Հերբերտ Կրյոմեր (գերմ.՝ Herbert Krömer; օգոստոսի 25, 1928(1928-08-25)[1][2][3], Վայմար, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4] - մարտի 8, 2024(2024-03-08)[5]), գերմանացի ֆիզիկոս, 2000 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի կեսը կիսել է Ժորես Ալֆերովի հետ «բարձր արագության և օտտո-էլեկտրոնիկայում օգտագործվող կիսահաղորդչային հետերոկառուցվածքների զարգացման համար», որն օգտագործվում է բարձր հաճախականության և օպտո-էլեկտրոնիկայում։ Մրցանակի երկրորդ կեսը շնորհվել է Ջեք Քիլբիին «Ինտեգրալ սխեմաների հայտնաբերմանը մասնակցության համար»։

Հերբերտ Կրյոմեր
գերմ.՝ Herbert Krömer
Ծնվել էօգոստոսի 25, 1928(1928-08-25)[1][2][3]
Վայմար, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4]
Մահացել էմարտի 8, 2024(2024-03-08)[5] (95 տարեկան)
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
Դավանանքաթեիզմ[6]
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան
Գործունեության ոլորտէլեկտրատեխնիկա, ֆիզիկա[7], տեսական ֆիզիկա[7], պինդ մարմնի ֆիզիկա[7] և Կիսահաղորդիչներ[7]
ԱնդամակցությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան և Ենայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և անգլերեն[7]
Գիտական ղեկավարՖրից Սաուտեր և Ռիխարդ Բեկեր[10]
Ազդվել էՖրիդրիխ Հունդ
Պարգևներ
 Herbert Kroemer Վիքիպահեստում

ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ է 1997[15][16], իսկ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ 2003 թվականից[17]։

Կենսագրություն խմբագրել

Համալսարանի նախապատրաստական դասընթացները ավարտելով, Հերբերտ Կրյոմերը սկսել է ֆիզիկա ուսումնասիրել Ենայի համալսարանում, որտեղ, նա մասնակցել է Ֆրիդրիխ Հունդի դասախոսություններին։ 1948-1949 թվականների Բեռլինի պաշարման ժամանակ Կրյոմերը պրակտիկայի է եղել Բեռլինում և օգտվել է հնարավորությունից՝ փախչելու արևմուտք։ Դրանից հետո ուսումը շարունակել է Գյոթինգենի համալսարանում։ 1952 թվականին նա պաշտպանել է իր թեզը տեսական ֆիզիկայում տրանզիստորներում տաք էլեկտրոններիների ազդեցության վերաբերյալ։ Դրանից հետո Կրյոմերն աշխատել է որպես «կիրառական տեսաբան», ինչպես ինքն է իրեն անվանել, գերմանական դաշնային փոստի հեռարձակման տեխնիկական կենտրոնում։ 1954 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և աշխատել այնտեղ Փրինսթոնի և Պալո Ալտոյի տարբեր հետազոտական հաստատություններում։ 1968-1976 թվականներին Կրյոմերը դասավանդել է Կոլորադոյի համալսարանում որպես պրոֆեսոր, այնուհետև տեղափոխվել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսրան։

Ձեռքբերումներ խմբագրել

Հերբերտ Կրյոմերը երբեք չի աշխատել ֆիզիկայի «նորաձև» ոլորտներում։ Նա նախընտրում է ոլորտներ, որոնց նշանակությունը պարզ է դարձել միայն երկար տարիներ անց։ Օրինակ, նա 1950-ականներին հրապարակել է հոդվածներ երկբևեռ տրանզիստորի հիմունքների վերաբերյալ՝ հիմնված հետերկառուցվածքների վրա, որոնք կարող էին գործել գիգահերց հաճախականության տիրույթում։ 1963 թվականին նա մշակել է լազերների սկզբունքները՝ հիմնված կրկնակի հետերոկառուցվածքների վրա՝ հիմնված կիսահաղորդիչային լազերների վրա։ Այս երկու գործերն էլ տարիներով առաջ էին իրենց ժամանակից և գործածության մեջ են մտել միայն 1980-ականներին՝ էպիտաքսիայի մշակմանը զուգահեռ։

Սանտա Բարբարայում գտնվելու ընթացքում նա իր հետաքրքրությունները տեղափոխել է փորձարարական ոլորտ։ 1970-ականներին Կրյոմերը ներգրավված է եղել մոլեկուլային էպիտաքսիայի մշակման մեջ, որտեղ նա ուսումնասիրել է նյութերի նոր համակցություններ, ինչպիսիք են GaP և GaAs սիլիկոնային ենթաշերտի վրա։ 1985 թվականից հետո Կրյոմերը սկսել է հետաքրքրվել InAs, GaSb և AlSb համակցություններով։

2000 թվականին Ժորես Ալֆերովի և Ջեք Քիլբիի հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։

Պարգևներ խմբագրել

Հասարակական գործունեություն խմբագրել

2016 թվականին ստորագրել է նամակ՝ կոչ անելով Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը, աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների դեմ պայքարը[18][19][20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #133177459 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Nobel Laureate Herb Kroemer, 1928-2024
  6. 15 Famous Physicists Who Were Atheists
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Herbert KroemerNAS.
  9. Notable Names Database — 2002.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. The Nobel Prize in Physics 2000Nobel Foundation.
  12. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  13. https://eds.ieee.org/awards/j-j-ebers-award/past-j-j-ebers-award-winners
  14. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/grove-rl.pdf
  15. National Academy of Engineering Արխիվացված 2018-09-15 Wayback Machine, 7 մարտի, 1997 (անգլ.)
  16. Հերբերտ Քրjոմեր Արխիվացված 2018-09-15 Wayback Machine (անգլ.)
  17. Twenty-One Women in 2003 Class // Science, 09 May 2003: Vol. 300, Թողարկում 5621, pp. 883-884 (անգլ.)
  18. «107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  19. «Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  20. «Список нобелевских лауреатов подписавших письмо». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Կրյոմեր» հոդվածին։