացի և ֆրանսիական ծագումով ամերիկացի |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, մանկական դերասան և գործարար |
Ծնողներ | հայր՝ Դոն Ջոնսոն, մայր՝ Մելանի Գրիֆիթ |
Համատեղ ապրող(ներ) | Քրիս Մարտին, Jordan Masterson? և Matthew Hitt? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Global Citizen Festival? և Կինոարվեստի և գիտության ակադեմիա[1] |
Դերասաններ Դոն Ջոնսոնի և Մելանի Գրիֆիթի դուստրը։
Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Անասթեյշա Սթիլի մարմնավորմամբ։ Այս ֆիլմի համար նա արժանացավ People's Choice Award for Favorite Dramatic Movie Actress մրցանակի։
Վաղ կյանքը
խմբագրելԴակոտա Ջոնսոնը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 4-ին՝ դերասաններ Մելանի Գրիֆիթի և Դոն Ջոնսոնի ընտանիքում։ Նա նաև հանդիսանում է Փիթեր Գրիֆիթի և Թիփի Հեդրնի թոռնուհին։ Անտոնիո Բանդերասը նրա նախկին խորթ հայրն է։ Նա ունի վեց քույր և եղբայր, որոնցից չորսը՝ հոր կողմից, իսկ երկուսը՝ մոր։
Ջոնսոնը ավարտել է «Aspen Community School»-ը՝ Ասպենում։ Մոդելինգը նրան սկսեց հետաքրքրել 12 տարեկանում, երբ նա առաջին անգամ նկարահանվեց «Teen Vogue» ամսագրում որպես հայտնիների երեխա։
Կարիերա
խմբագրելԴերասանական կարիերա
խմբագրել1999 թվականին Ջոնսոնը արեց իր դեբյուտը Խելահեղ Ալաբամում , որտեղ նա ու նրա խորթ քույրը ՝ Ստելլա Բանդերասը, խաղացել են որպես իրենց իրական մոր դուստրերը։ Ֆիլմի ռեժիսորը եղել է նրա խորթ հայրը՝ Անտոնիո Բանդերասը։ 2006 թվականին նա ընտրվել է որպես Միսս "Ոսկե գլոբուս"։
Երբ Ջոնսոնը ավարտեց միջնակարգ դպրոցը, նա պայմանագիր կնքեց Ուիլյամ Մորիսի գործակալության հետ և սկսեց իր դերասանական կարիերան։
Ջոնսոնը մարմնավորել է Անասթեյշաին «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում, որը թողարկվել է 2015 թ.-ի փետրվարին[2]։ Այդ դերի համար Ջոնսունը հաղթել է Լյուսի Հեյլին, Էլիզաբեթ Օլսենին, Դանիել Փանբեյքերին և ալյոց։
Մոդելինգ
խմբագրել2006 թվականին Ջոնսոնը ստորագրել է պայմանագիր IMG Models ընկերության հետ։ Չնայած դերասանի մասնագիտության նա հանդիսացել է որպես մոդել ՄԱՆԳՈ բրենդի ջինսերի համար՝ 2009 թվականին և նկարահանվել է "Rising Star" ավստրալիական պիտակի Wish արշավի մեջ 2011 թվականին։
Անձնական կյանք
խմբագրելԱվելի վաղ Ջոնսոնը ունեցել է հարաբերություններ երաժիշտ Նոյ Գերշի, դերասան Ջորդան Մաստերսոնի, ուելսցի մոդել և երաժիշտ Մեթյու Հիթի հետ։
Ի պատասխան գենդերային հավասարության մասին այն հարցերին թե նա հարգում է իր դերը հիսուն երանգներում, նա պատասխանել է՝․ «Ես հպարտ եմ այդ ֆիլմով։ Ես բացարձակապես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, որ Անան թույլ է։ Ես կարծում եմ որ նա ավելի ուժեղ է, քան Քրիստիանը։ Այն ամենը ինչ անում է Անան, հենց նրա ընտրությունն է։ Եվ եթե ես կարողանամ լինել փաստաբան կանանց համար, ովքեր ուզում են իրենց մարմինների հետ անել այն ինչ ուզում են և չեն ուզում ամաչել դրանից, ուրեմն ես լիովին դրա համար եմ ստեղծված»։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմը
խմբագրելYear | Title | Role | Notes |
---|---|---|---|
1999 | Խելահեղ Ալաբամում | Սանդրա | |
2010 | Սոցիալական ցանց | Ամելիա Րիթր | |
2011 | Լավագույնապես | Սլոան Հագեն | |
2012 | Էլենի համար | Սինդի Թեյլոր | |
2012 | Այծերը | Մինի | |
2012 | 21-րդ փողոցը | Ֆուգազի | |
2012 | Հինգ տարվա նշանադրություն | Օդրի | |
2014 | Ժամադրություն և անջատիչ | Էմ | |
2014 | Արագության քաղց | Անիտա Կոլեման | |
2015 | Մոխրագույնի հիսուն երանգները | Անասթեյշա Սթիլ | |
2015 | Ցիմբեռլին | Իմոգեն | |
2015 | Քլոե և Տեո | Քլոե | |
2015 | Սև պատարագ | Լինդսի Սայր | |
2015 | Ավելի մեծ խումբ | Պենելոպե Լենիեր | |
2015 | Հարաբերության մեջ | Ուիլլա | կարճ ֆիլմ |
2015 | Հրաժեշտ |
Ռեյչլ | կարճ ֆիլմ |
2016 | Ինչպես լինել ազատ | Ալիս Քեփլի | |
2017 | Հիսուն երանգով ավելի մուգ | Անասթեյշա Սթիլ | |
2017 | Սուսպիրիա | Սյուզի Բանիոն | |
2018 | Ազատության հիսուն երանգները | Անասթեյշա Գրեյ |
Հղումներ
խմբագրել- ↑ https://www.hollywoodreporter.com/news/oscars-academy-unveils-new-members-907361
- ↑ «'Fifty Shades' Star Dakota Johnson Ties Up New Role (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դակոտա Ջոնսոն Internet Movie Database կայքում
- Dakota Johnson - ի Yahoo! Ֆիլմեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակոտա Ջոնսոն» հոդվածին։ |