Ազատության հիսուն երանգները (ֆիլմ)

«Ազատության հիսուն երանգները» (անգլ.՝ Fifty Shades Freed), ամերիկյան էրոտիկ դրամա, որի ռեժիսորն Ջեյմս Ֆոուլին է, եռապատման վերջին մասը, որը հիմնված է բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդի էրոտիկ գրքերի վրա։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 9-ին[8]։

Picto infobox cinema.png
Ազատության հիսուն երանգները
Fifty Shades Freed
Ազատության հիսուն երանգները (ֆիլմ).png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրէրոտիկ ֆիլմ, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքFifty Shades Freed?
Թվականփետրվարի 8, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJames Foley?
ՊրոդյուսերDana Brunetti?, Մայկլ Դե Լուկա և Է. Լ. Ջեյմս
Սցենարի հեղինակNiall Leonard?
ԴերակատարներԴակոտա Ջոնսոն[2][3], Ջեյմի Դորնան[2][3], Քիմ Բեսինջեր[2][3], Eric Johnson?[2], Մաքս Մարտինի[2], Բրենթ Դոգերտի[2], Fay Masterson?[2], Luke Grimes?[2][3], Ռիտա Օրա[2][3], Մարշա Գեյ Հարդեն[2], Թայլեր Հեքլին[2], Էլոիզա Մամֆորդ[2], Կալում Կիտ Ռենի[2], Dylan Neal?[2], Միշել Հարրիսոն[2], Amy Price-Francis?[2], Victor Rasuk?[2], Էնդրյու Էյրլի[4], Gary Hudson?[5], Արիելա Կեբբել[2] և Ռոբին Լի[6]
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունRena Riffel?
ՄոնտաժՌիչարդ Ֆրենսիս-Բրյուս
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունUniversal Studios և Perfect World Pictures?
Տևողություն105 րոպե և 110 րոպե
Շահույթ371 900 000 ԱՄՆ դոլար[7]
ՆախորդՀիսուն երանգով ավելի մուգ
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Նորապսակներ Անասթեյշա Սթիլը և Քրիսթիան Գրեյն ընդհատում են իրենց մեղրամիսը և Քրիսթիանի գրասենյակ ներխուժելու մասին լուրն իմանալուց հետո վերադառնում Սիեթլ։ Որոշ համակարգչային ֆայլեր գողացվել են, սակայն անվտանգության տեսախցիկները ֆիքսել են հանցագործին՝ Ջեք Հայդին, որը սեռական ոտնձգությունների համար հեռացվել էր աշխատանքից։ Այդ ընթացքում Անան ծանոթանում է իր նոր անվտանգության ծառայության հետ։

Քրիսթիանն անակնկալ է մատուցում Անային նրանց նոր տնով և վարձում ճարտարապետ Ջիա Մաթեոյին, որպեսզի վերջինս վերանորոգի տունը։ Անան անհանգստանում է, որ գրավիչ, երիտասարդ կին Ջիան իր ներկայությամբ բացահայտ սիրահետում է Քրիսթիանին։ Նա սպառնում է հեռացնել Ջիային, եթե վերջինս շարունակի իր սիրահետումը` ստիպելով նրան դադարեցնել։

Երբ Քրիսթիանը գործուղման է մեկնում, Անան անտեսում է Քրիսթիանի` տանը մնալու խնդրանքը և գնում իր ընկերուհու՝ Քեյթ Քավանայի հետ խմելու։ Քեյթը հանդիպում է Քրիսթիանի ավագ եղբոր՝ Էլիոթի հետ։ Նա պատմում է Անային, որ նրանց հարաբերությունները վտանգի տակ են, քանի որ Էլիոթը բավականին մոտ է Ջիայի հետ և Քեյթը կասկածելիորեն է վերաբերվում նրանց հարաբերություններին։ Երբ Անան տուն է վերադառնում, նա հանդիպում է Ջեք Հայդին, որն առևանգում է նրան և փորձում փախցնել։ Սակայն Անայի թիկնապահները կանգնեցնում են նրան և Ջեքը ձերբակալվում է։ Քրիսթիանի հետ վեճից հետո Անան զայրանում է նրա վրա՝ չափից դուրս հսկողության և սեփականատիրության վրա և ավելի շատ ազատություն է պահանջում։ Շատ չանցած՝ Քրիսթիանն անակնկալ է մատուցում Անային՝ Քեյթի, Էլիոթի, Միայի և Խոսեի հետ միասին դեպի Ասպեն ուղևորությամբ։

