Հենրի Ջոն Թեմփլ Պալմերսթոն

Հենրի Ջոն Թեմփլ, լորդ Փալմերսթոն (անգլ.՝ Henry Temple, 3rd Viscount of Palmerston, հոկտեմբերի 20, 1784(1784-10-20)[1][2][3][…], Բրոուդլենդս, Romsey Extra, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 18, 1865(1865-10-18)[1][2][3][…], Բրոքեթ Հոլ, Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ։

Հենրի Ջոն Թեմփլ Պալմերսթոն
անգլ.՝ Henry John Temple, 3. Viscount Palmerston
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1784(1784-10-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲրոուդլենդս, Romsey Extra, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 18, 1865(1865-10-18)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրԲրոքեթ Հոլ, Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունԷդինբուրգի համալսարան, Հերոու դպրոց, Սուրբ Ջոնի քոլեջ և Քեմբրիջի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԳլազգոյի համալսարան
ԱմուսինEmily Temple, Viscountess Palmerston?[4]
Ծնողներհայր՝ Henry Temple, 2nd Viscount Palmerston?[4], մայր՝ Mary Mee?[1][4]
Զբաղեցրած պաշտոններՄեծ Բրիտանիայի վարչապետ, Ընդդիմության առաջնորդ, Ներքին գործերի նախարար, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 18-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 17-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 16-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 15-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 14-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 13-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 12-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 11-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 4-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 5-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 6-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 7-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 8-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 9-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 10-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 4-րդ խորհրդարանի անդամ, Leader of the House of Commons? և Leader of the House of Commons?
ԿուսակցությունՎիգեր, Տորի և Լիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Ճանապարհորդների ակումբ
Ստորագրություն
Изображение автографа
 Henry Temple, 3rd Viscount Palmerston Վիքիպահեստում

Քաղաքական կարիերայի սկզբում հարել է թորիներին, 1830 թվականից՝ վիգերին։

1830-1834, 1835-1841, 1846-1851 թվականներին արտաքին գործերի մինիստր էր․ 1855-1858 թվականներին և 1859-1865 թվականներին՝ պրեմիեր մինիստր։

Ներքին քաղաքականության մեջ ընդդիմացել է բարեփոխումներին, եղել է բանվոր, շարժումը և ազգային-ազատագրական շարժումը Իռլանդիայում ճնշելու կողմնակից։ Արտաքին քաղաքականության ասպարեզում հետամուտ էր «ուժերի հավասարակշռության» սկզբունքին (միմյանց թշնամի տերությունների և խմբավորումների առկայությունը Եվրոպայում

1853-1856 թվականների Ղրիմի պատերազմի գլխավոր կազմակերպիչներից էր, դեմ էր Ռուսաստանի ազդեցության տարածմանը Օսմանյան կայսրությունում (հետնաբար նաե՝ հայերի ազատագրական շարժմանը), ինչպես նաև Հնդկաստանի ուղղությամբ նրա ընդարձակմանը։

Պալմերսթոնի կառավարությունը դաժանորեն ճնշել է 1857-1859 թվականների Հնդկաստանի ազգային ապստամբությունը, մասնակցել Չինաստանում Թայպինների ապստամբության ճնշմանը։ ԱՄՆ-ում 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ հակված էր աջակցելու Հարավի ստրկատերերին։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ջոն Թեմփլ Պալմերսթոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 85