Յո՞ երթաս (վեպ)
վեպ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յո՞ երթաս (այլ կիրառումներ)
«Յո՞ երթաս», լատ.՝ Quo vadis, լեհ գրող Հենրիկ Սենկևիչի պատմավեպն է։
Յո՞ երթաս լեհ.՝ Quo vadis | |
---|---|
![]() | |
Ենթավերնագիր | Powieść z czasów Nerona և Վեպ Ներոնի ժամանակից |
Հեղինակ | Հենրիկ Սենկևիչ |
Անվանվել է | Յո՞ երթաս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | լեհերեն |
Կերպար(ներ) | Պետրոնիուս Արբիտր, Պետրոս առաքյալ, Պոպեա Սաբինա, Claudia Acte?, Aulus Plautius?, Լուկանոս, Gaius Calpurnius Piso?, Pomponia Graecina?, Լուցիուս Աննեուս Սենեկա, Tigellinus?, Վեսպասիանոս, Ներոն և Պողոս առաքյալ |
Ստեղծման տարեթիվ | 1894 |
Նկարագրում է | Հին Հռոմ |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1896 |
Հրատարակում հայերեն | Հայպետհրատ, 1961 թ. |
Թարգմանիչ | Ստեփան Լիսիցյան |
Վիքիքաղվածք | Յո՞ երթաս |
![]() |
Բովանդակություն Խմբագրել
«Յո՞ երթաս» պատմավեպը երիտասարդ քրիստոնեուհի Լիգիայի և հռոմեացի պատրիկ Մարկոս Վինիկիոսի սիրո պատմությունն է և արտացոլում է պատմական իրողություններ, որոնք տեղի են ունեցել Ներոն կայսեր ժամանակաշրջանում, մ.թ. 64 թվականին։ Պատմավեպն առաջին անգամ գրքի տեսքով հրատարակվել է 1896 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով։ Այս գործի շնորհիվ Հենրիկ Սենկևիչը 1905 թվականին արժանացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի։
Լեհերենից հայերեն պատմավեպը թարգմանել է Ստեփան Լիսիցյանը[1]։
(Աւետարան ըստ Յովհաննու. Զ 36 Ասէ ցնա Սի՛մովն Պետրոս. Տէր յո՞վ երթաս։ Պատասխանի ետ Յիսուս. Ուր ե՛սն երթամ, դու՝ ո՛չ կարես այժմ գալ զկնի իմ, բայց ապա եկեսցես զկնի իմ։)
Հայերեն հրատարակություններ Խմբագրել
- «Յո Երթաս»։ Վեպ Ներոնի ժամանակից, Հենրիկ Սենկևիչ, Ստեփան Լիսիցյան, Արփիկ Վարդապետյան, Երևան։ Հայպետհրատ, 1961
- «Յո՞ Երթաս»։ Վեպ Ներոնի ժամանակից, Հենրիկ Սենկևիչ, Ստեփան Լիսիցյան, Բոգդան Վերդյան, Երևան։ Լույս, 1983[2]։