Քրիսթիանը և Անան շարունակում են իրենց սեռական փորձերը, սակայն ամեն բան բարդանում է, երբ Անան պատմում է, որ հղի է։ Քրիսթիանը խորապես անհանգստանում է, քանի որ նա նրանց համատեղ կյանքի առաջին տարիների համար ուրիշ ծրագրեր ուներ։ Նա հեռանում և հարբում է։ Հաջորդ օրն Անան հայտնաբերում է, որ Քրիսթիանը վերջերս կապվել է իր նախկին ընկերուհու՝ Ելենա Լինկոլնի հետ։ Միևնույն ժամանակ Ջեք Հայդն ազատ է արձակվում 500 000 դոլարի դիմաց։

Մի քանի օր անց Ջեքը զանգում է Անային և Միայի՝ Քրիսթիանի քրոջ համար փրկագին է պահանջում։ Հայդը 5 միլիոն դոլար կանխիկ գումար է պահանջում, որը պետք է երկու ժամվա ընթացքում իր մոտ լինի, այլապես Միային կսպանի։ Նա զգուշացնում է ոչ ոքի ոչինչ չասել և միայնակ գալ։ Անան վերցնում է կանխիկ գումարն ու ատրճանակը և գնում բանկ՝ ամբողջական գումար հանելու համար։ Ինչ-որ բան կասկածելով` բանկի մենեջերը զանգահարում է Քրիսթիանին։ Նա կարծում է, որ Անան հեռանում է իրենից, սակայն հետո հիշում է վերջերս Հայդի ազատ արձակման և Անայի հանկարծակի բանկից գումար հանելու միջև պատահականությունը։ Հայդը հրամայում է Անային նստել նրբանցքում կայանած մեքենան, որպեսզի բջջային հեռախոսը փոխանցի վարորդին։ Նա խաբում է Հայդին՝ հեռախոսը փոխանցելով բանկի կառավարչին։ Նա դուրս է գալիս ետնամուտքից և տեսնում է, որ վարորդը և Ջեյքի հանցակիցը Լիզն է, որը վարում էր իրեն հետապնդող մեքենան։

Գումարով հանդերձ Անան ժամանում է հանդիպման վայր։ Խենթացած Հայդը հարձակվում է Անայի վրա և ոտքերով փորին է հարվածում։ Լիզը փորձում է կանգնեցնել նրան և այդ ժամանակ Անան հանում է ատրճանակը և կրակում է Հայդի ոտքին։ Քրիսթիանը, նրա թիկնապահ Թեյլորը և Անայի բջջային հեռախոսին հետապնդած ոստիկանությունը ժամանում և ձերբակալում են Հայդին և Լիզին։ Գիտակցությունը կորցնելով՝ Անան լսում է, թե ինչպես է իրեն կանչում Քրիսթիանը։

Անան երեք օր անց արթնանում է հիվանդանոցում, նրա կողքին Քրիսթիանն է։ Չնայած Անայի անխոհեմության վրա բարկությանն ու նրա բացակայության անհանգստությանը` Քրիսթիանը հասկանում է, թե որքան կարևոր է Անայի համար իրենց երեխան, և նրանք հաշտվում են։ Քրիսթիանին որդեգրած մայրը՝ Գրեյսը, Քրիսթիանին համոզում է, որ Անան չի թողնի նրան։ Հաջորդ օրն Անան վերադառնում է տուն։ Մասնավոր դետեկտիվ Ուելչը հաղորդում է, որ Քրիսթիանը և Հայդը նույն խնամատար ընտանիքից են։ Նաև հայտնի է դառնում, որ Հայդը շանտաժով ստիպել է Լիզին օգնել նրան։ Հետագայում Քրիսթիանը և Անան գտնում են այն վայրը, որտեղ թաղված է Քրիսթիանի մայրը․ նրանք այցելում են գերեզման և Քրիսթիանը դրա վրա ծաղիկներ է դնում։

Երկու տարի անց առանձնատան բակում Քրիսթիանը խաղում է իր որդու հետ, իսկ երկրորդ երեխայով հղի Անան գիրքը ձեռքին նստած է։

