Հետճաշյա հանգիստ Օրնանում

«Հետճաշյա հանգիստ Օրնանում» (ֆր.՝ L'Après-dînée à Ornans), Ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի (Gustave Courbet, 1819-1877) նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1849 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 195 × 257 սմ։

Picto infobox artiste.png
Հետճաշյա հանգիստ Օրնանում
Gustave Courbet 031.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կուրբե
տարի1849
բարձրություն195 սանտիմետր
լայնություն257 սանտիմետր
ուղղությունռեալիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էPalais des Beaux-Arts de Lille?
հավաքածուPalais des Beaux-Arts de Lille?
https://www.wga.hu/html/c/courbet/1/courb102.html կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg After Dinner at Ornans (Courbet) Վիքիպահեստում

Այսօր «Հետճաշյա հանգիստ Օրնանում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Գեղարվեստի պալատում (Լիլ, Ֆրանսիա

ՊատմությունԽմբագրել

«Հետճաշյա հանգիստ Օրնանում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է հընթացս 1848-1849 թվականների. այդ ժամանակ Կուրբեն Օրնան է վերադարձել Փարիզից։ Սկզբից կտավն անվանել է «Ճաշից հետո Օրնանում»։ Այս նկարը հեղինակի առաջին ռեալիստական մեծ աշխատանքն է, որտեղ նա ձեռնոց է նետել ակադեմիական գեղանկարչությանը։

Կուրբեն 1849 թվականի հունիսին Փարիզյան սալոնում նկարը ստեղծելու մասին պարզաբանել է[1][1].

  Սա նոյեմբերին էր։ Մենք գտնվում էինք մեր ընկերոջ՝ Կուենի մոտ։ Մառլեն վերադարձել էր որսից և մենք վարձեցինք Պրոմայեին, որ վերջինս ջութակ նվագի իմ հոր առջև։
- Գյուստավ Կուրբե
 


Այս ստեղծագործությունը շատ մեծ ուշադրություն գրավեց Էնգրի, Դելակրուայի և Գոթիեի մոտ[2]։

Իր չափերով և կառուցվածքով (ֆիգուրները նկարված են գրեթե բնական չափերով) «Հետճաշյա հանգիստ Օրնանում» ստեղծագործությունը դասվում է պատմական գեղանկարչության շարքին, սակայն սյուժեում հանապազօրյա տեսարան է պատկերված[3]։ Նկարը հեղինակին մեծ ճանաչում բերեց ժամանակին։ Պետությունը Կուրբեից գնեց կտավը 1500 ֆրանկով։

ՆկարագիրԽմբագրել

Կտավում հեղինակը նկարել է ջութակահար Ալֆոնս Պրոմայեին, որը նվագում է Ռեջիս Կուրբեի՝ հեղինակի հոր համար։ Մյուս երկու անձինք Կուրբեի ընկերներն են՝ Օգյուստ Մառլեն (հետին պլանում) և Ուրբեն Կուենին։ Կուրբեն հնարավոր է, որ նկարը ստեղծելիս ազդված լինի Կարավաջոյի «Մատթեոս առաքյալի հրավերը» նկարից[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «L’Après-dînée à Ornans - Gustave Courbet»։ Palais des beaux arts de Lille (ֆրանսերեն)։ Վերցված է 26 février 2016 .
  2. François Derivery, « Courbet et son sujet », Ligeia, Կաղապար:Numéros, 2003.
  3. «L'après-dînée à Ornans»։ Panorama de l'Art (ֆրանսերեն)։ Վերցված է 7 octobre 2014 .

ԳրականությունԽմբագրել

  • Pierre Courthion, Tout l'Œuvre peint de Courbet, Paris, 1987.
  • Robert Fernier, La Vie et l'Œuvre de Gustave Courbet, Catalogue raisonné.

Արտաքին հղումներԽմբագրել