Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Վարշավա)

Վարշավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցին (լեհ.՝ Archikatedra św. Jana w Warszawie) գտնվում է Վարշավայի Հին Քաղաքում։ Այն քաղաքի երեք տաճարներից մեկն է, որը նաև արքեպիսկոպոսարան է և թագավորության մայր եկեղեցին։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցին Լեհաստանի ազգային պանթեոններից մեկն է և կանգնած է Վարշավայի պատրիարքական եկեղեցու հարևանությամբ։ Քաղաքի հետ միասին եկեղեցին գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, որպես մշակութային ժառանգություն։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
լեհ.՝ Bazylika archikatedralna św. Jana
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՏեղագրությունŚródmieście և Վարշավա
ՀասցեŚwiętojańska 8, 00-278 Warszawa,
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Warsaw?
Հիմնական ամսաթվերը1390
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական ոճԱղյուսային գոթիկա
Հիմնադրված1390
Առաջին հիշատակում1390
Քարտեզ
Քարտեզ
 St. John's Cathedral, Warsaw Վիքիպահեստում
katedra.mkw.pl

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում Մազովյան գոթական ճարտարապետության ոճով, որը ծառայել է որպես թագադրության և հոգեհանգստի վայր ՝ բազմաթիվ Մազովիայի դուքսերի համար։ Եկեղեցին միացված էր Արքայական ամրոցի հետ, բարձր, 80 մետր երկարություն ունեցող միջանցքով, որը կառուցվել էր Թագուհի Աննա Յագիելոնկայի կողմից, 16-րդ դարի վերջին և երկարաձգվել է մինչև Մայր տաճարի առջև Սիգիզմունդ III Վազայի դեմ կատարած մահափորձի ձախողվելը, 1620 թվականը[2]։

 
Ջոն III Սոբիեսկի աշտարակ, կառուցված 1688–1692

1791 թվականի մայիսի 3-ին Սահմանադրության ընդունումից հետո, Արքայական դղյակում, սեսիայի ավարտից հետո, Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցում Թագավոր Ստանիսլավ Օգոստոս Պոնատովսկին Աստծո առաջ երդման արարողություն տվեց։ Եկեղեցին մի քանի անգամ վերակառուցվել է, հատկապես 19-րդ դարում, այն պահպանվել է մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմը, որն անգլիական գոթական վերածննդի օրինակ էր։

1944 թվականին Վարշավայի ապստամբության ժամանակ (Օգոստոս–հոկտեմբեր 1944), եկեղեցին ապստամբների պայքարի վայրն էր։ Գերմանացիները շինության մեծ մասն ավերեցին[3]։

Պատերազմից հետո տաճարը վերակառուցվեց։ Արտաքին վերակառուցումը հիմնված էր 14-րդ դարի եկեղեցու ենթադրյալ տեսքին, այլ ոչ թե նրա նախապատերազմյան արտաքին տեսքի վրա։

Ինտերիեր խմբագրել

 
Եկեղեցու ինտերիեր

Վաղ շրջանի Բարոկկո ձևավորմամբ, հոյակապ գեղանկարչությամբ հարուստ, եկեղեցին ավերվեց գերմանացիների ռմբակոծությունից 1944 թվականի օգոստոսի 17-ին[4]։ Մեկ այլ հարձակման ժամանակ, նոյեմբերին քանդվեց նաև շենքի մյուս կողմը[4] The remains of the church were blown up by the Germans in November 1944.[4]։ Վեց հարյուրամյա կառույցից կանգուն մնաց միայն մի պատը։ Կույս Մարիամի և որդու նկարը ստեղծվել էր 1618 թվականին ՝ Սիգիզմունդ III Վազա թագավորի համար, հատկապես եկեղեցու գլխավոր զոհասեղանի վրա տեղադրելու համար։ Նապոլեոնի հրամանով նկարն առգրավվեց, որպես գլուխգործոց և տեղափոխվեց Փարիզ[5]։ 1820 թվականին Վարշավայի իշխանությունների կողմից նկարը ետ վերադարձվեց։ Այն շատ պատերազմներ է գոյատևել, սակայն Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում, գերմանացիների ռմբակոծության պատճառով նկարը ոչնչացավ։ Այդ ժամանակաշրջանում շատ նշանակալի քանդակներ և նկարներ ոչնչացվեցին, որոնցից մեկը Ժան-Ջոզեֆ Վինաչեի Յան Ֆրանսիսցեկ Բիելինսկու մարմարե կիսանդրին էր[6]։

Պատկերասրահ խմբագրել

Պատմական պատկերներ խմբագրել

Քանդակներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. register of objects of cultural heritage in Poland
  2. Stefan Kieniewicz, ed., Warszawa w latach 1526-1795 (Warsaw in 1526–1795), vol. II, Warsaw, 1984, 83-01-03323-1.
  3. Stefan Wyszyński. «Historia». www.katedra.mkw.pl (լեհերեն). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին. «W 1944 roku podczas Powstania Warszawskiego. Katedra była terenem walki. Wojska powstańcze walczyły tutaj w obronie niemal każdego metra posadzki. Niemcy zdołali wprowadzić do archikatedry czołg naładowany materiałami wybuchowymi: wybuch zniszczył ogromną część budowli. Po upadku Powstania Warszawskiego. Vernichtungskommando ładunkami trotylu wysadziło w powietrze katedrę i zniszczyło 90% murów.»
  4. 4,0 4,1 4,2 Paweł Giergoń. «Katedra św. Jana (Archikatedra)». www.sztuka.net.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  5. Maria Irena Kwiatkowska, Krystyna Kozłowska (1978). Katedra św. Jana (St. John's Cathedral) (լեհերեն). էջեր 241–242.
  6. Józef Poklewski (1959). Prace Wydziału Filologiczno-Filozoficznego, Tomy 3-4 (Studies of the Faculty of Philology and Philosophy, Volumes 3-4) (ֆրանսերեն). էջ 309.