Հերակլիոն (Եգիպտոս) խմբագրել

Բնակավայր
Հերակլիոն
 
Երկիր  Եգիպտոս
Ժամային գոտիUTC+2
 ##
Հերակլիոն (Եգիպտոս) (Եգիպտոս)
 

Հերակլիոն, Հերակլես[1] (հուն. Ἡράκλειον), ինչպես նաև Տոնիս, Ֆոնիդա[2] (Θῶνις), հնագույն քաղաք Ստորին Եգիպտոսում՝ Կանոբայի մոտակայքում, Նեղոսի արևմտյան գետափին, որը կոչվել է Կանոբյան կամ Հերակլեսյան[3][4][5]։ Վերջին շրջանում (Մ. թ. ա. 550-331 թվականներ), փոքր, բայց հարուստ առևտրի կենտրոն և Հին Եգիպտոսի կարևորագույն նավահանգիստը մինչև Մ. թ. ա. 331 թվականը, երբ Ալեքսանդր Մակեդոնացին հիմնեց Ալեքսանդրիա քաղաքը։

Հայտնաբերում խմբագրել

 
Պտղոմեոսի մետաղադրամը, հայտնաբերվել է ստորջրյա պեղումների ժամանակ, Թոնիսի-Հերկլիոնի տարածքում՝ Փարիզի Մեծ Պալատում

Հայտնաբերվել է 2000 թվականին ֆրանսիացի ստորջրյա հնագետ Ֆրենկ Գոդիոյի կողմից՝ ջրի տակ 10 մ խորության վրա, Աբու Կիրֆորի ծոցում, Ալեքսանդրիայի շրջանից 6 կմ հեռավորության վրա։ Հնագիտական աշխատանքը իրականացվել է Ստորջրյա հնագիտության եվրոպական ինստիտուտի կողմից, իսկ հետո Օքսֆորդի ծովային հնագիտության կենտրոնի կողմից՝ Շվեցարիայի Hilti հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև Եգիպտոսի հնագիտության ծառայությունների կողմից։ Գոդիոն և նրա խումբը հայտնաբերեց համարյա 14000 առարկաներ՝ քարից, փայտից և ոսկուց։ Երկու նավահանգիեստներ իրար կապող նավահանգստային քաղաքի և առաջատար հարևան Կանուբ քաղաքի միջով անցնում է Մեծ ջրանցք, իսկ դրանից հետո՝ Ալեքսանդրիա։ Մեծ ջրանցքի հարավային ափի վրա՝ քաղաքի կենտրոնում գտնվող տաճարային համալիրը շրջապատված էր մեծ պատով՝ նվիրված է ֆիվայի երրորդությանը՝ Ամոն Գերեբին, Մուտին և նրանց որդի Խոնսուին, որին պաշտում էին հույները՝ ինչպես Հերակլեսին։ 8-րդ դարի վերջին քայքայված քաղաքը ավերվել է ուժեղ երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած ցունամիից, ապա ջրանցքի տակ անհետացել է Կանուբ և Մենուֆիս քաղաքների հետ միասին, որը եղել է սրբավայր՝ նվիրված Իսիդա աստվածուհու պաշտամունքին[6]։

Հերոդոտոսի տաճարը Հերակլիոնում հիշատակում է Հերոդոտոսին[7]։ Հերոդոտոսը հիշեցնում է եգիպտացիների բեռնատար Բարիս նավը, որի առագաստները մագաղաթից էին, աքացիայի երկճանկանի ձողերով, ամրացված փայտե մեխերով։ Ղեկը անցնում է նավի ողնափայտի միջով[8]։

