Զեյն Մալիկ (անգլ.՝ Zayn Malik, հունվարի 12, 1993(1993-01-12)[3], Բրեդֆորդ, Անգլիա), երաժիշտ, One Direction անգլո-իռլանդական երաժշտական բոյ բենդի նախկին անդամ։

Զեյն Մալիկ
Բնօրինակ անունանգլ.՝ Zayn Malik
Ի ծնե անունանգլ.՝ Zain Javadd Malik[1]
Նաև հայտնի է որպեսDJ Malik, Bradford Bad Boy, ZAYN[2] և Zayn Malik[2]
Ծնվել էհունվարի 12, 1993(1993-01-12)[3] (31 տարեկան)
Բրեդֆորդ, Անգլիա
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Ժանրերփոփ, ժամանակակից R&B, դենս փոփ և PBR&B
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, երաժիշտ և հեղինակ-կատարող
Երգչաձայնտենոր և լիրիկական տենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2010 ― ներկա
ԼեյբլSyco Music, Columbia Records և RCA Records
ԿրթությունTong Leadership Academy?
ԱնդամակցությունOne direction
Պարգևներ
Կայքinzayn.com
 Zayn Malik Վիքիպահեստում

Ընտանիք խմբագրել

Զեյնը ծնվել է 1993 թվականի հունվարի 12-ին Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդ քաղաքում։ Նա ծնվել է անգլո-պակիստանական ընտանիքում։ Իսլամադավան, կես պակիստանցի, կես անգլիացի։ Հայրը պակիստանցի Յասեր Մալիկն է, մայրը՝ անգլիացի Տրիշա Մալիկը։ Նա ունի 3 քույր՝ Դոնիան, Վալյան, Սաֆան։

Դպրոցական տարիներ և կարիերա խմբագրել

Ուսումը սկսել է Lower Fields-ում, ապա տեղափոխվել է միջնակարգ դպրոց՝ Տոնգ։ Երկու դպրոցներում նրան չընդունեցին խառը արյուն ունենալու պատճառով, ապա նա ընդունվեց մեկ այլ դպրոց 12 տարեկան հասակում և սկսեց հպարտանալ իր տեսքով և ծագումով։ 2010 թվականին նա մասնակցել է X-Factor հեռուստաշոուին, որի ժամանակ ստեղծվել է One Direction խումբը։ Խմբի մյուս անդամներն են Հարրի Սթայլսը, Նայլ Հորանը, Լիամ Փեյնը և Լուի Թոմլինսոնը։ Մինչև այժմ խումբն իր գործունեության ընթացքում թողարկել է 4 ստուդիական ալբոմ։ X-Factor նախագծում խումբը զբաղեցրել է երրորդ տեղը։ One Direction-ը հայտնի դարձավ 2011 թվականի սեպտեմբերի «What Makes You Beautiful» երգով, որը UK Singles Chart-ում զբաղեցրեց առաջին տեղը և Sony Music Entertainment պատմության մեջ դարձավ ամենաշատ պատվիրված երգը։ Մինի-ում այդ երգը երկու ամսում հավաքեց ավելի քան 24 միլիոն դիտում։ Առաջին շաբաթում վաճառվեց 153 հազար սկավառակ։ Հաջորդ՝ «Gotta Be You» երգը YouTube-ում երկու շաբաթում հավաքեց ավելի քան 6 միլիոն դիտում։ Ամսվա ընթացքում վաճառվեցին ավելի քան 88 հազար երգի կրկնօրինակներ։ Մյուս «Gotta Be You» և «One Thing» երգերը եղան Մեծ Բրիտանիայի լավագույն տասնյակում։

2011 թվականի նոյեմբերին Հյուսիսային Ամերիկայում Columbia Record-ի հետ պայմանագիր գրվեց։ Սթիվ Բարնետը՝ Columbia Records-ի համանախագահը, ասաց, որ իր համար շատ դժվար է պայմանագիր կնքել, քանի որ տղաները երիտասարդ են և անփորձ։ 2012 թվականին թողարկվեց «What Makes You Beautiful» երգը և, մայիսին ԱՄՆ-ում վաճառվեց ավելի քան 2 միլիոն պատճեն։ 2012 թվականի նոյեմբերի 21-ին ստեղծվեց խմբի առաջին ալբոմը, որը գլխավորվեց տասնվեց երկրներում։ Այն Բրիտանական աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը, վաճառվեց 138 631 պատճեն։ Մեծ Բրիտաիայի ալբոմների աղյուսակում դարձավ ամենաարագ վաճառվող դեբյուտային ալբոմը։ 2012 թվականի մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայում վաճառվեց « Up All Night»-ի 608 382 պատճեն, իսկ 2012 թվականի հուլիսի 1-ին ԱՄՆ-ում վաճառվեց 899 000 պատճեն։ 2012 թվականի հունիսին ամբողջ աշխարհում վաճառվեց ալբոմի 2,7 միլիոն պատճեն։ 2011 թվականի դեկտեմբերին One Direction-ը թողարկեց երկու սեփական գրքեր, Forever Young և Dare to Dream անուններով։ Նրա կրցքավանդակին դաջված է իր պապիկի՝ Վալտերի անունը։ Նա ընդհանուր հաշվով իր մարմնի վրա ունի 24 դաջվածք։

2015 թվականին նա դուրս է եկել One Direction խմբի կազմից, և սկսել է իր անհատական կարիերան[4][5]։

Mind of Mine - Բրիտանացի երգչի դեբյուտային ալբոմն է, թողարկվել է 2016 թվականի մարտի 25-ին։ Ալբոմը հայտնի է դարձել նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և այլ երկրներում։

Անձնական կյանք խմբագրել

Զեյն Մալիկը 2012 թվականից սկսել  է հանդիպել Little  Mix խմբի Փերրի Էդվարդս ի հետ։ Կարելի է ասել 2013 թվականին նրանք նշանվել են, սակայն 2015 թվականին Զեյնը հայտարարել է զույգի բաժանման մասին։ Նույն թվականի նոյեմբերին Զեյնը սկսել է հանդիպել մոդել Ջիջի Հադիդ ի հետ։ 2017 թվականին ըստ տեղեկատվական նորությունների, նա ամուսնության առաջարկություն է արել Ջիջիին, 21-ամյա մոդելը սակայն հրաժարվել է, ասելով որ դեռ պատրաստ չէ։ 2019 թվականի հունվարին վերջին կասկածներ կային զույգի միացման վերաբերյալ, երգչի 27֊ամյակը նշել էին միասին։ Մոդելը ինքն է հաստատել իրենց կապը։ 2020 թվականին զույգը հայտնել է,որ սպասում են ապագա երեխային,իսկ սեպտեմբերի 24-ին լուր է տարածվել նրանց դստեր ծննդյան մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.thewikifeed.com/zayn-malik/
  2. 2,0 2,1 https://www.inzayn.com/
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Rivera, Zayda (2015 թ․ մարտի 30). «Zayn Malik is already cut from tour footage as One Direction plans next album». Daily News. United States. Daily News, L.P. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  5. Hampp, Andrew (2015 թ․ մարտի 27). «Zayn Malik's Solo Plans, One Direction's Future Course: Inside the Band's Sony Contract». Billboard. United States. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեյն Մալիկ» հոդվածին։