ԴերերումԽմբագրել

ՆկարահանումներԽմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել Փարիզում և Վանկուվերում 2016 թվականի փետրվարի 9-ից հուլիսի 12-ը՝ «Further Adventures of Max and Banks 2 & 3» աշխատանքային անվան տակ[13][14]։

ՔննադատություններԽմբագրել

Ֆիլմը ստացել է կինոքննադատների բացասական գնահատականները։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 12 % վարկանիշ, որը հիմնված է 180 արձագանքների վրա՝ 10-ից 3,1 միջին գնահատականներով[15]։ Metacritic կայքում ֆիլմը 100-ից 31 գնահատական ունի՝ հիմնված 43 արձագանքների վրա, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[16]։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին The Hollywood Reporter ամսագրի փորձագետները կազմել են 2018 թվականի վատագույն ֆիլմերի ցանկը, որի երրորդ հորիզոնականում է հայտնվել «Ազատության հիսուն երանգները» ֆիլմը[17]։

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Մրցանակ Տարեթիվ Առաջադրված Անվանակարգ Արդյունք Ծան․
People's Choice Awards 2018 Ազատության հիսուն երանգները 2018 թվականի ֆիլմ Առաջադրված [18]
2018 թվականի դրամա ֆիլմ Հաղթանակ [18]
Ջեյմի Դորնան 2018 թվականի դրամա ֆիլմի աստղ Հաղթանակ [18]
Ոսկե ազնվամորի 2019 Ջեյմս Ֆոուլի Վատագույն դերասան Առաջադրված [19]
Մարշա Գեյ Հարդեն Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի Առաջադրված [19]
Նայլ Լեոնարդ․ Էրիկա Լեոնարդի վեպի հիման վրա Վատագույն սցենար Հաղթանակ [19]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Person Profile // Release Info — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Padesát odstínů svobody — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Fifty Shades Freed
  4. Andrew Airlie — 2001.
  5. Gary Hudson — 2001.
  6. Robinne Lee — 2001.
  7. Fifty Shades Freed — 1999.
  8. «Universal Dates ‘Fifty Shades’ Sequels, ‘Furious 8’; ‘Pacific Rim 2’, ‘Mummy’ Moved Back — CinemaCon Update»։ Deadline.com (անգլերեն)։ 2015-04-24։ Վերցված է 2017-09-04 
  9. 9,0 9,1 Jeff Sneider (2015-11-12)։ «'Fifty Shades of Grey' Sequels to Shoot Back to Back, James Foley to Direct Both (Exclusive)»։ TheWrap (անգլերեն)։ Վերցված է 2017-09-04 
  10. Kroll Justin (2016-02-12)։ «‘Fifty Shades Darker’ Adds ‘The Knick’s’ Eric Johnson as Christian Grey’s Rival (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-09-04 
  11. Evans Greg (2016-02-21)։ «Brant Daugherty Signs On For ‘Fifty Shades Freed’ Sawyer Role»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2017-09-04 
  12. Rebecca Ford, Borys Kit (2016-08-02)։ «'Fifty Shades Freed' Adds 'Ballers' Actress Arielle Kebbel (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-09-04 
  13. Rhonda Richford (2016-04-02)։ «'Fifty Shades Darker' to Shoot in Paris as Filming Rebounds After Attacks»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-09-04 
  14. REBECKA SCHUMANN (2016-01-05)։ «‘Fifty Shades Darker’ Movie 2016 Production Schedule, Location And Possible Smaller Budget Revealed»։ International Business Times։ Վերցված է 2017-09-04 
  15. «Fifty Shades Freed»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Վերցված է 2018-02-09 
  16. «Fifty Shades Freed»։ Metacritic։ Վերցված է 2018-02-09 
  17. «10. 'Suspiria' - Hollywood Reporter Critics Pick the 10 Worst Films of 2018» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-01-03 
  18. 18,0 18,1 18,2 Ramos Dino-Ray (November 11, 2018)։ «People’s Choice Awards: ‘Avengers: Infinity War’, ‘Shadowhunters’ Among Top Honorees – Full Winners List»։ Deadline Hollywood։ Վերցված է December 13, 2018 
  19. 19,0 19,1 19,2 «39TH Razzie Awards Announcement!»։ YouTube: Razzie Channel