Գոդիոն և իր թիմը Հերակլիոնի նավահանգստում հայտնաբերել են 64 նավ՝ ողջ հնագիտության անտիկ պատմության մեջ նավերի ամենամեծ գերեզմանոցը[9]։ Նրանց թվում են 12 միանման նավերի նավակազմ[10], որը մ. թ. ա. VI—II դարերում կառուցվել է Նեղոսի աքացիաների փայտից։ Նրանց երկարությունը քթից մինչև նավախել կազմում է 26 մետր։ Չնայած հարթ և նեղ մարմնին, նրանք ունեն նավագնացության լավ ծովային հատկանիշներ ծովային ափամերձ ջրերում նավարակության համար՝ հզոր բերանով ղեկի, առագաստային կայմի և սուր ողնափայտի շնորհիվ[6]։ Ըստ բեռնատար նավերի նախագծման մանրամասն վերլուծության «Ship 17» Ժամանակահատվածի երկարությունը 28 մետր է, որը 2003 թվականին հայտնաբերվել է Գոդիոյի թիմի կողմից, հանդես է եկել գիտությունների ակադեմիայի եգիպտական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ալեքսանդր Բելովը[11] և եկել է այն եզրակացության, որ «Ship 17» նավը իր հետ ներկայացնում է Բարիս նավը, ինչը նկարագրված է Հերոդոտոսի կողմից[9][10][12]։

Քաղաք խմբագրել

 
Պտղոմեոս 8-րդի կոթողը

Հույն պատմաբան Դիոդորոս Սիկիլիացին գրել է, որ քաղաքը հիմնել է Զևսի որդին՝ Հերակլեսը[13]։ Համաձայն հույն մեկ այլ պատմաբանի Հերոդոտոսը, Հեղինե Չքնաղը և Պարիսը հայտնվել են Հերակլիոնում, քանի որ փոթորիկը ջարդել է նրանց Հունաստանից Տրոյա ճանապարհին։ Արքա Թոնին Պարիսի ծառաները պատմեցին Պարիսի կողմից Հեղինեի գայթակղման և առևանգման մասին՝ Մենելայոսի կնոջ, ում մոտ հյուրընկալվեց Պարիսը՝ Սպարտայում։ Պրոտևսի հրամանով Թոնը բռնեց Մեմփիսին և ուղարկեց Նեղոսն ի վեր Պրոտևս Պարիսի և Հեղինե Չքնաղի մոտ, ինչպես նաև Պարիսի ծառաները և գանձերը[14]։ Առասպելի համաձայն Եվիրպիդեսի «Հեղինե» ողբերգական պատմվածքում Ստորին Եգիպտոսի արքան հանդիսանում էր Պրոտևսի որդի Թեոկլիմենոսը[15]։ Ըստ Ստրաբոնի Ֆոնիդա քաղաքը վերանվանում են Թոնի անունով։ Համաձայն Ստրաբոնի քաղաքը գտնվում է Զեֆիրե (Ζεφύριον) հրվանդանում՝ ժամանակակից քաղաք Աբու-Կիրի մոտ։ Հրվանդանում է գտնվում նաև Ափրոդիտե Արսինոյի փոքրիկ տաճարը[2]։

 
Եգիպտական թանգարան

Հաստ քարե պատերի մնացորդները ցույց են տալիս Հերակլիոնի տաճարի համալիրի տարածքի սահմանը։ Քանդված պատերի մոտ, հնագետները հայտնաբերել են 5 մետր բարձրությամբ վարդագույն գրանիտից պատրաստված երեք արձան, որոնք իբր հաղթահարել են երկրաշարժը։ Երկու արձանների վրա պատկերված են դեռևս անհայտ փարավոնը և նրա կինը։ Երրորդ արձանը՝ Նեղոս (Նեղոսի ամենամյա առատության աստվածը)[16]։

2001 թվականի հունիսի 7-ին ցուցադրվել է Պտելեմ 8-րդ Էվերգետի երկլեզու հոյակապ կոթողը՝ Հերակլիոնի վանական համալիրում։ Կոթողը կշռում է 10 տոննա, ունի 6 մետր բարձրություն և 3 մետր լայնություն։ Երբ նրան հայտնաբերեցին, այն բաժանված էր 15 մասերի։ Այն մոտավորապես կառուցվել է մ. թ. ա. 141 - 140 և 130 կամ 124 - 116 թվականներին։ Կոթողի մակերևույթը վնասված է, հունական տեքստը անհնար է կարդալ, բայց եգիպտական հիերոգլիֆ նամակի մեծ մասը կարելի է վերծանել և մեկնաբանել։ Այնտեղ խոսվում է Հերակլիոնի տեղացի քահանաների մասին։

