Հրով ու սրով (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հրով ու սրով (լեհ.՝ Ogniem i mieczem), լեհ գրող Հենրիկ Սենկևիչի պատմավեպը։ Առաջին անգամ հրատարակվել է «Ազգի ընկեր» ամսագրում 1884 թվականին։ Նույն թվականին հրատարակվեց որպես առանձին գիրք։ «Հրով ու սրով»-ը գրողի առաջին պատմավեպն է, մինչ այդ հրատարակվել էին մի քանի պատմվածքներ։ Վեպը բացեց Սենկևիչի պատմական եռաշարքը, այնտեղ զետեղված են «Ջրհեղեղը» և «Պան Վոլոդիովսկին» վեպի գործողությունները տեղի է ունենում 1647-ից մինչև 1651 թվականը, նկարագրվում են Բոգդան Խմելնիցկու ապստամբության իրադարձությունները։ Ինչպես ամբողջ եռաշարքի, այնպես էլ այս գրքի նպատակը, գրողի խոսքով, եղել է լեհերի «սրտերի ամրապնդում»՝ երկրի համար ծանր, անջատողական ու ազգային ապստամբությունների պարտության ժամանակաշրջանում։ Վեպը միանգամից մեծ ճանաչում ձեռք բերեց։
Հրով ու սրով լեհ.՝ Ogniem i mieczem | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Հենրիկ Սենկևիչ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | լեհերեն |
Կերպար(ներ) | Onufry Zagłoba?, Longinus Podbipięta?, Jan Skrzetuski? և Michał Wołodyjowski? |
Ստեղծման տարեթիվ | 1883 |
Նկարագրում է | Ռեչ Պոսպոլիտա |
Շարք | The Trilogy? |
Հաջորդ | Ջրհեղեղ |
Երկիր | Լեհաստան |
Հրատարակման վայր | Վարշավա |
Հրատարակման տարեթիվ | 1884 |
![]() |
1999 թվականին լեհ ռեժիսոր Եժի Գոփմանը գրքի հիման վրա ֆիլմ նկարեց։ Չնայած նրան, որ գիրքը բացում է եռագրությունը, այն էկրանավորվեց վերջինը. «Պան Վոլոդիովսկին» և «Ջրհեղեղ»-ն էկրանավորվել էին 1969-1974 թվականներին։
Բովանդակություն
խմբագրելՎեպը մանրամասնորեն նկարագրում է Բոգդան Խմելնիցկու գլխավորությամբ ուկրաինացի կազակների ապստամբությունը Ռեչ Պոսպոլիտայի դեմ։ Նկարագրվում է Ժովտի Վոդիի ճակատամարտը, հիշատակվում են Կորսի և Պիլյավցամիի կռիվները, որոնք ավարտվեցին ապստամբների հաղթանակով։ Գրքում մեծ ուշադրություն են դարձնում լեհերի միջև տեղի ունեցող պայքարին, որն ընթանում էր ըմբոստությունը խաղաղեցնել փորձող «խաղաղության խմբավորման» (գրքի էջերում այն ներկայացնում է սենատոր Ադամ Կիսելը), և «պատերազմի խմբավորման» միջև, որի գաղափարական ղեկավարը Իշխան Երեմյա Վիշնևցկին էր։
Վերջինիս կերպարը, որը վեպի գլխավոր հերոսներից մեկն է, գրքում իդեալականացվում է։ Մանրամասնորեն նկարագրվում է Խմելնիցկու զորքերի կողմից Զբառաժայի պաշարումը։ Գրքում նկարագրվում է Բերեստեչկի ճակատամարտը, որը ավարտվեց կազակների զորքի լիակատար պարտությամբ։
Կերպարներ
խմբագրելԳրքում գործում է ինչպես մտացածին հերոսներ, օրինակ գրքի գլխավոր հերս Յան Շետուսկին, նրա սիրեցյալը` Ելենա Կուցևիչը, նրա սպասավոր Րեդզյանը, Լոնգին Պոբիյատկան, այնպես էլ` իրական պատմական դեմքեր։
Գործող անձիք
խմբագրել- Երեմյա Վիշնիևսկի Իշխան, լեհական սեփականատեր, Խմելիցկու գլխավոր զինվորական հակառակորդը
- Բոգդան Խմիլնիցկի, ապստամբության ղեկավարը
- Յան Կազիմիր, լեհական թագավոր
- Տուգայ-Բեյ, թաթարական մուրզա, Խմելնիցկու դաշնակիցը
- Ադամ Կիսել, լեհական սենատոր, խաղաղ խմբավորման ղեկավարը
- Իվան Բոգուն, կազակների գնդապետ
- Իվան Վիգովսկի, Զապորոժսկյան զորքերի գլխավոր գրագիր
- Մաքսիմ Կրիվոնոս, կազակների հրամանատար
- Յանուշ Տիշկեվիչ, կիեվյան վոեվոդ։
Արտաքին հղումներ
խմբագրել«Հրով և սրով» litportal.ru կայքում Արխիվացված 2007-07-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրով ու սրով (վեպ)» հոդվածին։ |