1899 թվականին Նավկրատիսում գտել են 2 մետրանոց սև գրանիտից կառուցված կոթողի համարյա ամբողջական պատճենը, այսպես կոչված «Նավկրատիսյան կոթող»։ Սա կոթողների կրկնօրինակման եգիպտագիտության առաջին փորձն էր։ Նավկրատիսյան կոթողը, որը հիմա գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում՝ պարունակում է 30-րդ դինաստիայի հիմնադիր՝ փարավոն Նեկտանեբ Առաջինի (Մ. թ. ա. 378 - 361 թվականներ) հրամանագրի տեքստը։ Այդ հրամանագրում ներմուծվել է նոր կարգ, ըստ որի հույն արհեստավորներից և Նավկրատիսի ու Թոնի ապրանքներից գանձված տուրքի 10 %-ը անցել է Նեյթ աստվածուհու տաճարի կառուցմանը։ Տեքստն ավարտվում է հետևյալ բառերով՝ «ԵՎ նրա Մեծությունն ասաց. «Թող այն փորագրվի կոթողի վրա և կանգնեցվի Նավկրատիսում՝ Անու ջրանցքի ափին»»։ Գտնված կոթողը ոչնչով չի տարբերվում առաջինից, բացառությամբ վերջին նախադասության, որն ասում է՝ «Եվ նրա Մեծությունն ասաց՝ «Թող այն փորագրվի կոթողի վրա և տեղադրվի Հերակլիոն - Թոնիսում՝ հունական ծովի մուտքի մոտ»[16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Страбон. География. XVII, 1, 18
  2. 2,0 2,1 Страбон. География. XVII, 1, 16
  3. Страбон. География. XVII, 1, 4
  4. Корнелий Тацит. Анналы. II, 60
  5. Ἡράκλειον // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 605.
  6. 6,0 6,1 Абромайт, Ларс. Погружение в эпоху фараонов. Geo (17 февраля 2015). Дата обращения 28 марта 2019.
  7. Геродот. История. II, 113
  8. Геродот. История. II, 96
  9. 9,0 9,1 Воронин, Николай. На дне Нила найден корабль древних египтян, описанный Геродотом. Русская служба Би-би-си (18 марта 2019). Дата обращения 28 марта 2019.
  10. 10,0 10,1 Belov, Alexander. A New Type of Construction Evidenced by Ship 17 of Thonis-Heracleion (англ.) // The International Journal of Nautical Archaeology. — 2014. — Vol. 43, iss. 2. — DOI:10.1111/1095-9270.12060.
  11. Александр Александрович Белов – научный сотрудник. Центр египтологических исследований РАН (2018). Дата обращения 28 марта 2019.
  12. Belov, Alexander. Ship 17: a baris from Thonis-Heracleion. — Oxford Centre for Maritime Archaeology, 2019. — 200 p. , (Oxford Centre for Maritime Archaeology Monograph 10). — ISBN 978-1-905905-36-2.
  13. Диодор Сицилийский. V, 76
  14. Геродот. История. II, 113—116
  15. Еврипид. Елена. XI, 13
  16. 16,0 16,1 Белецкий, Александр. Затонувшие города : от Чёрного моря до Бермудского треугольника. — М.: РИПОЛ-классик, 2014. — 254 с. , (Величайшие сенсации и мистификации человечества). — ISBN 978-5-386-06924-7.
  17. A. S. von Bomhard. The Decree of Saïs. — Oxford Centre for Maritime Archaeology, University of Oxford, 2012. — ISBN 978-1-905905-23-2.